Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հոկտեմբեր 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկտեմբեր ամսվա հոդվածները
Հոկտեմբերի 1
Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագներ
Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագներ

Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939սեպտեմբերի 2, 1945), պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը (համաշխարհային պատերազմ)։ Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը)։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր իմպերիալիստական պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով շարունակել...

Հոկտեմբերի 2
Զմրուխտյա կրետը
Զմրուխտյա կրետը

Զմրուխտյա կրետը, որին կոչում են նաև խավարասերի զմրուխտյա կրետ և ակնեղենի կրետ (Ampulex compressa), Ampulicidae ընտանիքին պատկանող, առանձնացված ապրող կրետի (solitary wasps) տեսակ է, որը հայտնի է բազմացման իր անսովոր վարքագծի համար։ Վարքագծի անսովորությունը կայանում է նրանում, որ կրետը իր ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն ներարկելով “զոմբիացնում” է ամերիկյան խավարասերին, և ապա ուղղորդում է նրան իր բույնը՝ վրան ձվադրելու համար։ Նրան այդ պատճառով դասում են էնտոմոնաֆագ (հունարեն՝ entomon՝ “միջատ” և հունարեն՝ phagos՝ "-ակեր") մակաբույծների շարքին։

Հանդիպում է Հարավային Ասիայի, Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային շրջաններում։ Թռնող կրետները ավելի շատ են լինում տարվա տաք ամիսներին։

Կրետն ունի կապտականաչավուն մետաղյա գույնի մարմին՝ ոտքերի երկրորդ և երրորդ զույգերի կարմիր ազդրային մասերով։ Էգի երկարությունը մոտ 22մմ է, որձը շատ ավելի փոքր է։ Խայթիչը, որը զարգացել է ձվադիրից, որձերի մոտ նույնպես բացակայում է շարունակել...

Հոկտեմբերի 3
ՆԱՍԱ-ի լոգոն
ՆԱՍԱ-ի լոգոն

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA), վարչություն, որը պատկանում է ԱՄՆ ֆեդերալ կառավարությանը, ենթարկվում է անմիջականորեն ԱՄՆ փոխ-նախագահին, և 100 % ֆինանսավորվում է ԱՄՆ պետական բյուջեից: Պատասխանատու է երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրի համար: Լուսանկարները և տեսանյութերը, ստացված ՆԱՍԱ-ի և նրա ստորաբաժանումների կողմից, այդ թվում նաև բազմաթիվ աստղադիտակների և ինտերֆերոմետրերի միջոցով, հրատարակվում են որպես հաարակական ունեցվածք և կարող են ազատ պատճենվել:

ՆԱՍԱ-ն ստեղծվել է 1958 թվականի հուլիսի 29-ին ՕԱԽԿ-ի ուժեղացման և վերանվանման միջոցով: շարունակել...

Հոկտեմբերի 4
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը

Շուշի, բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։

Շուշին ընկած է Իրանը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում: Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղու վրա, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։

Շուշիում իրականացված հնագիտական պեղումները վկայում են, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. առաջին հազարամյակում: շարունակել...

Հոկտեմբերի 5
Պռոշյանների տոհմի ներկայացուցիչ Իսրայել Օրին
Պռոշյանների տոհմի ներկայացուցիչ Իսրայել Օրին

Պռոշյաններ (Խաղբակյաններ), իշխանական տոհմ միջնադարյան Հայաստանում: Սերել են Արցախի Առանշահիկ նախարարական տոհմից: Վայոց ձորի կողմնակալության կողմնակալ-հրամանատարներ /13-14-րդ դարեր/, իշխանաց-իշխաններ:

