Պրոգրեսիվ մետալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոգրեսիվ մետալ (անգլ.՝ Progressive Metal), Մետալ երաժշտական ոճի ուղղվածություն։ Հիմնվում է պրոգրեսիվ ռոքի վրա, իր մեջ ներառելով բարդ կոմպոզիցիոն կառուցվածքներ, քմահաճույքային երաժշտական չափսեր և ինտրիգային նվագներ երաժշտական գործիքների վրա։ Պրոգրեսիվ մետալը առաջացել է 1960/70-ականների պրոգրեսիվ-ռոք խմբերում, ինչպիսիք են` Yes, Uriah Heep, Black Sabbath, King Crimson և Rush։ Որպես ինքնուրույն ոճ ձևավորվել է միայն 1980-ական թվականների կեսերից։