Բարաք Օբամայի ընտանիք
Բարաք Օբամայի ընտանիք, աֆրոամերիկացիներից, անգլոամերիկացիներից, ինդոնեզացիներից և քենիացիներից (լուո) կազմված ընտանիք։ Ճանաչման է հասել ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի շնորհիվ[2][3][4][5]։ Նախկինում ընտանիքը եղել է «ԱՄՆ-ի առաջին ընտանիքը»։ Օբաման ԱՄՆ-ի առաջին աֆրոամերիկացի նախագահն է և ամենաերիտասարդ ընտանիքը՝ Քենեդու ընտանիքից հետո։ Մի լրագրող գրել է, որ «երիտասարդ, էներգիայով Օբամայի ընտանիքը վերադարձնում է Քամելոտի (Քենեդու) օրերը»[6]։
Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միշել Օբամա (անգլ.՝ Michelle Obama, օրիորդական ազգանունը՝ Ռոբինսոն, 1964 թվականի հունվարի 17, Չիկագո), Բարաք Օբամայի կինը։ Մասնագիտությամբ դատավոր է, սովորել է Չիկագոյի համալսարանում։ ԱՄՆ-ի առաջին տիկին եղել է մինչև 2017 թվականի հունվարի 20-ը։
Մալիա Օբամա (անգլ.՝ Malia Obama, 1998 թվականի հուլիսի 4[7]) և Սաշա (Նատաշա) Օբամա (անգլ.՝ Sasha (Natasha) Obama, 2001 Թվականի հունիսի 10), Բարաք Օբամայի դուստրերը։ Սաշան ամենափոքրիկ երեխան է Սպիտակ տանը Ջոն Քենեդի Կրտսերի ժամանակից, որը 1961 թվականին հոր նախագահական ելույթի ժամանակ նորածին էր[8]։ Ինչպես նաև Սաշան, որը Սպիտակ տան առաջին բնակիչն էր, որ ծնվել էր 21-րդ դարում։
Մինչև երդում կատարելու արարողությունը Բարաք Օբաման «Parade» ամսագրում բաց նամակ է հրապարակել իր դուստրերին, որտեղ մաղթել է նրանց և Ամերիկայի բոլոր երեխաներին.
Մեծանան աշխարհում, ուր երազանքներին սահմանափակումներ չկան, և չկան նպատակներ, որոնք դուք չեք կարող հասնել, և դառնալ կարեկցող, ունենալ հավատարիմ կանայք, ովքեր կօգնեն կառուցել այս աշխարհը:[9]Բնօրինակ տեքստ (անգլ.)to grow up in a world with no limits on your dreams and no achievements beyond your reach, and to grow into compassionate, committed women who will help build that world.
Ապրելով Չիկագոյում՝ նրանք ապրում են խիստ զբաղված կյանքով, ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը. «ֆուտբոլը, պարերը, թատերական շրջանակը Մալիի համար, մարմնամարզությունը և գլխարկի պարը՝ Սաշայի համար, դաշնամուրը և թենիսը՝ երկուսի համար»[10][11]։ 2008 թվականի հուլիսին ընտանիքը տվել է հարցազրույց Access Hollywood հեռուստահաղորդման համար, հետագայում Օբաման ափսոսացել է, որ թույլ է տվել դստրերին նկարահանվել[12]։
Ընտրությունների գիշերվա իր հաղթական խոսքի ժամանակ Բարաք Օբաման խոստացել է, որ կգնի շունը իր դուստրերի համար, երբ նրանք կբնակվեն Սպիտակ տանը[13]։ Շան ընտրությունը ձգձգվել է, քանի որ Մալին շան բրդից ալերգիա ուներ[14]. վերջում նախագահը ասել է, որ շան ընտրությունը կայանալու է լաբրադորի և պորտուգալական ջրային շների միջև, ընդ որում, նրանք մտադիր էին եղել վերցնել շուն ապաստարանից[15] : Արդյունքում ընտանիքին «պորտուգալացի» Բոյին են նվիրել՝ վերցնելով գործարանատիրոջից։
Մալին և Սաշան հաճախում են Վաշինգթոնի Sidwell Friends School մասնավոր դպրոցը, այն նույն դպրոցը, որտեղ հաճապել են Քլինթոնի, Նիքսոնի և Թեոդոր Ռուզվելտի երեխաները, ինչպես նաև փոխնախագահ Ջո Բայդենի թոռները[16]։ Նրանք սկսել են հաճախել դպրոց 2009 թվականի հունվարի 5-ից[17]։ Չիկագոյում նրանք սովորել են Չիկագոյի համալսարանի հիմնական դպրոցում։
2015 թվականի մայիսին քենիացի փաստաբան Ֆելիքս Կիպրոնոն (Felix Kiprono) հայտնել է Մալիի հետ ամուսնանալու մտադրության մասին։ Որպես հարսնացուի գին նա առաջարկել է 70 ոչխար, 50 կով և 30 այծ[18]։