Տոհմի անմիջական նախնի Խաղբակ Ա-ն սերել է Ներքին Խաչենի տեր Վախթանգյաններից և հիշվել է 10-րդ դարերի վավերագրերում: Խաղբակ Ա-ի, նրա որդի Դլենի, թոռ Խաղբակ Բ-ի և հաջորդների օրոք տոհմը հողային տիրույթներ ուներ Ներքին խաչենի Մեծառանք գավառում, նրանք կալվածքներ ուներին նաև Խաչենագետի աջ ափին, Կարկառի միջին ավազանում և Սյունիքում: 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին` 1201/1203 թթ-ին, տոհմի ներկայացուցիչները մասնակցել են սելջուկ-թուրքերի դեմ Զաքարյանների մղած ազատագրական մարտերին: Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրել է, որ Հայաստանի կենտրոնական մասի քաղաքների ու բերդերի` Բջնիի, Դվինի, Վայոց ձորի համար մղված ճակատամարտերում աչքի են ընկել Խաղբակ Բ-ի որդի Վասակ Ա Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, նրա որդիներ Պապաք Ա-ն, Մկդեմը, Պռոշ-Հասանը: Վերջինս 1228 թ-ին ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը:

Մոնղոլների տիրապետության օրոք բազմաթիվ քաջագործությունների համար նրան իր տաղերում գովերգել է 13-րդ դարի բանաստեղծ, իր տոհմակից Խաչատուր Կեչառեցին շարունակել...

Հոկտեմբերի 6
Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճ
Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճ

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա, 1945 թվականին ըստ Միացյալ ազգերի կազմակերպության կանոնակարգերի սահմանված մարմին, հանդիսանալով Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր խորհրդական, ղեկավար և ներկայցուցչական մարմինը։ Ասամբլեան բաղկացած է Միացյալ ազգերի կազմակերպության 192 անդամներից և ծառայում է որպես ֆորում (հավաքատեղ), որտեղ բազմակողմանիորեն քննարկվում են կանոնակարգում արտացոլված ամբողջ սպեկտորին վերաբերվող միջազգային հարցերը։ Ժողովը հավաքվում է ամենամյա հաջորդականությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է խախտել հերթականությունը։

Ամեն մի պետության անդամ ժողովում ունի մեկ գույն: Այնպիսի կարևոր հարցերի լուծման` ինչպիսին են խաղաղությունը, անվտանգությունը կամ Անվտանգության կոմիտեյի անդամների ընտրության հարցերի լուծման մասնակցումը և 2/3 պետական անդամների այլ հարցերի լուծումներն իրականացվում են ձայների մեծամասնությամբ շարունակել...

Հոկտեմբերի 7
Հենրիկ Հովհաննիսյան, հայ արվեստագետ, գիտնական ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, աշխատում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես թատերագիտության բաժնի վարիչ, ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցուներ:

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1936 թ. հունիսի 3-ին, ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը: 1958-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա- թատերական ինստիտուտը գերազանցության դիպլոմով շարունակել...

Հոկտեմբերի 8
Գրինփիս կազմակերպության պատկերանիշը
Գրինփիս կազմակերպության պատկերանիշը

Գրինփիս (անգլ.՝ Greenpeace - «կանաչ խաղաղություն»), Միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում` Դեյվիդ Մաքթագգարտի կողմից 1971թ. սեպտեմբերի 15-ին: Հիմնական նպատակը-հասնել գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմանը, այդ թվում հասարակության և իշխանությունների ուշադրությունը գրավելով դրանց վրա: Գրինփիսը գոյություն ունի միայն կողմնակիցների նվիրատվությունների շնորհիվ և սկզբունքորեն չի ընդունում ֆինանսական օգնություն պետական կառույցներից, քաղաքային կուսակցությունից կամ բիզնեսից: Գրինփիսը հայտնի է իր հնչեղ ակցիաներով, որոնք միտված են ԶԼՄ-ի ուշադրությունը ուղղել դեպի էկոլոգիական խնդիրները: Վկայությունը` Գրինփիսի սկզբունքներից մեկն է:

Կազմակերպությունը ձգտում է հայտնվել էկոլոգիական հանցագործության վայրում և մարդկանց տրամադրել անկախ և հավաստի ինֆորմացիա: շարունակել...

