Վամպիրի օրագրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վամպիրի օրագրերը
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, հումորային դրամա, դեռահասական դրամա, vampire television program?, coming-of-age television program?[1], մարդագայլ հեռուստահաղորդում և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողՋուլի Փլեք և Քեվին Ուիլյամսոն
Երկիր ԱՄՆ[2]
ՀիմքThe Vampire Diaries?
Լեզուանգլերեն[2]
Գլխավոր
դերերում
Փոլ Ուեսլի, Իեն Սոմերհոլդեր, Սթիվեն Ռ. Մակքուին, Սառա Քեննինգ, Կատերինա Գրեմ, Քենդիս Աքոլա, Զաք Ռորիգ, Քայլա Յուելլ, Մայքլ Տրևինո, Մեթյու Դևիս, Ժոզեֆ Մորգան, Մայքլ Մալարկի և Նինա Դոբրև
Գործադիր պրոդյուսերՔեվին Ուիլյամսոն
ԵրաժշտությունՄայքլ Սյուբի
Պատմվածքի վայրՎիրջինիա
Գեղարվեստական աշխարհThe Vampire Diaries universe?
Նկարահանման վայրՋորջիա
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ171
Էկրաններին էսեպտեմբերի 10, 2009[2]-ից մարտի 10, 2017
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունԱլլոյ Ինթերթեյնմենթ
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
ԿապակցվածԱռաջնածինները և Ժառանգություն

Վամպիրի օրագրերը (անգլ.՝ The Vampire Diaries) ամերիկյան գերբնական դրամա է՝ հիմնված Լիզա Ջեյն Սմիթի համանուն վիպաշարի վրա։ Հեռուստասերիալը ստեղծել են Քևին Ուիլյամսոնը և Ջուլի Պլեքը։ Պրեմիերան կայացել է The CW հեռուստաալիքով 2009 թ. սեպտեմբերի 10-ին և ավարտվել է 2017 թ. մարտի 10-ին՝ ութ եթերաշրջանների ընթացքում հեռարձակելով 171 մաս։

Հեռուստասերիալի առաջին մասը The CW հեռուստաընկերության համար գրավեց ամենամեծ լսարանը, որ երբևէ ունեցել էր 2006 թ.-ին իր գործունեությունը սկսելուց հետո[3]։ Առաջին եթերաշրջանը գրանցեց միջինը 3,60 մլն. դիտորդ[4]։ Այն հեռուստաընկերությունում եղել է ամենաբարձր ցուցանիշ արձանագրած հեռուստասերիալը նախքան Նետ հեռուստասերիալը։ Հեռուստասերիալը ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ շահելով չորս Հասարակության Ընտրություն և բազմաթիվ Երիտասարդական Ընտրություն։

2013 թվականի ապրիլի 23-ին The CW պաշտոնապես հայտարարեց, որ ընթանում են բնածին վամպիրների ընտանիքի մասին պատմող Առաջնածինները հեռուստասերիալի նկարահանումները։ Այն սկսեց հեռարձակվել 2013-14 թթ. ամերիկյան հեռուստաեթերաշրջանի ընթացքում[5]։

2015 թվականի ապրիլի 6-ին գլխավոր դերասանուհի Նինա Դոբրևը Ինստագրամի միջոցով հաստատեց, որ գլխավոր դերասաններից մեկի՝ Մայքլ Տրևինոյի հետ (ով մարմնավորում է Թայլեր Լոքվուդի դերը) կլքի հեռուստասերիալը 6-րդ եթերաշրջանից հետո։ Դոբրևը վերադարձավ՝ 7-րդ եթերաշրջանի ավարտի համար կադրից դուրս խոսք ձայնագրելու[6]։ Տրևինոն որպես հրավիրված աստղ հայտնվեց 7-րդ եթերաշրջանում և վերադարձավ հեռուստասերյալ 8-րդ եթերաշրջանում[7][8]։ 2016 թվականի մարտի 11-ին The CW-ն հաստատեց 8-րդ եթերաշրջանի նկարահանումը[9], բայց 2016 թվականի հուլիսի 23-ին հայտարարվեց, որ 8-րդ եթերաշրջանը, որը բաղկացած է 16 մասից, կլինի վերջինը[10]։ Վերջին եթերաշրջանը սկսվեց հեռարձակվել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ուեսլին, Նինա Դոբրեվը և Իեն Սոմերհոլդերը
Փոլ Ուեսլին, Նինա Դոբրեվը և Իեն Սոմերհոլդերը

Իրադարձությունները զարգանում են Միստիկ Ֆոլս հորինված քաղաքում, Վիրջինիա նահանգ։ Քաղաք, որը սկսած 19-րդ դարի վերջին Նոր Անգլիայի գաղթականներով բնակեցվելուց հետո լի է գերբնական պատմություններով։ Այն ներկայացնում է Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) կյանքը, մի դեռահաս աղջիկ, ով հենց նոր է կորցրել ծնողներին ավտովթարի ժամանակ։ Նա սիրահարվում է հարյուրվացուներկուամյա մի վամպիրի՝ Ստեֆան Սալվատորե անվամբ (Փոլ Ուեսլի)։ Նրանց հարաբերությունները ավելի ու ավելի են բարդանում երբ Ստեֆանի առեղծվածային անցյալ ունեցող ավագ եղբայրը՝ Դեյմոն Սալվատորե (Իան Սոմերհոլդեր) վերադառնում է՝ իրենց նախկին սիրուն՝ Քեթրին Փիրսին, ով ունի ճիշտ Ելենայի տեսքը, ետ բերելու նպատակով։ Չնայած Դեյմոնը սկզբում բացասական կերպար էր և ատելություն էր տածում իր եղբոր նկատմամբ իրեն վամպիր դարձնելու պատճառով, հետագայում նա հաշտվում է Ստեֆանի հետ և սիրահարվում Ելենային՝ կառուցելով սիրային եռանկյունի։ Երկու եղբայրները պաշտպանում են Ելենային, քանի որ առերեսվում են իրենց քաղաքի համար վտանգ ներկայացնող տարբեր չարագործների, ներառած Քետրինին։ Երկու եղբայրների պատմությունը և քաղաքի առեղծվածը բացահայտվում է հետահայաց տեսարանների միջոցով հեռուստասերիալի զարգացման ընթացքում։

