Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը
Fei ying gai wak
God armour 2.jpg
«Այս ամառ գործողությունները թեժանում են»
Երկիր {{{2}}} Հոնկոնգ
Ժանր Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Թվական 1991
Պրեմիերա փետրվարի 7, 1991
Լեզու չինարեն
Ռեժիսոր Ջեքի Չան
Պրոդյուսեր Լեոնարդ Հո,
Ռեյմոնդ Չոու
Սցենարիստ Ջեքի Չան,
Էդվարդ Տենգ
Դերակատարներ Ջեքի Չան,
Քերոլ «Դո Դո» Չեն,
Եվա Կոբո,
Շոկո Իկեդա,
Ալդո Սամբրել,
Քեն Գուդման,
Սթիվի Տարտալիա,
Լին Պերսիվալ,
Բրյուս Ֆոնտեյն,
Ուեյն Արչեր
Օպերատոր Արթուր Վոն
Երաժշտություն Քրիս Բաբիդա,
Սթիվեն Էնդելման,
Պոլ Ռեբջոնս
Նկարիչներ Օլիվեր Վոնգ,
Քերոլ Գոռդոն
Կինոընկերություն Golden Harvest Company Ltd.,
Paragon Films Ltd.
Տևողություն 92 րոպե
Բյուջե $ (հոնկոնգ) 115 000 000
Շահույթ $ 10 405 394
Նախորդ Աստծո ասպազենք
Հաջորդ Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ
MPAA վարկանիշ RATED PG-13.svg
IMDb ID 0099558
Տեսահոլովակ

«Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը» (անգլ.՝ Fei ying gai wak) ռեժիսոր Ջեքի Չանի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Քերոլ «Դո Դո» Չենը, Եվա Կոբոն, Շոկո Իկեդան, Ալդո Սամբրելը, Քեն Գուդմանը, Սթիվի Տարտալիան, Լին Պերսիվալը, Բրյուս Ֆոնտեյնը, Ուեյն Արչերը։

Ասիական Բազեն վերադառնում է։ Այս անգամ նրան նոր գործ է սպասվում, որի համար էլ նա կրկին ուղևորվում է Մադրիդ։ Ինչ-որ հանելուկային միլիոնատեր Բազեին առաջարկում է զբաղվել նացիստական գանձերի որոնմամբ, որոնք թաքնված են աֆրիկյան անապատի խորքերում։ Նա Ջեքիին առաջարկում է գանձարանի բանալին, էքսպեդիցիայի ֆինանսավորում և Բազեի հետ միասին ճանապարհում է նաև Ադուին՝ որն ամեն ինչ գիտեր Աֆրիկայի մասին։ Մադրիդում գտնվելու ժամանակ Բազեն ծանոթանում է գերմանուհի Էլզայի հետ, որի պապը կորել է պատերազմի ժամանակ կորել է Աֆրիկայում։ Մի շարք արկածներից հետո Էլզան ևս միանում է Բազեի էքսպեդիցիային։

Սյուժեն[խմբագրել]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Գանձերի ոսորդ Ջեքին կամ Ասիական Բազեն փորձում է քարայրից գանձեր գողանալ։ Տեղաբնակ վայրի ցեղի երկու ռազմիկները նրան չեն խանգարում, այլ մի բան էլ առաջարկում են վերցնել մյուս գանձը։ Ջեքին գանձերը վերցնելուց հետո արձանից ցայտող ջուրն է խմում։ Այդ անելուն պես ռազմիկները կոչ են անում և ողջ վայրի ազգը հավաքվում է։ Նրանք Ջեքիին պարտադրում են ամուսնանալ մի չաղ կնոջ հետ։ Ջեքին փախուստի է դիմում և իր գլուխը կարղանում է ազատել փչովի երկշերտ հսկայական գնդակով։ Նա մտնում է այդ գնդակի մեջ և իրեն գլորում է ձորը։