Հոկտեմբերի 9
Թադեոս Առաքյալ
Թադեոս Առաքյալ

Թադեոս (Ղեբեոս, Հուդա Հակոբյան) առաքյալ, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից, որ Բարդուղիմեոս առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում` Արտազ գավառում (43-66թթ):

«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոս Ավետարանիչ (Մարկ. 3:18): Մատթեոս Ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Առաքյալը Ղեբեոս (եբր.` «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում:

Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում Հովհաննու Ավետարանում. երբ Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենք» (14:20-22) շարունակել...

Հոկտեմբերի 10
«Համաշխարհային ժառանգություն» նախագծի խորհրդանշանը
«Համաշխարհային ժառանգություն» նախագծի խորհրդանշանը

Համաշխարհային ժառանգությունը (անգլերեն՝ World Heritage, ֆրանսերեն՝ Patrimoine Mondial) բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։

1972 թվականին ՄԱԿԳՄԿ-ը (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդունել է «Համաշխարային մշակույթային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 1975 թ.): ԽՍՀՄ-ը վավերացրել է կոնվենցիան 1988 թվականի մարտի 9-ին: Մինչև 2009 թվականի ապրիլը կոնվենցիան վավերացրել են 186 երկրներ:

Համաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակը պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները: շարունակել...

Հոկտեմբերի 11
Երևանի մետրոպոլիտենի նշան
Երևանի մետրոպոլիտենի նշան

Երևանի Մետրոպոլիտեն (կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ), Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանի մետրոպոլիտենային ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972-ին, գործարկվել է 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Հայաստանի Կապի և Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005-ի տվյալներով՝ 1.129 մարդ։

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի: Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն այն պատճառով, որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների:

Մետրոպոլիտենը բացվեց 1981թ. մարտի 7-ին շարունակել...

Հոկտեմբերի 12
Առաքելոց վանքը
Առաքելոց վանքը

Առաքելոց վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին:

Ավերված գյուղատեղեր ու բնակատեղեր շատ կան Աղստևի հովտում. դրանք պատկանում են մեր պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններին: Այդպիսի խոշոր բնակավայրերից են Առաքելոց վանքը և գյուղատեղն՝ իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով: Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին: Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրություններն են: Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ: Կազմված է երկու եկեղեցիներից, փոքրը պատկանում է միանավ բազիլիկ տեսակին իսկ մեծը` գմբեթավոր սրահ տիպին: Մոտավորապես 80 մ ներքև գտնվում է քարվանսարա: Երկու կմ հյուսիս-արևելք գտնվում է Խնձորուտ փոքր եկեղեցին:

Գլխավոր եկեղեցին գտնվում է հյուսիս-արևմտյան կողմում, նրա հյուսիսային պատը միաժամանակ պարսպի մի մասն էր կազմում շարունակել...

Հոկտեմբերի 13
գյուղի հիմնադիր Խաչիկ վարդապետի տապանաքարը
գյուղի հիմնադիր Խաչիկ վարդապետի տապանաքարը

Խաչիկ, գյուղ Հայաստանի Վայոց Ձորի մարզում:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորից 40 կիլոմետր դեպի արևմուտք` ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա՝ գտնվում է բարձր լեռնային գոտում, ունի մոտ 250 ընտանիք: Երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը` Նախիջևանին: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղն ունի 9-րդ դարից պահպանված կիսաքանդ վանք Քարակոփ կամ Խոտակերաց անվանմամբ: Գյուղի ներսում կա նաև Սուրբ Աստվածածին անվանմամբ եկեղեցի, որի գմբեթը ավերվել է երկրաշարժից(ըստ ներսի սյան վրա կատարված գրառումների կառուցվել է 1888 թվականին):

Գյուղն ունի մեկ դպրոց, բուժարան և մշակույթի կենտրոն, ինչպես նաև տեղակայված է զորամաս շարունակել...

Հոկտեմբերի 14
տեսարան Գանձակ քաղաքից
տեսարան Գանձակ քաղաքից

Գանձակ (պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ` թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը), քաղաք Արևելյան Հայաստանում, պատմական Ուտիքում, ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935թԿիրովաբադ։ Միայն 1991-ին քաղաքին նորից վերադարձվեց իր հին պատմական անունը (ադրբեջաներեն հնչողությամբ՝ Գյանջա, Gəncə

IX դ. վերջից մինչև XII դ. Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ XI դ. կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում խաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ XII դ. 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ XIII դ. սկղբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։

Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ շարունակել...

