Հողային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողային իրավունք, հողային հարաբերությունները կարգավորող իրավունքի ճյուղ, իրավական նորմերի և կազմակերպչական-իրավական մեխանիզմների ամբողջություն։ Հողային իրավունքը կարգավորում է հողի սեփականության և այլ գույքային իրավունքների առաջացումը և իրականացումը, հողի շրջանառության առանձնահատկությունները, հողօգտագործման կարգը և պայմանները։

Հողային իրավունքը նպաստում է հողային հարաբերությունների պետական կարգավորմանը և կատարելագործմանը, հողի տնտեսավարման տարբեր կազմակերպչական-իրավական ձևերի զարգացմանը, հողօգտագործման արդյունավետության բարձրացմանը, պահպանում է մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա Բնական միջավայրը և նպաստում է բարելավմանը։

Հողային իրավունքի վրա են հիմնված հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված հասարակական հարաբերությունները՝ ելնելով հողի կարևոր բնապահպանական, տնտեսական ու սոցիալական նշանակությունից, որի շնորհիվ հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործ Հայաստանի Հանրապետություն ունեության պայման։

Խորհրդային ժամանակաշրջանում վերացվել էր հողի մասնավոր սեփականությունը, հողն ազգայնացվել էր ու հանվել գույքային շրջանառությունից, և հողի սեփականության իրավունքն ամրագրվել էր միայն պետությանը։ 1991 թվականին ընդունված Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքով և նույն թվականին ընդունված Հողային օրենսգրքով հողը ապապետականացվեց և վերադարձվեց գույքային շրջանառություն։

Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀ հողային օրենսգիրքը ընդունվել է 2001 թվականին։ Որպես իրավունքի նորմերի ամբողջություն՝ Հողային իրավունքը բաժանվում է՝

  1. ընդհանուր
  2. հատուկ մասերի։

Ընդհանուր մասը սահմանում է հողամասի հասկացությունը, հողային հարաբերություններն ու օրենսդրությունը և այդ հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտեր, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, հողային ֆոնդը և դրա դասակարգումը ըստ նպատակային (գյուղատնտեսության, բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային, պահուստային հողերի) և գործառնական նշանակության փողային պաշարների կառավարումը, հողերի պահպանությունը և վերահսկողությունը)։

Հողային իրավունքի հատուկ մասում սահմանվում են հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, հողերի նկատմամբ պետության և համայնքների սեփականությունը, այդ հողերի օտարումն ու օգտագործման տրամադրումը, հողամասերի շրջանառությունը և առանձնահատկությունները, հողամասի նկատմամբ իրավունքների առաջացումը, դադարումը և սահմանափակումը, հողային վեճերի լուծման կարգը և այլն։

Հայաստանի Հանրապետությունում Հողային իրավունքի աղբյուրներն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրքը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը և հողային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներ ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած նորմատիվ-իրավական ակտերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողային իրավունք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 527