Մարիխուանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cannabis Plant.jpg

Մարիխուանա (իսպ.՝ marijuana, marihuana), հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որը ստանում են կանեփից։ Մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը պայմանավորված է կանեփում պարունակվող հոգեմետ նյութերով (կանաբինոիդներով), որոնցից ամենաակտիվն է ՏՀԿ-ն (դելտա 9-տետրահիդրականաբիդոլ)։ Տարբերում ենք կանեփի երեք հիմնական տարբերակ՝ Սովորական կանեփ (լատ.՝ Cannabis sativa), Հնդկական կանեփ (լատ.՝ Cannabis indica) և Մոլախոտային կանեփ (լատ.՝ Cannabis ruderalis

Նյութեր օգտագործման համար[խմբագրել]

Թարմ վիճակում կանեփը որպես թմրամիջոց գործնակում չեն օգտագործում։ Օգտագործման համար կան պատրաստման տարբեր ձևեր՝ կախված նրանից, թե ինչ եղանակով պետք է այն օգտագործվի։

Չորացրած կանեփ, բույսը չորացնում են, հետո մանրացնում (ծխելու համար հարմար չափի)՝ հիմնականում առանձնացնելով իրարից տերևները, ծաղիկները և ցողունը, քանի որ դրանց մեջ հոգեակտիվ նյութերի քանակը տարբեր է։


Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]