Մերիան Շիլդս Ռոբինսոն (անգլ.՝ Marian Shields Robinson, ավելի հայտնի է Մերիան Շիլդս անվամբ, 1937 թվականի հուլիս), Բարաք Օբամայի զոքանչը, Միշել Օբամայի մայրը։ Այրի է, ամուսինը՝ Ֆրեյզեն Ռոբինզոնը (անգլ.՝ Fraser Robinson III), որի հետ նա ամուսնացել է 1960 թվականին, մահացել է 1991 թվականին[19][20]։
Բարաք Օբամայի ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Բարաք Խուսեյն Օբամա ավագ (1936—1982)
- Մայրը՝ Էն Ջանհեմ (1942 թվականի նոյեմբերի 29 - 1995 թվականի նոյեմբերի 7)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Keck, Kristi (2008 թ․ հունիսի 4). «Obama crosses historic milestone». CNN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Reitwiesner, William Addams. «Ancestry of Barack Obama». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Murray, Shailagh (2008 թ․ հոկտեմբերի 2). «A Family Tree Rooted In American Soil: Michelle Obama Learns About Her Slave Ancestors, Herself and Her Country». The Washington Post. էջ C01. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Sheridan, Michael (2007 թ․ փետրվարի 5). «Secrets of Obama Family Unlocked». Muslim Observer. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite news}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - ↑ RTE news report March, 2007: Obamas Irish family links discovered by ancestry.co.uk
- ↑ Noveck, Jocelyn (2008 թ․ նոյեմբերի 7). «Deseret News | Obama's young, energetic family harks back to days of Camelot». Secure.deseretnews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Liza Mundy Michelle: A Biography. — Simon and Schuster, 2008. — P. 129.
- ↑ «Sasha Obama». Baltimore Sun. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Obama, Barack (2009 թ․ հունվարի 13). «'What I Want for You--And Every Child in America'».
- ↑ Sobieraj Westfall, Sandra (2008 թ․ հունիսի 23). «Barack Obama Gives Daughter $1 Allowance a Week». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Lester, Will (2008 թ․ հուլիսի 23). «Obama daughters keep hectic schedules of their own». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Hiro, Anne. «Obama regrets letting "Access Hollywood" interview daughters. Won't do it again. MSNBC's Dan Abrams gets the story behind the story. - Lynn Sweet». Blogs.suntimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Ahmed, Saeed (2008 թ․ նոյեմբերի 5). «Move over Barney, new dog moving into White House». CNN. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Obama: Getting a dog isn't easy». Associated Press. 2008 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Janice Lloyd (2009 թ․ հունվարի 12). «Obamas down to Labradoodle or Portuguese water dog». USA Today. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Swarns, Rachel (2008 թ․ նոյեմբերի 21). «And the Winner Is … Sidwell Friends». The New York Times. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Tolin, Lisa (2009 թ․ հունվարի 5). «Obama girls start school with photographers in tow». The Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Кенийский юрист предложит Обаме калым за руку 16-летней дочери
- ↑ Taylor Marsh (2008 թ․ օգոստոսի 25). «Political Analysis, National Security and Breaking News». Taylor Marsh. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Lia LoBello (2008 թ․ հունվարի 2). «First Families: Radar introduces you to the next president's relatives». Radar Online. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.