Ջեքիին այնուհետև բարոն Բենոնը կանչում է Մադրիդ (Իսպանիա), որպեսզի նրան նոր առաջադրանք տա։ Ջեքին Մադրիդում ծանոթանում է Մամոկայի հետ, որը հուշանվեր արձանիկներ էր վաճառում։ Դրանցի հետո Ջեքին գնում է Բենոնի առանձնատուն։ Ջեքին պետք է ուղևորվի Սահարա, որպեսզի այնտեղ գտնի թաքցրված ոսկիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական սպա Հանս ֆոն Կատերլինգը 18 զինվորների հետ 240 տոննա ոսկի է թաքցնում Սահարա Անաատում։ Դրանից հետո նրանք անհայտ կորում են։ ՄԱԿ-ի խնդրանքով այս գործով պետք է զբաղվի մի նեյտրալ կողմ։ Դրա համար էլ գործն առաջարկում են Ջեքիին։ Ջեքիին պետք է օգնի աֆրիկական աշխարահագրության էքսպերտ Ադան (Քերոլ 'Դո Դո' Չեն)։ Բացի այդ Ջեքիին խոստանում են նաև գտած ոսկիների 1 %-ը, կամ շուրջ 2.4 տոննա ոսկի։

Ջեքին ենթադրում է, որ կկարողանա գանձերի հետ կապված անձանցից մեկի որևէ ժառանգի գտնել և արդյունքում չի սխալվում։ Նա սողորսկում է ժառանգի տուն, որը երիտասարդ գերմանուհի էր՝ Էլզան։ Ջեքի դեռ նրան ահավոր թանկ գնով վաճառել էր Մոմոկայի արձանիկներից մեկը։ Որտեղից որտեղ տուն են մտնում նաև երկու արաբ ավազակներ, որոնք հարձակվում են Էլզայի վրա։ Ջեքիին ոչինչ չէր մնում, քան պայքարի մտնել ավազակների հետ, որոնք աղջկանից պահանջում էին ոսկիների գտնվելու վայրի քարտեզը։ Էլզային փրկելուց հետո Ջեքին գնում է բանալիներ վերանորոգողի մոտ և այնտեղ պարզում է, որ իր ձեռքին հատուկ բանալի կա։ Նա ունի մեկուսիչ շերտեր և ըստ երևույթին, բացի դուռ բացելուց նաև նախատեսված է հոսանք անջատելու համար։ Ըստ ղեկավարության որոշման Ջեքի և Ադայի առաքելությանը միանում է նաև Էլզան։ Նա կարող է կարևոր մանրամասներ իմանալ, որն անհրաժեշտ կլինի Ջեքիին։

Ջեքին երկու աղջիկների հետ հանգրվանում է անապատից քիչ հեռու գտնվող մի հոթելում։ Բայց հենց այդ նույն երեկոյան ինչ-որ մարդիկ Ադայի և Էլզայի սենյակը տակնուվրա են արել։ Իսկ մի քիչ էլ անց արդեն գերմանացի ավազակներն են հարձակվում Ադայի վրա և նրանից պահանջում են գանձերի պահեստարանի բանալին։ Ջեքին ժամանակին է վրա հասնում և սկսում է պայքարել ավազակների հետ։ Իսկ Էլզան փորձում է օգնել Ջեքիին և արդյուքնում ինքն էլ է հայտնվում ավազակների ձեռքում։ Սակայն Ջեքին նկատում է, որ լուսամուտի հետևում նաև արաբ ավազակներն են և գերմանացիներին ասում է, որ իրենք օգնող ուժեր ունեն։ Արդյունքում գերմանացիք հարձակվում են արաբների վրա, իսկ Ջեքին, Ադան և Էլզան դուրս են պրծնում նրանց ճանկերից։ Հոթելի տերը ավտոմատ է վաճառում Էլզային, իսկ վերջինս սկսում է աջ ու ձախ կրակել։ Դրա հետևանքով հյուրանոցից բան չի մնում, իսկ ավազակներն էլ հանգիստ են թողնում աղջիկներին և Ջեքիին։