Հավելյալ պատմությունների շարքը պտտվում է քաղաքի այլ բնակիչների շուրջը։ Ավելի նշանավոր է, Ելենայի կրտսեր եղբայրը՝ Ջերեմի Գիլբերտը (Սթիվեն Ռ. Մակքուին), նրա լավագույն ընկերուհիներ Բոննի Բենեթը (Կատերինա Գրեմ) և Քերոլայն Ֆորբս (Քենդիս Աքոլա), նրանց ընդհանուր ընկերներ Թայլեր Լոքվուդը (Մայքլ Տրևինո), Մեթթ Դոնովանը (Զաք Ռերիգ) և նրանց պատմության ուսուցիչ և վամպիրների որսորդ Ալարիկ Զալցման (Մեթյու Դևիս)։ Քաղաքի քաղաքականությունը կազմակերպվում է հիմնադիր ընտանիքների ժառանգների կողմից, ովքեր կազմում են «Հիմնադիրների Խորհուրդ»։ Միստիկ Ֆոլսի հիմնադիր ընտանիքնեում ներառված են Սալվատորեները, Գիլբերտները, Ֆելլները, Ֆորբսները և Լոքվուդները։ Նրանք քաղաքը պաշտպանում են հիմնականում վամպիրներից, չնայած կան շատ ավելի գերբնական վտանգներ, ինչպես օրինակ մարդագայլեր, կախարդներ, հիբրիդներ, ուրվականներ և շատ ավելին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ հեռուստաշոուն հիմնված է համանուն գրքերի վրա, շատ կերպարներ փոփոխված են, սյուժեն` նույնպես։ Նինա Դոբրեվը մարմնավորում է միանգամից երեք կերպարներ՝ Ամարա, Ելենա Գիլբերտին, Քեթրին Փիրսին, ով հայտնի է նաև որպես Կատերինա Պետրովա[12]։ Ելենան շատ արագ ներգրավվում է տարբեր գերբնական իրադարձություններում։ Փոլ Ուեսլին մարմնավորում է Սայլասին, Թոմասին, Ստեֆան Սալվատորին[13]` վամպիր-եղբայրներից մեկին, ով ավելի բարեսիրտ ու զգացմունքային է, քան իր եղբայր Դեյմոն Սալվատորը։ Վերջինիս մարմնավորում է Իեն Սոմերհոլդերը[14]։ Դաժան վամպիրը սերիալի սկզբում բացասական կերպար է, բայց աստիճանաբար ցույց է տալիս իր մարդկայնությունը և այն, որ անտարբեր չէ մարդկանց նկատմամբ։ Սթիվեն Ռ. ՄաքՔուինը մարմնավորում է Ջերեմի Գիլբերտին` Ելենայի եղբորը[15]։ Սառա Քեննինգը մարմնավորում է Ջեննա Սոմերսին[16]. նա Ելենայի ու Ջերեմիի մորաքույրն ու խնամակալն է (խնամում է նրանց ծնողների ողբերգական մահից հետո)։ Քեթ Գրեհեմը խաղում է Բոննի Բենետի դերը. նա Ելենայի լավագույն ընկերուհին է, ինչպես նաև՝ կախարդ։ Քենդիս Աքքոլան մարմնավորում է Քերոլայն Ֆորբսի դերը, նա նույնպես Ելենայի ընկերուհին է։2-րդ սեզոնից Ժոզեֆ Մորգանը մարմնավորում է Կլաուս Մայքլսոնի դերը։ Քլեր Հոլթը խաղում է Կլաուսի փոքր/խորթ քրոջ՝ Ռեբեկա Մայքլսոնի դերը

Կերպարներ

Ելենա Գիլբերտ։ Ամարայի չորրորդ ու միակ ողջ մնացած նմանակն է։ Վամպիր է դարձել երրորդ սեզոնի վերջում։ Ելենան սերիալի ու գրքի գլխավոր հերոսուհին է։ Նա ապրում է Միստիք Ֆոլլս գերբնական քաղաքում, Սալվատոր եղբայրների տանը։ Նախկինում նա ապրում էր Գիլբերտների տանը, բայց իր եղբոր որսորդ դառնալուց ու մահանալուց հետո, նա այրում է տունն ու տեղափոխվում Դեյմոնի ու Ստեֆանի տուն։ Ելենայի շուրջ պատմությունը սկսվում է երբ նա ծնողների հետ վթարի է ենթարկվում, ծնողները մահանում են, իսկ նա փրկվում է Ստեֆան անունով վամպիրի շնորհիվ, ով եկել էր գտնելու իր նախկին սիրո՝ Քեթրինի նմանակին, հենց Ելենային։ Այնուհետև Ստեֆանը հիպնոսացնում է Ելենային ու նա կորցնում է հիշողությունը։ Նրանք երկրորդ անգամ հանդիպում են ավագ դպրոցում, երբ Ելենան սգի մեջ էր, ծնողների մահվանից հետո։ Ելենան սիրահարվում է Ստեֆանին, իսկ հետո ծանոթանում Ստեֆանի մեծ եղբոր Դեյմոն Սալվատորեի հետ։ Հետագայում Ելենան խզում է հարաբերությունները Ստեֆանի հետ սկսելով հանդիպել Դեյմոնի հետ։ Ելենայի արյունն օգտագործելու համար Միստիք Ֆոլլս է գալիս ամենահին վամպիրը՝ Կլաուս Մայքլսոնը, ով ցանկանում էր հիբրիդ դառնալ ու հիբրիդների բանակ ստեղծել։ Կլաուսի մոտ ստացվում է հիբրիդ դառնալ, սպանելով Ելենայի միակ հարազատին, մորաքույր Ջեննային, բայց Կլաուսին չի հաջողվում ստեղծել իր ցանկացած բանակը։ Ելենան չորրորդ սեզոնում տառապում է վամպիր դառնալու սկզբնական շրջանում, իսկ հետո՝ եղբոր մահվանից հետո անջատում է զգացմունքները դառնալով անզգա։ Եղբոր վերադարձից հետո Ելենան ապաքինվում է ու շարունակում իր կյանքով ապրել։ Հինգերորդ սեզոնում Ելենան իմանում է որ մահացել է իր ընկերուհին Բոննին՝ փորձելով փրկել Ջերեմիին։ 6 եթերաշրջանում Ելենան փորձում է հաշտվել Դեյմոնի կորստի հետ։ Հետո նա փորձում է վերադառնալ քոլեջ և շարունակել ուսումը։ Մետտը անհանգստանւմ է Ջերիմմի համար, քանի որ նա դժվար է տանում Բոննի կորուստը:Բոլորը կարծում են, որ Ստեֆանը թողել էր Ֆոլլսը որ գտներ մի ճանապարհ դեպի Դեյմոնը և Բոննին, բայց ճշմարտությունն ցնցում է իր ընկերներին։

