Իան Սոմերհոլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Իան Սոմերհոլդեր
Ian Somerhalder by Gage Skidmore.jpg
Հասակը 172 սմ
Ծնվել է՝ դեկտեմբերի 8, 1978 (1978-12-08) (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կովինգտոն, Լուիզանա ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտություն Դերասան, մոդել
Ակտիվ շրջան 1997-այժմ
Ժանրեր Կոմեդիա, Սարսափ
IMDb ID 0813812

Իեն Սոմերհոլդերը (ծնվ. 1978 թվականի դեկտեմբերի 8-ին) ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորին “Վամպիրի օրագրերը” հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ Կորուսյալներում։

Մանկություն և կարիերա[խմբագրել]

Իենը ծնվել և մեծացել է Քովինգտոնում (Լուիզիանա)` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում։[1] 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Յան Սոմերհարդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում: Նա ապրում էր ծովեզրյա քաղաք ` Մոնդեվիլում : Քաղաքն այնքան փոքր էր , որ անգամ չուներ հիվանդանոց , այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք : Նա ունի մեծ քույր` Ռոբին և եղբայր` Բոբին : Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր` Ռոբերտի : Հայրն ունի անգլիական և ֆրանսիական արմատներ , իսկ մայրը` իռլանդական և հնդկական : Տասը տարեկան հասակում Յանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր Նյու Յորք նկարահանումների : Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ` Click, Next, Arlene Wilson : Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել , նա եղավ Փարիզում, Լոնդոնում և Միլանում : Նա GUESS? հագուստի դիզայնի դեմքն էր :

Անձնական կյանքը[խմբագրել]

«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Յանը հանդիպում էր դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ ,նրանք բաժանվել են 2003 թվականին ,և Յանը հանդիպել է Նիկի Հիլթոն ի հետ ( Փերիս Հիլթոնի քույրը ): Մեկ տարի անց նրանք բաժանվեցին : 2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնեց, որ Յանը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Մնալ կենդանի» սերալում մարմավորել էր Շեննոնի դերը: Բայց դերասանները չեն հաստատել այդ լուրերը: 2011-2013 թվականները հանդիպել է “Վամպիրի օրագրերը” ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ: Այժմ հանդիպում է “Մթնշաղ” ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ:

Կարիերա[խմբագրել]

2000 թ. նա մասնակցեց ամերիկյան մի հեռուստաերիալի նկարահանումներին։ Իսկ 2004 թ. նրան հրավիրեցին նկարահանվելու Կորուսյալները հեռուստասերիալում։ Չնայած նրա կերպարը մահացավ 20-րդ սերիայում, սակայն նա դեռ վերադարձավ իր կերպարին ևս 7 սերիաներում` 2005-2010 թթ. ընթացքում։ Ներկա պահին Սոմերհոլդերը նկարահանվում է “Վամպիրի օրագրերը” երիտասարդական դրամայում, որը ցուցադրվում է CW հեռուստաալիքով։ Սերիալում դերասանը խաղում է Դեյմոն Սալվատոր անունով վամպիրի դերը. սերիալը հիմնված է Լիզա Սմիթի համանուն գրքի վրա։[2]։ Ֆիլմերում նկարահանվելուց զատ՝ դերասանը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ‌[փա՞ստ]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Film
Տարի Ֆիլմ Դեր
1997 The Big Easy Այ Կյու
1999 Հիմա կամ երբեք Բրայան
2000 Երիտասարդ ամերիկացիները Հեմիլսոն Ֆլեմինգ
2001 Հանցագործության անատոմիա Ռասել Հենդելսոն
2001 Կյանքն ինչպես տուն Ջոշ
2002 Քաղցր զույգ Ջեյսոն Կելլի
2002 Հանցանքի վայրը Տոնի Դել նագրո
2002 Սեքսի կանոնները Փոլ Դենտոն
2003 Իրավունք և կարգ: Չառլի Բեյկեր
2003 Հանցանքի վայր Մայամին Ռիկկի Մարդոկ
2004 Անվախ Ջորդան գրեյսի
2004 Թշնամու ձեռքերում Դեննի Միլլեր
2004 Սմոլվիլիայի գաղտնիքները Ադամ Նայթ
2004 The Old Man and the Studio Մեթթ
2004 Արձակուրդներ Կուլի
2006 Հիմարները Ջասպեր
2006 Զարկերակ Դեքսթեր
2006 Տեսիլքի զգացողությունները Դրիֆթեր
2007 Մարկո Պոլո Մարկո Պոլո
2007 Ասա ինձ, որ սիրում ես Նիք
2008 The Lost Samaritan Ուիլլիամ Արքեր
2008 Lost City Raiders Ջեք Կյուբիակ
2009 Արթնանալ Թայլեր
2009 Fireball Լի Կուպեր
2009 Մրցաշար Մայլս Սլեյդ
2004—2010 Lost Բուն
2010 Ինչպես սիրով զբաղվել կնոջ հետ Դենիել Մելթզեր
2009—2014 Վամպիրների օրագիրը Դեյմոն Սալվադոր
2013 Cradlewood Ջոշ
2013 Time framed Տրուման Բլեկ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Knutzen, Eirik (2007-05-25). «TV Close-Up: Ian Somerhalder». Bend Weekly. http://www.bendweekly.com/news/6439.html։ Վերցված է 2010-11-20. 
  2. Schneider, Michael (March 25, 2009). «Somerhalder joins 'Vampire Diaries'». Variety. http://www.variety.com/article/VR1118001672.html։ Վերցված է May 18, 2010. 

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.tvguide.com/celebrities/ian-somerhalder/154274
  2. http://www.justjared.com/2010/02/28/ian-somerhalder-megan-auld-couple/
  3. http://www.usmagazine.com/celebrity-news/news/vampire-diaries-nina-dobrev-ian-somerhalder-take-romance-public-2011196
  4. http://www.usmagazine.com/celebrity-news/news/nina-dobrev-ian-somerhalder-break-up-201395
Հեռուստատեսություն