Արկածախնդիրներն այնուհետև ուղևորվում են Սահարա և ճանապարհին հանդիպում են Մոմոկոյին։ Երեկոյան արաբ ավազակները հարձակվում են Ջեքիի ճամբարի վրա և Ադային ու Էլզային առևանգում են։ Ջեքիին փորձում են սպանել, բայց Ջեքին Մոմոմոկոյի կարիճը գցում է իր վրա և ձևացնում է, որ վերջինս խայթել է իրեն։ Ավազակները թողնում են, որ Ջեքին իր մահով մահանա։ Մոմոկոն որոշում է օգնել Ջեքիին, որպեսզի առևանգված աղջիկներին փրկեն։ Վերջիններիս աճուրդ վաճառքի են հանել և վաճառում էին որպես սեռական ստրուկների։ Ջեքին ձևացնում է, որ ինքը գնորդ է և ահագին մեծ քանակով անասուններ է խոստանում նրանց դիմաց։ Ջեքին փորձում է հնարավորինս երկարացնել այս աճուրդը, մինչև վարորդական հմտություններին այնքան էլ չտիրապետող Մոմոկոն կվարի Ջեքիի մեքենան և արդյունքում կքանդի ավազակների վրանները։ Մոմոմոկոն կարողանում է իր վրա դրված առաքելությունը գլխի բերել, բայց ավազակախմբի ճամբարում մեծ իրարանցում է սկսվում և Ջեքին ստիպված է լինում մի քանի ավազակի հետ մարտնչել։ Հարմար պահ գտնելով նա Էլզային և Ադային վերցնելով նստում է մեքենան և հեռանում։

Դերերում[խմբագրել]

Դերասան Դեր
Ջեքի Չան Ասիական Բազե, Կոնդոր
Քերոլ 'Դո Դո' Չեն Ադա
Եվա Կոբո Էլզա
Շոկո Իկեդա Մոմոկո
Ալդո Սամբրել Ադոլֆ
Քեն Գուդման Ադոլֆի թիկնապահ #1
Սթիվի Տարտալիա Ադոլֆի թիկնապահ #2
Լին Պերսիվալ Ադոլֆի թիկնապահ #3
Բրյուս Ֆոնտեյն Ադոլֆի թիկնապահ #4
Ուեյն Արչեր Ադոլֆի թիկնապահ #5
Բրենդոն Չարլզ Ադոլֆի թիկնապահ #6
Քեն Լո Ադոլֆի թիկնապահ #7
Փիթեր Կլիմենկո Ադոլֆի թիկնապահ #8
Քրիստեան Պերոշո Ադոլֆի թիկնապահ #9
Ջոնաթան Իժգար Տասզա
Դենիել Մինտց Ամոն
Բոժիդար Սմիլյանիչ Դյուկ Սկարպիո
Մարկ Կինգ Դյուկի թիկնապահ #1
Բրայան Բեյքեր Դյուկի թիկնապահ #2
Չարլզ Յեոմանս գողացված շորերով մարդը
Բեննի Լայ
Հուեյ-Կուան Լյու
Ֆետ Վան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Բարձունքից թռչելիս Ջեքի Չանը կպչում է երկաթե շղթային, որի պատճառով ջլերը ձգվում են և վնասում է գոտկատեղային հոդը։ Իսկ գետնին ընկենլիս վնասում է կրծքավանդակը և մի քանի ող է կոտրում։[1]
  • Նկարահանումները 8 ամիս են տևել են, որից չորսը միայն պահանջվել է աէրոդինամիկական խողովակում մարտն իրականացնելու համար։ Մինչ այդ կինոմատոգրաֆիայում նման տեսարան չէր եղել։[1]
  • Ամերիկյան տարբերակում ֆիլմի անունը խառնել են և սկզբում կոչել են «Կոնդոր գործողություն 2. Աստծո ասպազենք»։ Իսկ այնուհետև ֆիլմի անվան խառնաշփոթը վերացնելու համար այն պարզապես անվանել են «Կոնդոր գործողություն»։[2]
  • Ամերիկյան տարբերակում Ջեքի Չանը հնչյունավորել է ինքն իրեն։[2]
  • Ամերիկյան տարբերակում Մամոկոյի (Շոկե Իկեդա) ցուցահանդեսը Մադրիդում տեսարանը կրճատվել է։[2]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]