Քեթրին Փիրս։ Քեթրին Փիրսը կամ Կատերինա Պետրովան Ամարայի երրորդ նմանակն էր։ Կատերինան ծնվել է Բուլղարիայում։ Իմանալով նրա նմանակ լինելու մասին Կլաուսը սկսում է նրան հետապնդել։ Մինչ այդ, նա ապորինի երեխա է ունենում, ու ընտանիքը նրան զրկում է երեխային տեսնելու հնարավորությունից ու տանում է երեխային։ Հետագայում նրա երեխան՝ Նադիան, հայտնվում է սերիալի հինգերորդ սեզոնում։ Կատերինան Կլաուսյից փաղչելու համար օգտագործում է վամպիր Ռոուզի արյունը, խմելով ու ինքնասպան լինելով։ Կատերինան վամպիր է դառնում ու նրա ուժն այլևս անպետք է լինում Կլաուսի համար։ Կլաուսը վրեժխնդիր լինելու համար սկսում է հետապնդել Կատերինային, սպանում է նրա ընտանիքի բոլոր անդամներին։ Կատերինայի փախուստը տևում է հինգ հարյուր տարի, մինչև իր մահը։ Կատերինան դառնում է ազնվական ու գնում է Միստիք Ֆոլլս, սիրավեպ սկսելով Սալվատոր եղբայրների հետ։ Հետո նրան ձերբակալում են իմանալով նրա վամպիր լինելու մասին։ Դրանից հարյուր տարի անց Կատերինան վերադառնում է Միստիք Ֆոլլս, այս անգամ նոր ցանկություններով։ Կատերինան բազմաթիվ անգամներ է ցավ պատճառում իր նմանակին՝ Ելենային, նույնիսկ սպանում է նրա եղբորը։ Նա խմում է վամպիրին մարդ դարձնող դեղն ու մարդ դառնում, հետագայում նա սկսում է ծերանալ, ժամանակը նրանից վերցնում է այն տարիները որոնց ընթացքում նա չի ծերացել։ Կատերինան իր աղջկան գտնում է հինգերորդ սեզոնում, երբ արդեն մահվան շեմին էր։ Նրա օգնությամբ նա մտնում է Ելենայի մարմին։ Իսկ հետո տեսնում է թե ինչպես է իր աղջիկը մահանում, հիբրիդի կծոցի պատճառով։ Նադիան միայն մահվան շեմին է մորը ներում իրեն չգտնելու համար։ Քեթրինին սպանում է հենց այն տղամարդն ում նա սիրում էր՝ Ստեֆան Սալվատորը։ Քեթրինի դերը նույնպես կատարում է Նինա Դոբրևը։

Ամարա։ Ամարան ծնվել է առաջին դարում, որպես մարդ։ Նա սիրում էր Սայլասին։ Ամարայից սկսեցին սերվել բոլոր նմանակները՝ Տատիան, Կատերինան ու Ելենան։ Ամարան Քեցիայի թշնամին էր, քանի-որ նրանք նույն տղային էին սիրում։ Քեցիան ու Սայլասը պիտի ամուսնանային խմելով հավերժության թուրմը, բայց Սայլասը նախընտրեց այն խմել Ամարայի հետ։ Քեցիան իմանալով դրա մասին Սայլասին ցույց տվեց մի սիրտ ասելով թե դա Ամարայինն է։ Քեցիան բանտարկեց Սայլասին մի կղզում, նրա հետ դնելով հավերժության թուրմը, որը բացի մարդուն անմահ դարձնելուց կարող էր վամպիրին մարդ դարձնել։ Հետագայում Սայլասը ազատվում է երբ Քեթրինը վերցնում է թուրմը։ Սայլասը ազատում է Ամարային։ Իսկ հետո նրանք մահանում են միասին։