Հոկտեմբերի 15
Հայաստանում ֆրանսիական համալսարան, 2000 թ. ՀՀ մայրաքաղաք Երևանում հիմնված համալսարան:

1995թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրում են մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր: Այնուհետև 1998թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվում է արձանագրություն: “Հաշվի առնելով կրթական համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը և ցանկանալով օգտվել բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման բնագավառում ունեցած հարուստ փորձից” Հայաստանի կառավարությունը որոշում է մասնակցել “Հայաստանում ֆրանսիական համալսարան” հիմնադրամի ստեղծմանը: Ի սկզբանե որդեգրվեց երկու պետական` հայկական և ֆրանսիական դիպլոմների շնորհման (բակալավրի/լիսանսի և մագիստրոսի/մաստերի) մանկավարժական սկզբունքը: Բակալավրիատում կրթության տևողությունը 4 տարի է, ելնելով անցումային փուլում գտնվելու հայկական համալսարանների առանձնահատկությունից, մինչ նրանք լիովին կներգրավվեն Բոլոնյան համակարգ: Մագիստրատուրայում ուսման տևողությունը երկու տարի է:

Համալսարանը, որն ունի մոտավորապես 1000 ուսանող, նպատակ ունի կրթել Հայաստանի աշխատանքի շուկայի և Կովկասի տնտեսական տարածաշրջանի նոր պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ շարունակել...

Հոկտեմբերի 16
Կասաբլանկա ֆիլմի տիտրեր
Կասաբլանկա ֆիլմի տիտրեր

«Կասաբլանկա» (անգլ.՝ Casablanca), Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1942 թվականին, հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Քերթիսի կողմից: Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրանց մոտ ճակատագրական հանդիպում էր Կասաբլա՛նկայում»: Առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1942 թվականին նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ում: Նկարահանված է Warner Brothers կինոընկերությունում: Ֆիլմում խաղում են աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ՝ Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: «Կասաբլանկան» դարձավ Ամերիկայի, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆի պատմության մեջ, ամենափառավոր ֆիլմերից մեկը: Այն տարիներից, մինչև հիմա էլ, ֆիլմը շարունակում է մնալ, ամենահայտնիներից ու նշանավորներից, մնալով ամենադիտվող ու պահանջված ֆիլմերի ցանկում: Այն արժանացավ բազմաթիվ կինոմրցանակների, ու իր տեղը գրավեց, համարյա բոլոր վարկանիշային ցանկերում: Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախչած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով, փախչում Ամերիկա, այս ամենը կապելով քաղաքական ու լրտեսական ընդհանրումներով, ու սիրո պատմությունով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ: Լինում են լիքը դեպքեր, երբ Ֆաշիստների կողմից գրավված նացիստական Ֆրանսիայից, փախչում են տարբեր բնակիչներ, քաղաքացիներ ու հակաֆաշիստական ղեկավարներ, որոնք փախչում են դեպի հարավ: Անցնելով Եվրոպան, Միջերկրական ծովը, մտնելով Աֆրիկա, նրանք սկզբի համար հաստատվում, բնակվում են Մարոկկոյի մոտ գտնվող, ֆրանսիական քաղաք՝ Կասաբլանկայում: Քանի որ Ֆրանսիան օկուպացված է նացիստներով, հետևաբար Կասաբլանկան էլ, ենթարկվում է նացիստական ղեկավարներին:

Որոշ փախստականներ, կաշառքների ու ծանոթությունների շնորհիվ, կարողանում են հեշտությամբ արտոնագրեր (վիզաներ) ձեռք բերել, և Կասաբլանկայից մեկնել ԱՄՆ շարունակել...

