Սերժ Թանկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժ Թանկյան
Հիմնական տվյալներ
Ծնված օգոստոսի 21, 1967 (1967-08-21) (46 տարեկան)[1]
{{{2}}} Բեյրութ, Լիբանան
Երկիր Արևմտյան Հայաստան և ԱՄՆ
Ժանրեր Ծանր ռոք
Ալտերնատիվ ռոք
Ալտերնատիվ մետալ
Արտ Ռոք
էքսպերիմենտալ ռոք
Նու մետալ
Պրոգրեսիվ մետալ
Ֆանկ մետալ
Ֆոլկ ռոք
Մասնագիտություն Երաժիշտ, երգահան, բանաստեղծ
Գործիքներ Վոկալ
Ստեղնաշարային
Դաշնամուր
Կիթառ
Բաս կիթառ
Գործունեություն 1993 - ներկա
Լեյբլ Serjical Strike Records, Reprise Records, American Recordings, Columbia Records, Axis of Justice
Կապված System of a Down
Serart
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Կայք www.serjicalstrike.com www.serjtankian.com

Սերժ Թանկյանը (անգլերեն՝ Serj Tankian) (ծնված 1967 օգոստոսի 21, Բեյրութ, Լիբանան) ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։

Կենսագրություն[խմբագրել]

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։[2]

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1։

Ձայնադարան[խմբագրել]

Ալբոմներ

System of a Down

Serj Tankian

Սինգլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Lie Lie Lie 2007
  • Sky Is Over 2008
  • The Charade 2010
  • Borders Are 2010
  • Left Of Center 2010
  • Reconstructive Demonstrations 2010
  • Goodbye - Gate 21 2011
  • Figure It Out 2012
  • Cornucopia 2012
  • Harakiri 2012

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]