Ստեֆան Սալվատորե։ Ստեֆանը 165 ամյա վամպիր է։ Ու նա Սայլասի նմանակն է։ Ստեֆանը ծնվել ու իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Միստիք Ֆոլլսում։ Նա մեծանում է ու սիրահարվում Միստիք Ֆոլլս եկած Կատերինային, ով էլ նրան ու իր եղբորը վամպիր է դարձնում։ Քեթրինի անհետանալուց հետո Ստեֆանը սկսում է թափառել ամբողջ աշխարհով, սկզբում նա սիրահարվում է ռեբեկա Մայքլսոնին, առաջին կին վամպիրին։ Բայց Ռեբեկայի եղբայրը՝ Կլաուսը ստիպում է Ստեֆանին որ մոռանա Ռեբեկայի մասին։ Ստեֆանը հետագայում վերդառանում է Միստիք Ֆոլլս, փրկում է Ելենային ու իմանում որ նա Կատերինայի նմանակն է։ Ստեֆանը կարծես երկրորդ անգամ սիրահարվում է նույն արարածին։ Ստեֆանը բոլոր սեզոններում տարբեր դժվարություններ է հաղթահարում։ Ստեֆանը մահանում է հինգերորդ սեզոնում, փորձելով փրկել Քերոլայնին, հետագայում նա հետ է վերադառնում։

Սայլաս։ Սայլասը ապրել է առաջին դարում ու սիրել է Ամարային։ Նա հանդիպում էր առաջին կախարդի՝ Քեցիայի հետ։ Սայլասը բանտարկվում է անիծված կղզում Քեցիայի կողմից երբ Քեցիան նրան տեսնում է Ամարային համբուրելիս ու նրան հավերժության թուրմը տալիս։ Սայլասը վերդառանում է երբ վերցնում են թուրմը։ Նա մահանում է իր սիրո՝ Ամարայի հետ։

Դեյմոն Սալվատորե։ Դեյմոնը Ստեֆանի մեծ եղբայրն է։ Նա սերիալի ու գրքի սկզբում չար անձի դեր էր տանում՝ փորձելով փչացնել եղբոր հարաբերությունները Ելենայի հետ, քանի-որ Ելենան Դեյմոնի առաջին սիրո՝ Քեթրինի նմանակն էր։ Դեյմոնի պատմությունը սկսվում է Միստիք Ֆոլլսում, նրան նույնպես Կատերինան է վամպիր դարձրել։ Դեյմոնը կյանքի մեծ մասն անցկացրել է մարդկանց սպանելով ու նրանց վամպիր դարձնելով։ Նա նաև Ավգուստին բժիշկների զոհերից է եղել, ովքեր փորձարկումներ են արել վամպիրների հետ։ Նա վերադառնում է Միստիք Ֆոլլս որպեսզի հետ բերի Կատերինային։ Իմանալով որ նա ամենևին էլ մահացած չէ, Դեյմոնը սկսում է ատել նրան։ Հետագայում Դեյմոնը սիրահարվում է Ելենային ու նրա հետ լուրջ հարաբերություններ է սկսում։ Դեյմոնը մահանում է Բոննիի հետ, հինգերորդ սեզոնի վերջում։

Քերոլայն Ֆորբս։ Քերոլայնը Միստիք Ֆոլլսի ամենահայտնի աղջիկներից մեկն է։ Նրա մայրը՝ Լիզ Ֆորբսը, քաղաքի գլխավոր ոստիկանն է։ Քերոլայինը սկզբում հասարակ դպրոցական աղջիկ էր, ով Ելենայի ու Բոննի ընկերուհին էր։ Հետագայում Քերոլայնը բազմաթիվ դժվարությունների միջով է անցնում։ Նրան վամպիր է դարձնում Քեթրինը։ Քերոլայնին վամպիր դառնալու առաջին օրերին օգնում Ստեֆանը։ Քերոլայնը սիրում էր Մեթին, իսկ հետո Թայլերին։ Նա նույնիսկ հարաբերություններ է սկսել առաջին վամպիրի՝ Կլաուսի հետ։

Բոննի Բենեթ։ Ելենայի ու Քերոլայնի լավագույն ընկերուհիներից մեկը։ Բոննիի ներկան ու պատկերացումները ապագայի մասին փոխվեցին այն ժամանակ երբ նա իմացավ որ կախարդ է ու սերում է կախարդների ընտանիքից ու ամենահին կախարդներից։ Բոննիին կախարդ լինելու սկզբնական շրջանում օգնում էր իր տատիկը՝ Շեյլա Բենեթը։ Բոննիի մայրը լքել էր Բոննիին երբ նա դեռ շատ փոքր էր, այսպիսով Բոննիի խնամակալությունն անցավ իր տատիկի ու հոր ձեռքը, հետագայում Բոննիի հայրը դարձավ քաղաքապետ ու սպանվեց Սայլասի կողմից։ Բոննին իր կարողություններով ամենահզոր կախարդներից մեկն է։ Նա նաև հանդիսանում է իրական ու մեռյալների աշխարհները կապող խարիսխը, ում միջով անցնում է ցանկացած գերբնական արարած։ Բոննին զգում է ցանկացած մահացող գերբնական արարածի ցավը, ու տեսնում է բոլոր մցած վամպիրներին, մարդագայլերին, կախարդներին, հիբրիդներին։

