Միացյալ Թագավորության լորդերի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսթմինսթերյան պալատը

Լորդերի պալատ (անգլ.՝ House of Lords), Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատը։ Ստեղծվել է 14-րդ դարում և կազմված է եղել միայն խոշոր ֆեոդալներից (անգլ.՝ peers), ովքեր ստանում էին իրենց տիտղոսները ժառանգաբար։ Պալատը կոչվել է լորդերի միայն 1544թ, երբ ավելի մեծ իշխանությամբ էր օժտված, քան Համայնքների պալատը։ 1649թ վերին պալատը ցրվեց հեղափոխական կառավարության կողմից, ովքեր իշխանությունն իրենց ձեռքն առան Անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն 1660թ պալատը նորից վերակազմավորվեց։ 19-րդ դարից սկսած վերին պալատի լիազորություններն աստիճանաբար սահմանափակվեցին և ներկայումս այն ավելի թույլ է, քան Համայնքների պալատը։