Իրավասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավասություն, որևէ մարմնի պաշտոնատար անձի օրենքով սահմանված լիազորությունների (իրավունքների, պարտականությունների) ամբողջություն է։ Ձեռնարկության իրավասությունը նրա կանոնադրությամբ սահմանված իրավունքների և պարտականությունների շրջանակն է։ Հասարակական կազմակերպությունների և պաշտոնատար անձանց իրավասությունը որոշվում է կանոնադրություններով կամ կանոնագրքերով։ Դատախազական, դատական մարմինների իրավասությունը որոշվում է սահմանադրությամբ, իսկ մանրամասն՝ դատախազական հսկողության մասին կանոնադրությամբ, գերագույն դատարանի կանոնադրությամբ, զինվորական տրիբունալների կանոնադրությամբ և այլ ակտերով։ Պետական մարմինների իրավասությունների ընդլայնում կամ նեղացում կարող է կատարվել օրենքի, հրամանագրի կամ իրավասությունը կատարումն դրանց՝ կառավարման ակտերի հիման վրա։ Իրավասության ինքնակամ ընդլայնումը պաշտոնատար անձի նկատմամբ առաջ է բերում քրեական կամ կարգապահական պատասխանատվություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 455