Հոկտեմբերի 17
Լևոն Օրբելու անվան հուշատախտակը Սանկտ Պետերբուրգում
Լևոն Օրբելու անվան հուշատախտակը Սանկտ Պետերբուրգում

Լևոն Աբգարի Օրբելին (հունիսի 25, 1882, Դարաչիչակ-դեկտեմբերի 9, 1958, Լենինգրադ), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:

Ծնվել է հունիսի 25-ին, 1882 թ. Դարաչիչակում: Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը: Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904): 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում: 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում:

1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին` Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի դիրեկտոր (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46) շարունակել...

Հոկտեմբերի 18
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պատկերանիշը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պատկերանիշը

Հայաստանի վիճակագրական համակարգը սկսել է գործել 1921 թ., երբ ստեղծվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Մինչ 1990 թ. Հայաստանի կենտրոնական վիճակագրության վարչության վիճակագրական աշխատաքն իրականացվել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրության վարչության անմիջական ղեկավարության ներքո, որը կրում է լիակատար պատասխանատվություն հանրապետությունում վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար։

2000 թ. Հայաստանի ԱՎԾ հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրները իրականացնելիս անկախ է Հայաստանի պետական և տեղեկատվական ինքնակառավարման մարմիններից։ Հայաստանի ԱՎԾ-ն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի տարածքում։ Ծառայությունը՝ որպես պետական վիճակագրություն իրականացնող մարմին, իրականացնում է սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված աշխատանքներ։

Հայաստանի ԱՎԾ-ի հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար շարունակել...

Հոկտեմբերի 19
Դրական և բացասական լիցքերի ստեղծած էլեկտրական դաշտը
Դրական և բացասական լիցքերի ստեղծած էլեկտրական դաշտը

Էլեկտրական լիցք, սկալյար ֆիզիկական մեծություն: Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը: Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785թ. Կուլոնի օրենքում:

Չափման միավորը Միավորների միջազգային համակարգում կուլոնն է՝ 1 վայրկյանում 1 Ա հոսանքի ուժի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող էլեկտրական լիցքը: Մեկ կուլոն լիցքը շատ մեծ է: Վակուումում 1 մ հեռավորության վրա գտնվող q1 = q2 = 1 Կլ երկու լիցքակիրներ փոխազդում են 9×109 նյուտոն ուժով: Այդ ուժով Երկրագնդի գրավիտացիան ձգում է 1 միլիոն տոննա զանգվածով մարմինը:

Դեռևս հին անցյալում հայտնի էր, որ սաթը (հին հունարեն՝ ἤλεκτρον էլեկտրոն) բրդով շփելիս ձգում է առարկաներ, XVI դ. վերջում անգլիացի բժիշկ Վիլյամ Հիլբերտը այդ երևույթն անվանեց էլեկտրականացում շարունակել...

Հոկտեմբերի 20
Այսպիսին կարող էր լինել Մարսը եթե նրա վրա լիներ օվկիանոս
Այսպիսին կարող էր լինել Մարսը եթե նրա վրա լիներ օվկիանոս

Մարսի հիդրոսֆերա, Մարս մոլորակի ջրային պաշարների ամբողջությունն է, որը բաղկացած է բևեռային գլխարկներում կենտրոնացված սառույցից, մակերևույթի տակ գտնվող սառույցի շերտերից, բացի այդ, հնարավոր է, որ գոյություն ունեն լիթոսֆերայի վերին շերտերում գտնվող հեղուկ ջրի կամ աղերի լուծույթներով հագեցած ջրի ջրամբարներ։ Մարսի հիդրոսֆերան անվանում են նաև կրիոլիթոսֆերա, քանի որ Մարսի վրա գերակայող ցածր ջերմաստիճանի պատճառով ջրի պաշարները գտնվում են հիմնականում պինդ վիճակում։

Շատ ցուցանիշներով Մարսը չափազանց նման է Երկրին, ինչ ստիպում էր XIX դարի և XX դարասկզբի գիտնականներին ենթադրել, որ այնտեղ կա կյանք և կա հեղուկ ջուր։ Մոլորակի մասին տվյալների աճի հետ մեկտեղ մարդիկ հորինեցին Մարսի մթնոլորտի ուսումնասիրման նոր մեթոդներ։ Մթնոլորտի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այնտեղ ջրի պարունակությունը չնչին է։

