Հռոմեական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմեական իրավունք, ստրկատիրական Հին Հռոմի իրավունքի համակարգն է, որը իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում: Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս` մասնավոր և հանրային:[1] Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով` առավել հաճախ ի նկատի է ունեցվում հենց Հռոմեական մասնավոր իրավունքը: Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում տվել է հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, որ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, որը վերաբերում է մասնավոր անձանց շահերին):[2]

Ծանոթագրություններ [խմբագրել]