Քեթրին Փիրս։ Քեթրին Փիրսը կամ Կատերինա Պետրովան Ամարայի երրորդ նմանակն էր։ Կատերինան ծնվել է Բուլղարիայում։ Իմանալով նրա նմանակ լինելու մասին Կլաուսը սկսում է նրան հետապնդել։ Մինչ այդ, նա ապորինի երեխա է ունենում, ու ընտանիքը նրան զրկում է երեխային տեսնելու հնարավորությունից ու տանում է երեխային։ Հետագայում նրա երեխան՝ Նադիան, հայտնվում է սերիալի հինգերորդ սեզոնում։ Կատերինան Կլաուսյից փաղչելու համար օգտագործում է վամպիր Ռոուզի արյունը, խմելով ու ինքնասպան լինելով։ Կատերինան վամպիր է դառնում ու նրա ուժն այլևս անպետք է լինում Կլաուսի համար։ Կլաուսը վրեժխնդիր լինելու համար սկսում է հետապնդել Կատերինային, սպանում է նրա ընտանիքի բոլոր անդամներին։ Կատերինայի փախուստը տևում է հինգ հարյուր տարի, մինչև իր մահը։ Կատերինան դառնում է ազնվական ու գնում է Միստիք Ֆոլլս, սիրավեպ սկսելով Սալվատորե եղբայրների հետ։ Հետո նրան ձերբակալում են իմանալով նրա վամպիր լինելու մասին։ Դրանից հարյուր տարի անց Կատերինան վերադառնում է Միստիք Ֆոլլս, այս անգամ նոր ցանկություններով։ Կատերինան բազմաթիվ անգամներ է ցավ է պատճառում իր նմանակին՝ Ելենային, նույնիսկ սպանում է նրա եղբորը։ Նա խմում է վամպիրին մարդ դարձնող դեղն ու մարդ դառնում, հետագայում նա սկսում է ծերանալ, ժամանակը նրանից վերցնում է այն տարիները որոնց ընթացքում նա չի ծերացել։ Կատերինան իր աղջկան գտնում է հինգերորդ սեզոնում, երբ արդեն մահվան շեմին էր։ Նրա օգնությամբ նա մտնում է Ելենայի մարմին։ Իսկ հետո տեսնում է թե ինչպես է իր աղջիկը մահանում, հիբրիդի կծոցի պատճառով։ Նադիան միայն մահվան շեմին է մորը ներում իրեն չգտնելու համար։ Քեթրինին սպանում է հենց այն տղամարդն ում նա սիրում էր՝ Ստեֆան Սալվատորեն։ Քեթրինի դերը նույնպես կատարում է Նինա Դոբրևը։

Ամարա։ Ամարան ծնվել է առաջին դարում, որպես մարդ։ Նա սիրում էր Սայլասին։ Ամարայից սկսեցին սերվել բոլոր նմանակները՝ Տատիան, Կատերինան ու Ելենան։ Ամարան Քեցիայի թշնամին էր, քանի-որ նրանք նույն տղային էին սիրում։ Քեցիան ու Սայլասը պիտի ամուսնանային խմելով հավերժության թուրմը, բայց Սայլասը նախընտրեց այն խմել Ամարայի հետ։ Քեցիան իմանալով դրա մասին Սայլասին ցույց տվեց մի սիրտ ասելով թե դա Ամարայինն է։ Քեցիան բանտարկեց Սայլասին մի կղզում, նրա հետ դնելով հավերժության թուրմը, որը բացի մարդուն անմահ դարձնելուց կարող էր վամպիրին մարդ դարձնել։ Հետագայում Սայլասը ազատվում է երբ Քեթրինը վերցնում է թուրմը։ Սայլասը ազատում է Ամարային։ Իսկ հետո նրանք մահանում են միասին։

Ստեֆան Սալվատորե։ Ստեֆանը 165 ամյա վամպիր է։ Ու նա Սայլասի նմանակն է։ Ստեֆանը ծնվել ու իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Միստիք Ֆոլլսում։ Նա մեծանում է ու սիրահարվում Միստիք Ֆոլլս եկած Կատերինային, ով էլ նրան ու իր եղբորը վամպիր է դարձնում։ Քեթրինի անհետանալուց հետո Ստեֆանը սկսում է թափառել ամբողջ աշխարհով, սկզբում նա սիրահարվում է ռեբեկա Մայքլսոնին, առաջին կին վամպիրին։ Բայց Ռեբեկայի եղբայրը՝ Կլաուսը ստիպում է Ստեֆանին որ մոռանա Ռեբեկայի մասին։ Ստեֆանը հետագայում վերդառանում է Միստիք Ֆոլլս, փրկում է Ելենային ու իմանում որ նա Կատերինայի նմանակն է։ Ստեֆանը կարծես երկրորդ անգամ սիրահարվում է նույն արարածին։ Ստեֆանը բոլոր սեզոններում տարբեր դժվարություններ է հաղթահարում։ Ստեֆանը մահանում է հինգերորդ սեզոնում, փորձելով փրկել Քերոլայնին, հետագայում նա հետ է վերադառնում։

Սայլաս։ Սայլասը ապրել է առաջին դարում ու սիրել է Ամարային։ Նա հանդիպում էր առաջին կախարդի՝ Քեցիայի հետ։ Սայլասը բանտարկվում է անիծված կղզում Քեցիայի կողմից երբ Քեցիան նրան տեսնում է Ամարային համբուրելիս ու նրան հավերժության թուրմը տալիս։ Սայլասը վերդառանում է երբ վերցնում են թուրմը։ Նա մահանում է իր սիրո՝ Ամարայի հետ։

Դեյմոն Սալվատորե։ Դեյմոնը Ստեֆանի մեծ եղբայրն է։ Նա սերիալի ու գրքի սկզբում չար անձի դեր էր տանում՝ փորձելով փչացնել եղբոր հարաբերությունները Ելենայի հետ, քանի-որ Ելենան Դեյմոնի առաջին սիրո՝ Քեթրինի նմանակն էր։ Դեյմոնի պատմությունը սկսվում է Միստիք Ֆոլլսում, նրան նույնպես Կատերինան է վամպիր դարձրել։ Դեյմոնը կյանքի մեծ մասն անցկացրել է մարդկանց սպանելով ու նրանց վամպիր դարձնելով։ Նա նաև Ավգուստին բժիշկների զոհերից է եղել, ովքեր փորձարկումներ են արել վամպիրների հետ։ Նա վերադառնում է Միստիք Ֆոլլս որպեսզի հետ բերի Կատերինային։ Իմանալով որ նա ամենևին էլ մահացած չէ, Դեյմոնը սկսում է ատել նրան։ Հետագայում Դեյմոնը սիրահարվում է Ելենային ու նրա հետ լուրջ հարաբերություններ է սկսում։ Դեյմոնը մահանում է Բոննիի հետ, հինգերորդ սեզոնի վերջում։