Աստղագիտական դիտարկումներին և սպեկտրոսկոպիկ չափումներին փոխարինման եկան Մարսի ուղղակի հետազոտությունները տիեզերական սարքերով։ Սկզբում հետազոտողների ուշադրության կենտրոնում էին գտնվում Մարսի բևեռային գլխարկները, քանի որ ենթադրվում էր, որ նրանք ինչպես և Անտարկտիդան և Գրենլանդիան Երկրի վրա ծածկված են ջրի սառույցով։ Սակայն հետագայում պարզվեց, որ հիմնականում Մարսի բևեռային գլխարկները բաղկացած են ածխաթթու գազի սառույցից։ Ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ընթացքում, միայն 2000 թվականին հաստատվեց, որ բացի ածխաթթու գազից մարսյան բևեռային գլխարկների սառույցների զանգվածում կա նաև հսկայական քանակությամբ ջրային սառույց։ շարունակել...

Հոկտեմբերի 21
Խաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան (Հոկտեմբեր 15, 1809 - անհետացել է ապրիլի 2-ին 1848) հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։

Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։

Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին։ էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին։ Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն շարունակել...

Հոկտեմբերի 22
Չառլի Չապլինի «Բեմի լույսերը» ֆիլմը Օսկարի արժանացավ նկարահանումից միայն քսան տարի անց
Չառլի Չապլինի «Բեմի լույսերը» ֆիլմը Օսկարի արժանացավ նկարահանումից միայն քսան տարի անց

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1973 թվականի մարտի 27-ին, Dorothy Chandler Pavilion-ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ): Մրցանակաբաշխության վարողներն էին Հոլիվուդյան աստղեր՝ Քերոլ Բյորնեթը, Մայքլ Քեյնը, Չառլթոն Հեսթոնը և Ռոք Հադսոնը: ԱՄՆ-ում այն հեռարձակվում էր NBC հեռուստաալիքով: Այս մրցանակաբաշխությունը լի է տարբեր հետաքրքիր փաստերով ու իրադարձություններով:

Եվ «Կնքահայրը», և «Կաբարե» ֆիլմերը, թեկնածության էին առաջադրվել տասը անվանակարգերում: «Կաբարեն» ստացավ ութը մրցանակ, գրավելով կարևոր անվանակարգերի մի մասը: «Կնքահայրը» արժանացավ միայն երեքի, սակայն ամենագլխավորների. լավագույն ֆիլմ (Ալբերտ Ս. Ռադդի), լավագույն դերասան (Մառլոն Բրանդո, որը հրաժարվեց մրցանակից) և լավագույն ադապտացված սցենար (Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա) շարունակել...

Հոկտեմբերի 23
Դանիայի լուսանկարը տիեզերքից
Դանիայի լուսանկարը տիեզերքից

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում` Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։

Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից` հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց` Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից` Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թ. Դանիան դարձավ Եվրոմիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրոմիություն չմտնել։

Սկզբում լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, որոնք ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և բնակվեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը`Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում շարունակել...

Հոկտեմբերի 24
Օլիմպոսի լուսանկարը` «Վիկինգ-1»
Օլիմպոսի լուսանկարը` «Վիկինգ-1»

Օլիմպոս լեռ (լատին․՝ Olympus Mons), հանգած հրաբուխ Մարսի վրա, գտնվում է Թարսիս նահանգում, Արեգակնային համակարգի ամենաբարձր հայտնի լեռն է: Անվանվել է Հունական Օլիմպոս լեռան անվամբ, որի վրա, համաձայն առասպելների ապրում էին օլիմպացի աստվածները:

Մինչ տիեզերական սարքերով հետազոտությունները (որոնց արդյունքում պարզվեց, որ Օլիմպոսը լեռ է) այս վայրը հայտնի էր աստղագետներին որպես Nix Olympica («Օլիմպոսի ձյուն», քանի որ այն ուներ բարձր ալբեդո): Այն ժամանակ ևս կասկածներ կային որ Օլիմպոսը լեռ է: Օլիմպոսը համարյա երեք անգամ ավելի բարձր է քան Էվերեստը Երկրի վրա: Այն ամենաերիտասարդն է Մարսի հրաբուխներից, ձևավորվել է Ամազոնիական դարաշրջանում:

