Սահմանադրական իրավունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։(Հունվար 2012) |
Սահմանադրական (Պետական) իրավունք, իրավունք առանձին ճյուղ, որը իրավական նորմերի ամբողջություն է և ամրապնդում է հասարակական ու պետական կարգի հիմքերը: Սահմանադրական իրավունքը ձևավորվել է որպես հասարակական իշխանության նոր տեսակի երևան գալուն զուգընթաց:
Պետական իրավունքի գլխավոր աղբյուրը սահմանադրությունն է, ուստի իրավունքի այս ճյուղը կոչվում սահմանադրական: Սահամանադրական իրավունքը սահմանում է հասարակական և պետական կառուցվածքի ձևերը, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական, իրավական երաշխիքները և այլն[1]: