ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
անգլ.՝ The United States House of Representatives
114-րդ ԱՄՆ Կոնգրես
Изображение логотипа
Տեսակ
Տեսակներկայացուցիչների պալատ, elected legislative house?, Իրավասություն և legislative branch agency?
Պատմություն
Հիմնադրվածապրիլի 1, 1789
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակՆենսի Փելոսի[1] և Kevin McCarthy?[1]
Ղեկավարում
ԽոսնակՊաուլ Ռայան, (Հ)
սկսած Հոկտեմբերի 29, 2015
Մեծամասնության առաջնորդՔևին Մակարտի, (Հ)
սկսած Օգոստոսի 1, 2014
Կազմը
Նստատեղեր435
Քաղաքական խմբավորումներՄեծամասնություն (246)
Փոքրամասնություն (188)
Թափուր (1)
  •      (1)
Ընտրություններ
վերջին ընտրություններՆոյեմբերի 4, 2014
house.gov(անգլ.)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկն է (երկպալատանի համակարգ), վերին պալատն է Սենատը։

Պալատի իրավասությունները սահմանված են ԱՄՆ սահմանադրությամբ։ Պալատը հիմնականում ներկայացնում է օրենսդրական փոփոխությունները, որոնք հետագայում հաստատում է Սենատը և ԱՄՆ նախագահը, որից հետո օրենքի ուժ է ստանում (եթե Պալատը և Սենատը ձայների երկու երրորդի ուժով հետ չի կանչում օրենքը)։ Պալատը ունի որոշ յուրահատուկ իրավունքներ. հաստատում է Ազգային եկամուտների նախագիծը[2], ինպիչմենթ է հայտարարում նախագահին[3] և ընտրում է նախագահին, երբ ընտրիչների մոտ մեծամասնություն առկա չէ[4]։

Յուրաքանչյուր ԱՄՆ նահանգ ներկայացված է պալատում ըստ իր բնակչության, սակայն ամեն նահանգ պետք է ունենա նվազագույնը մեկ ներկայացուցիչ։ Բնակչության թվով ամենամեծ նահանգ Կալիֆոռնիան ներկայումս ունի 53 ներկայացուցիչ։ Մի քանի նահանգներ ունեն միայն մեկ ներկայացուցիչ (Ալյասկա, Դելավեր, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վերմոնտ և Վայոմինգ)։ Ներկայացուցիչների թիվը սահմանված է օրենքով, այն կազմում է 435[5]։ Բացի այդ կան վեց ձայնի իրավունք չունեցող ներկայացուցիչներ, ովքեր քվեարկում են միայն հանձնաժողովներում։

Պալատում նախագահում է խոսնակը, ով ընտրվում է պալատի անդամների կողմից, հիմնականում այն կուսակցությունից, որը ունի մեծամասնություն պալատում։ Պալատի նիստերը գումարվում են ԱՄՆ Կապիտոլիումի շենքի հարավային թևում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադաշնության հոդվածներով Համադաշնության կոնգրեսը երկպալատանի մարմին էր, որտեղ յուրաքանչյուր նահանգ հավասարապես ներկայացված էր և յուրաքանչյուր նահանգ ուներ վետոյի իրավունք գործողությունների մեծ մասի հանդեպ։ Ութ տարի անց համադաշնային կառավարության բազում առաջնորդներ, ինչպիսիք էին Ջեյմս Մեդիսոնը և Ալեքսանդր Համիլթոնը ծրագրեցին Սահմանադրական կոնվենցիա 1787 թվականին, որով նախատեսված էր փոփոխել Համադաշնության հոդվածները։ Բոլոր նահանգները բացառությամբ Ռոդ Այլենդի համաձայնվեցին ուղարկել պատվիրակություն։

Բոլոր կուսակցությունների ներկայացվածությունը Ներկայացուցիչների պալատում ամբողջ ժամանակ
Պատմական գրաֆիկ, որը ցույց է տալիս կուսակցության հսկողությունը սենատի և պալատի նկատմաբ[6]:

Կոնգրեսի կառուցվածքի մասին խնդիրը ամենաքննարկելին էր հիմնադիրների միջև Կոնվենցիայի ժամանակ։ Էդմունդ Ռուդոլֆի Վիրջինիայի պլանով առաջարկվեց ստեղծել երկպալատանի Կոնգրես. ստորին պալատը կլինի «ժողովրդի համար», ընտրված ուղղակի ընտրություններով ԱՄՆ ժողովրդի կողմից և կներկայացնի հանրային կարծիքը և ավելի ոչ ազատական վերին պալատը, որը կընտրվի ստորին պալատի կողմից և կներկայացնի առանձին նահանգները և կլինի զանգվածային կարծիքին հակակշիռ[7]։