Օլիմպոսի բարձրությունը կազմում է 26,2 կմ իր հիմքի նկատմամբ, ինչը ավելին քան երկու անգամ բարձր է Մաունա-Կեաից, որը հանդիսանում է հրաբխային ծագման ամենամեծ կառույցը Երկրի վրա (բարձրությունը հիմքից մոտ 10 կմ): Օլիմպոսի հիմքի լայնությունը տարածվում է 540 կմ և ունի զառիվեր ստորոտներ, որոնք տեղերում հասնում են 7 կմ բարձրության: Այսպիսի հսկայական զառիթափերի առաջացման պատճառները դեռ համոզիչ բացատրություն չեն սացել, սակայն շատերը հակված են մտածել, որ հրաբուխի հիմքի մասում ապարները լվացվել են հնում գոյություն ունեցող մարսյան օվկիանոսի կողմից:

Օլիմպոս լեռան հրաբխային կալդերայի երկարությունը կազմում է 85 կմ, լայնությունը` 60 կմ: Կալդերայի խերությունը հասնում է 3 կմ, շնորհիվ վեց իրաի հետ հատվող հրաբխային խառնարանների առկայության: Համեմատության համար, Երկրի խոշորագույն հրաբուխ Մաունա Լոայի մոտ, որը գտնվում է Հավայան կղզիներում, խառնարանի տրամագիծը կազմում է 6,5 կմ շարունակել...

Հոկտեմբերի 25
Լուվրի շենքի ընդհանուր տեսքը
Լուվրի շենքի ընդհանուր տեսքը

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։

Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սեն գետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին): Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ` սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են` նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոծություններ։

Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թ. Լուվր է այցելել շուրջ 8,5 մլն մարդ։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35 հզ ստեղծագործություն` տեղաբաշխված 60,600 մետր² ընդհանուր մակերեսով դահլիճներում շարունակել...

Հոկտեմբերի 26
Ջեքի Չան, 2012 թ. լուսանկար
Ջեքի Չան, 2012 թ. լուսանկար

«Աստծո ասպազենք» (չինարեն՝ 龍兄虎弟, Long xiong hu di) ռեժիսորներ Ջեքի Չանի և Էրիկ Ցանի համատեղ ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Ալան Տամը, Ռոզամունդ Կվանը, Լոլա Ֆորները, Բոժիդար Սմիլյանիչը, Քեն Բոյլը, Ջոն Լադալսկին, Ռոբերտ Օ’Բրայենը, Բորիս Գրեգորիչը, Մարսիա Չիշոլմը:

«Ասիական Բազեն»` Ջեքի Չանի հերոսը, ինչպես նրան կոչում էին Եվրոպայում, չգիտեր, որ ծիսակարգի թուրը գողանալով կընկնի վտանգավոր արկածների մեջ: Պարզվում է, որ այդ թուրը Աստծո զրահի մի մասն է կազմում և եթե դրանք վերացվեն, ապա աշխարհին կտիրի Սարսափը և Չարը: Չարի ուժերը, որ թաքնվել են անառիկ վանքում, իմանում են, որ Ջեքին բոլոր զրահների տեղը գիտի: Նրանք առևանգում են Բազեի ընկերուհուն և փրկագին են պահանջում: Հասկանալով, որ իր հմտությամբ ու ճարպիկությամբ նա անզոր է ավազակների մեծ թվաքանակի դեմ, Ջեքին ինքնակամ դառնում է մարդ ռումբ: Բայց այդ հանգամանքը նա պահում է ամենավերջին դժվարին պահի համար:

Գլխավոր հերոսը «Ասիական Բազեն» է կամ «Կոնդորը», որին մարմնավորում է Ջեքի Չանը, շարունակել...