Քերոլայն Ֆորբս։ Քերոլայնը Միստիք Ֆոլլսի ամենահայտնի աղջիկներից մեկն է։ Նրա մայրը՝ Լիզ Ֆորբսը, քաղաքի գլխավոր ոստիկանն է։ Քերոլայինը սկզբում հասարակ դպրոցական աղջիկ էր, ով Ելենայի ու Բոննի ընկերուհին էր։ Հետագայում Քերոլայնը բազմաթիվ դժվարությունների միջով է անցնում։ Նրան վամպիր է դարձնում Քեթրինը։ Քերոլայնին վամպիր դառնալու առաջին օրերին օգնում Ստեֆանը։ Քերոլայնը սիրում էր Մեթին, իսկ հետո Թայլերին։ Նա նույնիսկ հարաբերություններ է սկսել առաջին վամպիրի՝ Կլաուսի հետ։

Բոննի Բենեթ։ Ելենայի ու Քերոլայնի լավագույն ընկերուհիներից մեկը։ Բոննիի ներկան ու պատկերացումները ապագայի մասին փոխվեցին այն ժամանակ երբ նա իմացավ որ կախարդ է ու սերում է կախարդների ընտանիքից ու ամենահին կախարդներից։ Բոննիին կախարդ լինելու սկզբնական շրջանում օգնում էր իր տատիկը՝ Շեյլա Բենեթը։ Բոննիի մայրը լքել էր Բոննիին երբ նա դեռ շատ փոքր էր, այսպիսով Բոննիի խնամակալությունն անցավ իր տատիկի ու հոր ձեռքը, հետագայում Բոննիի հայրը դարձավ քաղաքապետ ու սպանվեց Սայլասի կողմից։ Բոննին իր կարողություններով ամենահզոր կախարդներից մեկն է։ Նա նաև հանդիսանում է իրական ու մեռյալների աշխարհները կապող խարիսխը, ում միջով անցնում է ցանկացած գերբնական արարած։ Բոննին զգում է ցանկացած մահացող գերբնական արարածի ցավը, ու տեսնում է բոլոր մցած վամպիրներին, մարդագայլերին, կախարդներին, հիբրիդներին։

Առաջնածինները[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ին "Վամպիրի Օրագրերը" ցուցադրող ալիքը ` CW-ն հայտարարեց որ սերիալի անձնակազմից մի քանիսը կտեղափոխվեն նոր սփին-օֆֆ սերիալ, հետագայում նաև հայտարարվեց որ այն կցուցադրվի հոկտեմբերից, ամեն երեքշաբթի Գերբնականը հեռուստասերիալից անմիջապես հետո։ Սերիալը սկսվելուն պես մեծ հաջողություններ գրանցեց, առաջին սերիան գրանցեց երկու միլիոնից ավելի դիտորդ, իսկ ցուցանիշները գնալով աճեցին։ Հաջողություններից հետո հեռարձակող ալիքը որոշեց երկարաձգել սերիալը և հայտարարեց որ 2014 թ.-ին կսկսի ցուցադրվել երկրորդ եթերաշրջանը։ "Հնամենիները" սերիալի սյուժեն պտտվում է Մայքլսոնների ընտանիքի շուրջը, երկրպագուներին ցուցադրում է նրանց անցյալը։ Գլխավոր դերերում են ` Ժոզեֆ Մորգանը, Քլեր Հոլթը, Դենիել Գիլլիսը, Ֆիբի Թոնկինը և այլք։ Քանի-որ թույլատրված չէ դերասաններին խաղալ երկու սերիալներում միաժամանակ, Քլեր Հոլթը Ռեբեկա Մայքլսոնի դերում հայտնվեց "Վամպիրի Օրագրեր"-ում հատուկ կամեո դերով 5-րդ սեզոնի առաջին և 100րդ սերիաներում։ Իսկ "Հնամենիներ" ֆիլմում կամեո դերով հանդես եկավ Մայքլ Թրեվինոն։

Դերերում

Նիկլաուս Մայքլսոն։ "Հնամենիներ'-ի գլխավոր հերոսը ում շուրջ պտտվում է ամբողջ պատմությունը։ Նիկալուսը կամ էլ Կլաուսը հնամենի վամպիր-հիբրիդ է, ով հիբրիդ է դարձել Ելենայի արյունը խմելով։ Նա ծնվել է տասներորդ դարում, ու արդեն հազար տարեկան, հանդիսանում է աշխարհի ամենահին վամպիրը։ Կլաուսն ուներ հինգ եղբայր ու մեկ քույր ` Էլայջան, Ֆինը, Քոլը, Հենրիկը, Աարոնն ու Ռեբեկան։ Նրա ամենամեծ եղբայր Աարոնը մահացավ մարդագայլերի ու մարդկանց պատերազմի ժամանակ, իսկ իրավիճակից փրկվելու համար նրանց մայրը ` Էսթեր անունով առաջին կախարդուհին տեղափոխեց ընտանիքին ապահով վայր ` Ամերիկա, որն այն ժամանակ դեռ չէր բացահայտվել մարդկանց կողմից։ Երբ Կլաուսն ու իր փոքր եղբայր Հենրիկը գաղտնի դիտում էին մարդագայլերի փոխակերպումը, նրանցից մեկը հարձակվեց ու սպանեց Հենրիկին։ Իրենց մահացած որդուն տեսնելով Էսթերն ու Մայքլը որոշեցին փրկել իրենց երեխաներին։ Էսթերը նոր կախարդանք հորինեց որով իրենց երեխաներին դարձրեց արնախում հրեշներ, ովքեր ապրում էին մարդկանց արյունները խմելով, այսպիսով ստեղծվեցին առաջին վամպիրները։ Բայց Կլաուսն առանձնահատուկ էր, որովհետև նա Մայքլի որդին չէր, նա Էսթերի ու ինչ-որ անհայտ մարդագայլի ծնունդ էր, այսինքն ինքն էլ կիսով չափ մարդագայլ կիսով չափ վամպիր էր։ Հետագայում Կլաուսը սպանեց մորը եղբայրներին ու քրոջն ասելով թե դա իրենց հայրն է արել։ Այս ամենը բացահայտվեց միայն հազար տարի անց, իսկ հետո Քոլի, Էսթերի, Ֆինի ու Մայլքի մահվանից հետո, ողջ մնացած երեք հնամենիները ` Կլաուսը, Ռեբեկան ու Էլայջան մեկնեցին իրենց նախկին տուն` Նոր Օռլեան, որտեղից փախել էին իրենց հոր պատճառով։ Նրանց տեղափոխման պատճառը նոր հույս նշմարող լույսն էր ` Հեյլի անունով աղջիկն ով հղի էր Կլաուսի երեխայով։ Բայց այնտեղ նրանց նոր դժվարություններ են սպասվում ` Կլաուսի նախկին որդեգիր Մարսելը, չարագուշակ կախարդներն ովքեր ցանկանում էին սպանել Կլաուսի աղջնակին ու կյանք վերադարձած Ֆինը, Էսթերն ու Մայքլը։ Կլաուսի դերը տանում է Ժոզեֆ Մորգանը։

Ռեբեկա Մայքլսոն։ Ռեբեկան առաջին կին վամպիրն է, ու "Հնամենիներ"-ի գլխավոր հերոսուհին։ Նա ընտանիքի ողջ մնացած անդամներից ամենափոքրն է։ Ռեբեկայի համար թերևս ամենադժվարն էր վամպիր դառնալը։ Ռեբեկան միշտ ապրել է հույսով, որ մի օր կունենա մի տղամարդ ով կսիրի իրեն ու իրեն կտա կյանքի բոլոր բարիքները, բայց դաժան կյանքը նրան դա թույլ չտվեց։ Ռեբեկայի պատմությունը երկար է, նա հեշտ էր սիրահարվում տղաների, բայց հեշտ էլ կորցնում էր նրանց, երբ եղբայրն իմանում էր նրանց մասին ու սպանում նրանց։ Ռեբեկան ամբողջ կյանքն ապրել է եղբորից ու հորից վախենալով։ Ու երբ նրա համբերության բաժակը լցվեց, ռեբեկան իր սիրելիին ` Մարսելին իր կողքին պահելու համար քաղաք կանչեց հորը ` Մայքլին, ում պատճառով էլ ընտանիքը ստիպված եղավ փախչել քաղաքից այնտեղ թողնելով Մարսելին ու մյուսներին։ Հետագայում նա սիրահարվեց Ստեֆան Սալվատորեին, բայց դաժան հարված ստացավ Կլաուսից ու մոտ մեկ դար մնաց դանակը սրտին խրված։ Ետ վերադառնալուն պես նա սկսեց վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, ովքեր իրեն ցավ էին պատճառել։ Ռեբեկայի պատճառով Ելենան վամպիր դարձավ ու մահացավ Ելենայի ուսուցիչ Ալարիկը։ Ռեբեկան ցանկանում էր գտնելը դեղորայքը որով կկարողանար մարդ դառնալ ու հասնել երազանքներին, բայց չկարողանալուց հետո նա սիրահարվեց Մեթ անունով մի տղայի, բայց նրա հետ ճանապարհորդելուց հետո ստիպված եղավ լքել նրան ու գնալ Նոր Օռլեան։ Այնտեղ նա հանդիպեց իր հին սիրուն, ու նույնիսկ հին թշնամուն ում շնորհիվ հորը քաղաք էր ետ բերել։ Ռեբեկայի գաղտնիքը բացահայտվեց ու նրան մահն էր սպառնում, բայց հետո Կլաուսը ներեց նրան ու բաց թողեց։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Ժամ Քանակ Պրեմիերան կայացել է Ավարտվել է Ռեյթինգ Դիտողները
(միլիոն)
Ամսաթիվ Պրեմիերա
Դիտողներ
(միլիոն)
Ամսաթիվ Ֆինալ
Դիտողներ
(միլիոն)
Վամպիրի օրագրերը. 1-ին եթերաշրջան Հինգշաբթի 8/7c 22 Սեպտեմբեր 10, 2009 թ.[17] 4.91[18] Մայիսի 13, 2010 թ. 3.47[19] #118[20] 3.60[20]
Վամպիրի օրագրերը. 2-րդ եթերաշրջան 22 Սեպտեմբեր 9, 2010 թ.[21] 3.36[22] Մայիսի 12, 2011 թ.[23] 2.86 #193 3.17
Վամպիրի օրագրերը. 3-րդ եթերաշրջան 22 Սեպտեմբեր 15, 2011 թ. 3.10 Մայիսի 10, 2012 թ. 2.53 #166 2.81
Վամպիրի օրագրերը. 4-րդ եթերաշրջան 23 Հոկտեմբերի 11, 2012 թ. 3.18 Մայիսի 16, 2013 թ. 2.24 #133 2.97
Վամպիրի օրագրերը. 5-րդ եթերաշրջան 22 Հոկտեմբերի 3, 2013 թ. 2,59 Մայիսի 15, 2014 թ. 1,61 #147 2,68
Վամպիրի օրագրերը. 6-րդ եթերաշրջան 22 Հոկտեմբերի 2, 2014 թ. 1,81 Մայիսի 16, 2015 թ. 1,44 #160 1.54
Վամպիրի օրագրերը. 7-րդ եթերաշրջան Հինգշաբթի 8:00 pm(1-9)

Ուրբաթ 8:00 pm (10-22)

