Վուդի Ալլեն
| Վուդի Ալլեն |
|||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վուդի Ալլենը 2011 թվականի Կանի կինոփառատոնի ժամանակ |
|||||||||||||||||||
| Բնօրինակ անուն ազգանուն | Ալլեն Սթյուարտ Քոնիգսբերգ | ||||||||||||||||||
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1935 Բրուքլին, Նյու-Յորք, ԱՄՆ |
||||||||||||||||||
| Ազգություն | |||||||||||||||||||
| Քաղաքացիություն | |||||||||||||||||||
| Գործունեության տարիներ | 1950-մեր օրեր | ||||||||||||||||||
| Ոճ(եր) | ինտելլեկտուալ կատակերգություն | ||||||||||||||||||
| Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ, գրող | ||||||||||||||||||
| IMDb | ID 0000095 | ||||||||||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 5890 | ||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
Վուդի Ալլեն (անգլ.՝ Woody Allen; բնօրինակ անուն ազգանուն՝ Ալլեն Սթյուարտ Քոնիգսբերգ (անգլ.՝ Allen Stewart Konigsberg); լրիվ պաշտոնական անունը՝ Հեյվուդ Ալլեն (անգլ.՝ Heywood Allen); դեկտեմբերի 1, 1935, Բրուքլին, Նյու-Յորք, ԱՄՆ), ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ: Չորս Օսկար մրցանակի դափնեկիր է: Արժանացել է նաև բազում այլ կինոմրցանակների, այդ թվում՝ Ոսկե գլոբուս, BAFTA և այլն... Ի հայտ է գալիս նաև որպես գրող, քանի որ շատ պատմվածքների ու պյեսների հեղինակ է: Ալլենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է: Իր շատ ֆիլմերում, հանդես է գալիս որպես դերասան:
Վուդի Ալլենը կինեմատոգրաֆի մեջ, ստեղծել է մի նոր ժանր, որը ընդունված է անվանել՝ «ինտելլեկտուալ կատակերգություն»: Այս ժանրը նա ստեղծել է՝ սրամիտ կատակերգություններից, որոնք պարունակում են իրենց մեջ՝ երգիծանքի ու աբսուրդի տեսակներ, և հոգեբանական դրամաներից: Ալլենը շվեդ մեծ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի արվեստի երկրպագու է, դրա համար իր ֆիլմերում, կարելի է նկատել Բերգմանի ոճը:
Առավել հայտնի են Վուդի Ալլենի հետևյալ ֆիլմերը. «Սեր և մահ», «Էննի Հոլլ», «Մանհեթեն», «Կահիրեյի կարմրագույն վարդը», «Դեննի Ռոուզի բրոդվեյը», «Հաննան և նրա քույրերը», «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա», «Կեսգիշերը Փարիզում» և այլն...