Աստծո ասպազենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստծո ասպազենք
յուե չինարեն 龍兄虎弟
«Ջեքի Չանն իր երբեմնի ամենամեծ արկածներում»
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրարկածային ֆիլմ[1], կատակերգական էքշն ֆիլմ[1] և մարտարվեստի մասին ֆիլմ
Թվականօգոստոսի 16, 1986[2], սեպտեմբերի 11, 1986[2], հունվարի 21, 1987[2], ապրիլի 3, 1987[2], նոյեմբերի 26, 1987[2], մարտի 28, 1988[2], հունիսի 9, 1988[2], հուլիսի 20, 1988[2] և նոյեմբերի 17, 1988[2]
Լեզուչինարեն
ՌեժիսորՋեքի Չան[3][4][5] և Էրիկ Ցան[6][7]
ՊրոդյուսերԼեոնարդ Հո և Չուա Լամ
Սցենարի հեղինակԷդվարդ Տանգ և Ջեքի Չան
ԴերակատարներՋեքի Չան[6][8][9], Ալան Տամ[6], Ռոզամունդ Կվան[6], Լոլա Ֆորներ[6], Božidar Smiljanić?[6], Ken Boyle? և John Ladalski?
ՕպերատորԱրթուր Վոնգ, Peter Ngor?, Bob Thompson? և Yiu-Tsou Cheung?
ՄոնտաժՓիթեր Չանգ[6]
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ, Ավստրիա, Իսպանիա, Խորվաթիա և Մարոկկո
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest
Տևողություն88 րոպե և 97 րոպե
ՀաջորդԱստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը

«Աստծո ասպազենք» (չինարեն՝ 龍兄虎弟, Long xiong hu di) ռեժիսորներ Ջեքի Չանի և Էրիկ Ցանի համատեղ ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Ալան Տամը, Ռոզամունդ Կվանը, Լոլա Ֆորները, Բոժիդար Սմիլյանիչը, Քեն Բոյլը, Ջոն Լադալսկին, Ռոբերտ Օ’Բրայենը, Բորիս Գրեգորիչը, Մարսիա Չիշոլմը։

«Ասիական Բազեն»՝ Ջեքի Չանի հերոսը, ինչպես նրան կոչում էին Եվրոպայում, չգիտեր, որ ծիսակարգի թուրը գողանալով կընկնի վտանգավոր արկածների մեջ։ Պարզվում է, որ այդ թուրը Աստծո զրահի մի մասն է կազմում և եթե դրանք վերացվեն, ապա աշխարհին կտիրի Սարսափը և Չարը։ Չարի ուժերը, որ թաքնվել են անառիկ վանքում, իմանում են, որ Ջեքին բոլոր զրահների տեղը գիտի։ Նրանք առևանգում են Բազեի ընկերուհուն և փրկագին են պահանջում։ Հասկանալով, որ իր հմտությամբ ու ճարպկությամբ նա անզոր է ավազակների մեծ թվաքանակի դեմ, Ջեքին ինքնակամ դառնում է մարդ ռումբ։ Բայց այդ հանգամանքը նա պահում է ամենավերջին դժվարին պահի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը «Ասիական Բազեն» է կամ «Կոնդորը», որին մարմնավորում է Ջեքի Չանը։ Ասիական Բազեն գողանում է ծիսակարգային թուրը և այն վաճառքի է հանում Եվրոպայում։ Ինչպես պարզվում է, թուրը հանդիսանում է Աստծո Ասպազենքի մի մասը, որից մեզ են հասել ընդամենը հինգ առարկաներ։ Ըստ լեգենդի աստծո ասպազենքի վերացումը կնպաստի նրան, որ Չարը կտիրի երկրին։ Այդ առասպելական չարն ունի իր հետևորդները, որոնք ինչ-որ պաշտամունքի հետևորդներ են և թաքնվում են Եվրոպական բարձրալեռնային վանքում։ Այդ սեկտայի ներկայացուցիչները թաքնվում էին ճգնավորների հագուստների մեջ, զբաղվում են թմրանյութերի վաճառքով և տենչում են ձեռք բերել բոլոր հինգ առարկաները, որոնցից երկուսն արդեն իրենց ձեռքերում են։ Եվս երեք իր՝ ներառյալ թուրը, գտնվում են խոշոր կոլեկցիոների մոտ։ Հասկանալով, որ միայն Ջեքին կարող է ձեռք բերել այդ պակասող զենքերը, մութ ուժերի մարդիկ առևանգում են Ջեքիի նախկին ընկերուհուն՝ Չան Լորիին և որպես նրա փրկագին պահանջում են հենց նույն ասպազենքները։

Ջեքին շտապում է Լորային օգնության, բայց ոչ մենակ՝ այլ իր ընկեր Ալանի հետ, որը նույնպես սիրահարված է Լորային։ Կոլեկցիոները Ջեքիին թույլ է տալիս վերցնել ասպազենքերը, բայց մի պայմանով, որ նա իրեն հետ կվերադարձնի ասպազենքերի բոլոր հինգ մասերը։ Բայց, որպեսզի ամեն ինչ իր ուզած ձևով ընթանա, կոլեկցիոները Ջեքիի և Ալանի վտանգավոր ճանապարհորդության հետքերով է ուղարկում իր դստրին՝ Մեյին։ Նրանք միասին գտնում են սեկտանտների որջը և վանականների տեսքով ներթափանցում են այնտեղ։ Վանքում նրանց ծրագիրը բացահայտվում է, բայց պաշտամունքի առաջնորդները որոշում են չխանգարել Ջեքիին և նրա ընկերներին։ Վանականները ինչ-որ թմրանյութային ազդեցությամբ դեղ են ներարկում առևանգված Լորային, որի ազդեցության տակ նա նույնպես այդ դեղը պետք է ներարկի Ասիական Բազեին և երկուսով վանականների համար ձեռք բերեն բացակայող ասպազենքերը։

Դրանից հետո Ջեքին ընկերների հետ կարողանում է աղջկան հետ ճանկել վանականների ձեռքից և բերել նրան ապահով տեղ։ Իսկ Լորան սխալմամբ զոմբիացնում է ոչ թե Ջեքիին, այլ Ալանին։ Արդյունքում Ալանն ու Լորան իրար հետ երեք ասպազենք տանում են վանք։ Ասիական Բազեն և Մեյը նկատում են, որ ասպազենքերը չկան։ Ջեքին որոշում է վերադարձնել ասպազենքերը և իր հիմարացած ընկերներին։ Նա միայնակ գնում է սեկտանտների մոտ, բանտախցից ազատում է Ալանին իր ընկերուհու հետ, հասնում է դահլիճին, որտեղ գտնվում է ասպազենքերը և մենամարտում չորս պահապանների հետ, որոնք սևամորթ, տղամարդանման կին ռազմիկներ էին։ Բայց վերջում վանականները շրջափակում են Ջեքիին և նա գործի է դնում իր վրա գտնվող ռումբերով լի շորը և կարողանում է դուրս թռչել ժայռից և հաջողությամբ վայրէջք կատարել իր ընկերների թռչող օդապարիկի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեքի Չան Ասիական Բազեն
Ալան Տամ Ալան
Ռոզամունդ Կվան Լաուրա
Լոլա Ֆորներ Մեյ
Բոժիդար Սմիլյանիչ Բանոն
Քեն Բոյլ Մեծ շաման
Ջոն Լադալսկի Լամաների գլխավոր
Ռոբերտ Օ’Բրայեն Հեքիմ
Բորիս Գրեգորիչ Կռվող
Մարսիա Չիշոլմ Կռվող
Ալիսիա Շոնտե Կռվող
Վիվիան Մակլայֆ Կռվող
Ստեֆանի Էվանս Կռվող
Ուիլյամ Ուիլյամս Կռվող
Լինդա Դենլիյ Կռվող
Քեննի Բի Երգիչ
Բենեթ Պենգ Երգիչ
Էնթոնի Չան Երգիչ
Դենի Յիպ Երգիչ
Կլարենս Ֆոկ Իիու-լեունգ Երգիչ
Կարինա Լաու Երգիչ
Ուեյն Արչեր Վանական (տիտրերում նշված չէ)
Գարի Կարտեր բեղերով վանական (տիտրերում նշված չէ)
Ալեքս Ռոդին Բանոնի ծառան (տիտրերում նշված չէ)
Դրագոմիր Ստանոևիչ տիտրերում նշված չէ
Բո Սվենսոն Վանական (տիտրերում նշված չէ)
Տին Հունգ Յի Վանական (տիտրերում նշված չէ)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամրոցից ծառի վրա թռչելիս Չանը չի կարողացել պահել իր հավասարակշռությունը և ընկել է քարի վրա՝ ստանալով հիմնական գանգուղեղի վնասվածք և ուղեղային արյունահոսություն։ Արդյունքում աջ ականջը ձախից վատ է լսում։ Սա Ջեքի Չանի ամենալուրջ վնասվածքն էր, որը քիչ էր մնում խլեր նրա կյանքը[10]։
  • Ջեքիի և չորս աղջիկների մենամարտի դրվագում նա մի քանի անգամ աղջիկներին փոխարինել է իր թիմի կասկադյորներով[10]։
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հարավսլավիայում՝ հարավսլավիական կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ[10]։
  • Այն էպիզոդում, որտեղ Չանը բանտախցից ազատում է իր ընկերներին, Լաուրան նրան դիմում է «Կունսան», իսկ մի փոքր էլ ուշ՝ «Չան Կունսան» անունով։ Իրականում Կունսանը Ջեքիի իրական անունն է, որը նա ստացել է ծնվելիս։ Ամերիկյան տարբերակում «Կունսանը» փոխարինել են «կովբոյով»[10]։
  • Ֆիլմի ամբողջական տարբերակի տևողությունը 97 րոպե է[10]։
  • Գանգի վնասվածքի պատճառով Ջեքի Չանը ֆիլմի սկզբում կարճ մազերով է, իսկ ամրոցի պատից թռչելիս նա երկար մազեր ունի[10]։
  • Ֆիլմում հնչող «Անհաջողակները» խմբի երաժշտությունը Հոնկոնգյան «Wynners» ռոք խմբի երաժշտության պարոդիան է։ Ընդ որում «Wynners» խմբի բոլոր անդամները՝ Ալան Տամը, Էնթոնի Չանը և Քեննի Բին մասնակցում են ֆիլմում[11]։
  • Սա Կոնդոր գործողության մասին պատմող առաջին ֆիլմն է, բայց ԱՄՆ-ում այն լույս է տեսել «Operation Condor 2» անվան տակ, քանի որ թարգմանվել է ավելի ուշ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Letterboxd — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Internet Movie Database — 1990.
  3. Lung hing foo dai — 1987.
  4. Blanc J. Mister Dynamite (ֆր.) — 1993.
  5. Zbroja Boga (польск.) — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Internet Movie Database — 1990.
  7. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  8. http://stopklatka.pl/film/zbroja-boga
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3897.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «kinopoisk; Աստծո ասպազենք; Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2012 Հոկտեմբերի 5-ին.
  11. 11,0 11,1 «IMDb; Աստծո ասպազենք; Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2012 Հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]