Պալատը անվանում են ստորին պալատ, իսկ սենատը վերին պալատ, չնայած ԱՄՆ Սահամանադրությամբ այս տերմինները չեն գործածվում։ Երկու պալատները անհրաժեշտության դեպքում հավանություն են տալիս օրենսդրական նախագծերին։ Շատ նահանգներ կողմ արտահայտվեցին Վիրջինիայի պլանին, ինչպիսիք էին Վիրջինիան, Մասաչուսեթսը և Փենսիլվանիան, քանի որ ներակայացվածությունը հիմնված է լինելու բնակչության վրա։ Այնուամենայնիվ ավելի փոքր նահանգները հավանություն տվեցին Նյու Ջերսիի պլանին, որով առաջարկվում էր երկպալատանի կոնգրես յուրաքանչյուր նահանգից հավասար ներկայացուցիչներով[7]։

Վերջապես Կոնվեցիան հասավ Կոնեկտիկուտի համաձայնության կամ Մեծ Համաձայնության, որի համաձայն Կոնգրեսի մեկ պալատ (Ներկայացուցիչների պալատը) կունենա նահանգի բնակչությանը համահունչ ներկայացուցչություն, մյուսը` (Սենատը) ներկայացված կլինի յուրաքանչյուր նահանգի կողմից հավասար[7]։ Սահմանադրությանը կողմ քվեարկեց բավարար թվով նահանգ (13-ից ինը) 1788 թվականին, սակայն գործողության մեջ մտավ 1789 թվականի մարտի 4-ին։ Պալատն սկսեց աշխատել 1789 թվականի ապրիլի 1-ից, երբ առաջին անգամ ապահովվեց քվորում։

19-րդ դարի կեսերին Պալատը հաճախ կոնֆլիկտներ էր ունենում Սենատի հետ տարածքային խնդիրներով, ներառյալ ստրկության թեմայով։ Հյուսիսը ավելի բնակեցված էր քան հարավը և այդ իսկ պատճառով գերակշռում էր Ներկայացուցիչների պալատում։ Սակայն հոյւսիսը չուներ այսպիսի առավելություն Սենատում, քանի որ նահանգները ներկայացված էին հավասարաչափ։

Տարածքային հակամարտությունը ավելի բուռն դարձավ ստրկության հարցը քննարկելիս։ Օրինակ Վիլմոտի նախագիծը, որով նախատեսվում էր վերացնել ստրկությունը, արագորեն հաստատեց Պալատը, սակայն մերժեց Սենատը։ Ստրկության հարցով հակամարտությունը շարունակվեց մինչև Քաղաքացիական պատերազմը (1861–1865), որից սկսվեց հարավային որոշ նահանգների դուրս գալը միությունից։ Պատերազմի արդյունքում հարավը պարտվեց և ստրկությունը չեղարկվեց։ Բոլոր հարավային սենատորները բացառությամբ Էնդրյու Ջոնսոնի հրաժարվեցին իրենց մանդատներից պատերազմի սկզբին, այդ պատճառով սենատը չպահեց հյուսիսի և հարավի բալանսը պատերազմի ընթացքում։

Վերակառուցման տարիներին հաջորդեց Հանրապետական կուսակցության երկարաժամկետ մեծամասնությունը, որը շատ ամերիկացիներ կապում են Քաղաքացիական պատերազմում Միության հաղթանակի և ստրկատիրության ավարտի հետ։ Վերակառուցման ժամանակաշրջանը ավարտվեց մոտ 1877 թվականին, հաջորդող շրջանում հանրապետականները և դեմոկրատները ունեին մեծամասնություն տարբեր ժամանակներում։

Հանրապետական պալատի խոսնակ Թոմաս Բրաքետ Ռիդը (1895–1899):

19-դր դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մեծացավ Պալատի խոսնակի իրավասությունները։ Խոսնակի ազդեցության մեծացումը սկսվեց 1890-ականներին հանրապետական Թոմաս Բրաքետ Ռիդի օրոք։ Ռիդը իր տեսակետում հայտնել էր, որ լավագույն համակարգը, երբ մի կուսակցություն կառավարում է, մյուսը` հետևում։ Նույն ժամանակում նաև զարգացավ Պալատի ղեկավարության համակարգը, մեծամասնության առաջնորդ և փոքրամասնության առաջնորդ պաշտոնները ձևավորվեցին 1899 թվականին։ Փոքրամասնության առաջնորդը փոքրամասնություն կազմող կուսակցության ղեկավարն էր, իսկ մեծամասնության առաջնորդը ենթարկվում էր խոսնակին։ Խոսնակությունը մեծ աճ գրանցեց նաև հանրապետակյան Ժոսեֆ Գըրնի Քենոնի կառավարման տարիներին։ Խոսնակի լիազորությունների մեջ էր մտնում նաև ազդեցիկ Պալատին կից կոմիտեների նախագահությունը և իրավունքը նշանակել Պալատի կոմիտեների անդամներին։ Այս իրավունքները այնուամենայնիվ կրճատվեցին 1910 թվականին դեմոկատների նախաձեռնությամբ։

Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ուներ մեծամասնություն Ֆրանկլին Դ. Ռուզվելտի նախագահության օրոք (1933–1945)` հաճախ զբաղեցնելով նստատեղերի երկու երրորդից ավելին։ Հաջորդ տասնամյակ մեծամասնություն են կազմել և դեմոկրատները և հանրապետականները։ Դեպմոկրատական կուսակցությունը պահպանեց վերահսկողությունը Պալատում 1955-ից 1995 թվականներին։ 1970-ական թվականների կեսերին նրանք նախաձեռնեցին բարեփոխումներ Պալատում, ուժեղացնելով ենթահանձնաժողովների լիազորությունները և թույլատրելով կուսակցությունների ղեկավարներին առաջարկել հանձնաժողովի նախագահի թեկնածուներ։

Գինգրիչը փորձեց իրականացրել հիմնական օրենսդրական նախագիծը, որը կոչվում էր Պայմանագիր Ամերիկայի հետ և պալատում մեծ բարեփոխումներ իրականացրեց, հիմնականը կոմիտեի լիազորությունները կրչատեց երկու տարի։ Պայմանագրի որոշ տարրեր Կոնգրեսը չընդունեց, որոնք չեղարկեց նաև նախագահ Բիլ Քլինթոնը կամ որոշակի շտկումներ մտցրեց։ Այնուամենայնիվ հանրապետականները պահպանեցին վերահսկողությունը 1996 թվականի ընտրություններից հետո, Քլինթոնը և Գինգրիչը առաջին անգամ համաձայնության եկան բալանսավորված դաշնային բյուջեի շուրջ, որոնց մեջ նաև հարկերի կրճատումն էր[8]։ Հանրապետականները պահպանեցին մեծամասնությունը մինչև 2006 թվականը, երբ դեմոկրատները հաղթեցին ընտրություններում և Նենսի Փելոսին դարձավ պալատի առաջին կին խոսնակը։ Հանրապետականները վերադարձրին մեծամասնական դիրքը 2011 թվականին[9]։ Այնուամենայնիվ 2019 թվականին դեմոկրատները նորից հաղթեցին ընտրություններում։

Անդամություն, որակավորում և բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ մասի Ներկայացուցիչների պալատի մանդատները բաշխված են ըստ նահանգների բնակչության և որոշվում է 10 տարին մեկ մարդահամարի տվյալներով։ Յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա նվազագույնը մեկ ներկայացուցիչ։

Պալատի անդամների թիվն անընդհատ մեծացվել է նահանգների քանակի մեծացման հետ մեկտեղ մինչև ֆիքսվել է 1911 թվականին 435 անդամով[5]։ 1959 թվականին ժամանակավորապես ավելացվել է Ալյասկայի և Հավայան կղզիների մանդատները՝ դարձնելով անդամների թիվը 437 և վերադարձվել է 435 անդամի 1960 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.washingtonpost.com/politics/2023/01/06/house-speaker-vote-live-coverage-kevin-mccarthy/
  2. Սահմանադրության Հոդված 1-ի 7-րդ մաս
  3. Սահմանադրության Հոդված 1-ի 2-րդ մաս
  4. Սահմանադրության Հոդված 1-ի 2-րդ մաս և 12-րդ փոփոխություն
  5. 5,0 5,1 See Public Law 62-5 of 1911, though Congress has the authority to change that number. The Reapportionment Act of 1929 capped the size of the House at 435.
  6. «Party In Power – Congress and Presidency – A Visual Guide To The Balance of Power In Congress, 1945–2008». Uspolitics.about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 "Delegates of the Continental Congress Who Signed the United States Constitution", United States House of Representatives. Accessed February 19, 2017. "While some believed the Articles should be 'corrected and enlarged as to accomplish the objects proposed by their institution,' the Virginia Plan called for completely replacing it with a strong central government based on popular consent and proportional representation.... The Virginia Plan received support from states with large populations such as Pennsylvania, Massachusetts, and South Carolina. A number of smaller states, however, proposed the 'New Jersey Plan,' drafted by William Paterson, which retained the essential features of the original Articles: a unicameral legislature where all states had equal representation, the appointment of a plural executive, and a supreme court of limited jurisdiction.... The committee’s report, dubbed the Great Compromise, ironed out many contentious points. It resolved the delegates’ sharpest disagreement by prescribing a bicameral legislature with proportional representation in the House and equal state representation in the Senate. After two more months of intense debates and revisions, the delegates produced the document we now know as the Constitution, which expanded the power of the central government while protecting the prerogatives of the states."
  8. Balanced Budget: HR 2015, FY 1998 Budget Reconciliation / Spending; Tax Cut: HR 2014, FY 1998 Budget Reconciliation – Revenue
  9. Neuman, Scott (2010 թ․ նոյեմբերի 3). «Obama, GOP Grapple With power shift». NPR. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ» հոդվածին։