Հոկտեմբերի 27
Հովհաննես Գ Օձնեցի
Հովհաննես Գ Օձնեցի

Հովհաննես Օձնեցի (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն (Գուգարք նահանգի Տաշիրք գավառ) – 728, գյուղ Արդվի, թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին: Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է Եղիա Ա Արճիշեցին, հաջորդել՝ Դավիթ Ա Արամոնեցին:

Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում: Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի թեմերից մեկի առաջնորդ: Կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 719 թվականին մեկնում է Արաբական խալիֆայության մայրաքաղաք՝ Դամասկոս, Օմար ամիրապետց խնդրում է թեթևացնել Հայ եկեղեցու հարկային լուծը, բռնի կրոնափոխ չանել հայրին և առաքելադավաններին, դադարեցնել հալածանքները: Ամիրապետը ընդառաջում է Հովհաննես Օձնեցու խնդրանքներին, իսկ կաթողիկոսն իր հերթին երաշխավորում է արաբական լծի նկատմամբ հայերի հնազանդությունը: Կաթողիկոսին նաև հաջողվում է հասնել արաբական տիրապետության դեմ VIII դ. սկզբում ապստամբած հայ նախարարների համաներմանը:

Արտագաղթած հայ նախարարներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերատիրանալ իրենց վիճակներին: Հովհաննես Օձնեցին կարողանում է ապահովել նաև արաբական իշխանությունների աջակցությունը քաղկեդոնականության, պավլիկյանների դեմ Հայ եկեղեցու պայքարում: շարունակել...

Հոկտեմբերի 28
Թղթե էջ առաջին հայտնի տպագիր գրքից 868 թ. Չինաստան
Թղթե էջ առաջին հայտնի տպագիր գրքից 868 թ. Չինաստան

Թուղթ, մշակված և միմյանց միահյուսված բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ, թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով:

Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար): 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում: Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում: Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից: Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է:

105 թ. Ցայ Լունը Չինաստանում հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից: Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից` թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում շարունակել...

Հոկտեմբերի 29
Դերենիկ Դեմիրճյան
Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) Կարապետի (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) - 1956 դեկտեմբերի 6, Երևան), հայ գրող, հրապարակախոս։

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա։

1905-10-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը շարունակել...

Հոկտեմբերի 30
Գրիգոր Նյուսացի, 11-րդ դարի մոզաիկա Կիևի Սոֆյան տաճարում
Գրիգոր Նյուսացի, 11-րդ դարի մոզաիկա Կիևի Սոֆյան տաճարում

Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus; շուրջ 335 — 394թթ.), երևելի աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է:

Ծնվել է Կապադովկիայի Նեոկեսարիա քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ: Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում` դառնալով երկու զավակների հայր: 365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ` զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ: 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս: Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո: 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը` «Վեցօրեայքը»:

379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը: Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտ և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով շարունակել...

Հոկտեմբերի 31
Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը
Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը

Հաճախությունը պարբերական պրոցեսը նկարագրող ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված պարբերական գործողությունների թիվը:

Սովորաբար նշանակվում է , , և տառերով: Միավորների միջազգային համակարգում հաճախության միավորը հերցն է՝ Հց (Hz): Հաճախությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է պարբերություն: Այն ցույց է տալիս կրկնվող երևույթի տևողությունը: Օրինակ, եթե նորածին երախայի սիրտը բաբախում է րոպեում 120 անգամ, ապա բաբախումների պարբերությունը (երկու բաբախումների միջակայքը) կես վայրկյան է: Ինչպես ժամանակը, հաճախությունը ամենաճշգրիտ չափվող ֆիզիկական մեծություններից է. մինչև 10−17 հարաբերական ճշտությամբ:

Բնության մեջ կան տարբեր հաճախությամբ պարբերական պրոցեսներ՝ սկսած ~10−16 Հց-ից (Արեգակի պտտման հաճախությունը մեր գալակտիկայի կենտրոնի շուրջը) մինչև ~1035 Հց (մեծ էներգիայով տիեզերական ճառագայթների դաշտի տատանումների հաճախությունը): շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր