Դատական փորձաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատական փորձաքննություն, դատարանի (դատախազի, քննիչի) հանձնարարությամբ քրեական կամ քաղաքացիական գործի որոշակի հանգամանքների հետազոտում, որը պահանջում է գիտության, տեխնիկայի, արվեստի ու արհեստի հատուկ իմացություն։ Դատական փորձաքննությունը լինում է՝ բժշկական, հոգեբուժական, քրեագիտական, ապրանքագիտական, հաշվապահական, քիմիական և այլն։ Փորձաքննության օբյեկտներ կարող են լինել՝ մարդիկ, կենդանիները, դիակները, իրեղեն ապացույցները (առարկաներ, նյութեր), տեխնիկական հարմարանքները, փաստաթղթերը և այլն։ Դատական փորձաքննության հիմնական խնդիրը ուսումնասիրվող օբյեկտի փաստացի վիճակի (մարմնական վնասվածք, հոգեկան հիվանդություն և այլն) հաստատումն է, անհատականացումը (հանցագործի, հանցագործության առարկաների նույնացում և այլն), երևույթների պատճառական կապի բացահայտումը, արարքի տևողության պարզաբանումը։ Դատական փորձաքննությունը կատարում են փորձագետները։ Նրանց եզրակացությունը համարվում է ապացուցման աղբյուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 308