22 Հոկտեմբերի 8, 2015 թ․ 1,38 Մայիսի 13, 2016 թ. 1,04 #141 1.95
Վամպիրի օրագրերը. 8-րդ եթերաշրջան Ուրբաթ 8:00 pm 16 Հոկտեմբերի 21, 2016 թ․ 0,98 Մարտի 10, 2017 թ․ 1,15 #140 1.71

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալն ընդհանուր առմամբ նոմինացվել է տարբեր մրցանակաբաշխությունների ավելի քան 76 անվանակարգերում ու հաղթել է դրանցից 27-ում։

  • "Teen Choice Awards" - Այս մրցանակաբաշխության ժամանակ սերիալն արժանացել է 21 մրցանակի։ 2010 թ.-ից սկսած սերիալն ամեն տարի հաղթում է 3 և ավելի մրցանակներ։ Սերիալը ռեկորդ է սահմանել, ընդամենը 4 տարվա ընթացքում նոմինացվել է 37 անգամ ու հաղթել 21 անգամ։
  • "People's Choice Awards" - Մրցանակաբաշխության ժամանակ սերիալը նոմինացվել է 18 անգամ հաղթելով 4 մրցանակ։ 2010 թվականին սերիալը դարձավ "Լավագույն Նոր Սերիալ", իսկ 2014 թվականին նոր ստեղծված "Լավագույն Զույգ" անվանակարգում հաղթեց Դելենա զույգը։
  • "Saturn Awards" - Սերիալը նոմինացում է "Լավագույն Երիտասարդական Սերիալ" անվանակարգում արդեն 5 տարի անընդմեջ։
  • "Young Hollywood Awards" - Մրցանակաբաշխության ժամանակ սերիալը ստացել է 2 մրցանակ, որոնցից մեկը լավագույն գլխավոր դերասանների համար։
  • "Youth Rock Awards" - Սերիալը նոմինացվել է երեք անգամ, սակային երբեք չեն հաղթել։ Նոմինացվել են Քեթ Գրահամն ու Ստիվեն Ռ. ՄակՔյուինը։
  • "J-14 Teen Icon Awards" - Սերիալը նոմինացվել է 7 անգամ սակայն երբեք չի հաղթել։
  • "Do Something Awards" - Նոմինացվել է երկու անգամ, սակայն չի հաղթել։
  • "ALMA Awards" - Երկու անգամ նոմինացվել է Մայքլ Թրեվինոն, բայց ոչ մի անգամ չի հաղթել։
  • Որպես լավագույն երիտասարդական սերիալ ` "Վամպիրի Օրագրերը" նոմինացվել է հարյուրավոր ինտերնետ-մրցանակաբաշխություններին, դառնալով լավագույնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
  2. 2,0 2,1 2,2 2,3 Fernsehserien.de (գերմ.)
  3. «'Vampire Diaries' star Nina Dobrev on Elena's look-alike dilemma and more». Los Angeles Times. 2010 թ․ հունվարի 21. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Final 2009-10 Broadcast Primetime Show Average Viewership». TV by the Numbers. 2010 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  5. «The CW Network Announces Fall Premiere Dates». TV By the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  6. http://www.eonline.com/news/764952/yes-that-was-nina-dobrev-in-the-vampire-diaries-season-7-finale
  7. ANDRIAKOS, JACQUELINE (2015 թ․ ապրիլի 7). «Michael Trevino Is Leaving The Vampire Diaries, Alongside Nina Dobrev». People. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  8. Roffman, Marisa (2015 թ․ ապրիլի 6). «'Vampire Diaries' Shocker: Star Nina Dobrev Exits». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  9. Porter, Rick (2016 թ․ մարտի 11). «'The Flash', 'The 100' and even 'Crazy Ex-Girlfriend' renewed: All 11 CW series picked up for 2016-17». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  10. Goldberg, Lesley (2016 թ․ հուլիսի 23). «'Comic-Con: 'The Vampire Diaries' to End With Season 8». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  12. Wieselman, Jarett (2010 թ․ ապրիլի 4). «Nina Dobrev: Our season finale will drive fans crazy!». New York Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ. օգոստոսի 19–ին-ին.
  13. CW cast "Paul Wesley" Արխիվացված 2010-08-15 Wayback Machine The CW official website. Retrieved: 2010-08-19.
  14. Fradkin, Lori (2009 թ․ սեպտեմբերի 24). «The Vampire Diaries' Ian Somerhalder on Being a Vampire and Returning to Lost». New York Magazine. Վերցված է 2010 թ. օգոստոսի 19–ին-ին.
  15. Bentley, Jean (2010 թ․ մայիսի 13). «Exclusive Q&A with The Vampire Diaries' Sara Canning». Teen Vogue. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  16. Cohn, Alison S. (2010 թ․ հունվարի 28). «'Vampire Diaries' Star Steven R. McQueen Dishes On Dude-Bonding Roadtrips And Filming In Atlanta». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ. օգոստոսի 19–ին-ին.
  17. The Vampire Diaries: Season Premiere Preview Retrieved: 2010-08-19.
  18. Seidman, Robert (2009 թ․ սեպտեմբերի 11). «Vampire Diaries sets record as The CW most watch series premiere ever». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. Seidman, Robert (2010 թ․ մայիսի 14). «Thursday Finals: Survivor, Grey's Anatomy, CSI, Mentalist, Community Adjusted Up». TV By The Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  20. 20,0 20,1 «Final 2009-10 Broadcast Primetime Show Average Viewership - TV Ratings, Nielsen Ratings, Television Show Ratings». TVbytheNumbers.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  21. The CW Network announces fall premiere dates Արխիվացված 2010-11-02 Wayback Machine The CW blog. Retrieved: 2010-08-19.
  22. «Thursday 9/11/10». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ. սեպտեմբերի 10–ին-ին.
  23. CW Primetime May Finales Dates Announced SpoilerTV blog. Retrieved: 2011-02-14.