Գրինփիս
| Գրինփիս | |
| Տիպ | Միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
|---|---|
| Հիմնադրված | 1971 թ |
| Հիմնադիրներ | Ամստերդամ, Նիդերլանդներ (Գրինփիս Ինտերնեյշնլ) |
| Հիմնական անձինք | Գերդ Լեյպոլդ, գործադիր տնօրեն մինչև 2009թ-ի նոյեմբեր Կումի Նայդու, գործադիր տնօրեն 2009թ-ի նոյեմբերից |
| Գործանեության որլորտ | Շրջակա միջավայրի պահպանություն, Պացիֆիզմ |
| Նվիրատվություններ | € 196.600.000 (2008) |
| Կամավորների թիվ | 100.000 |
| Աշխատակիցների թիվ | 1.500 |
| Անդամների թիվ | 2.860.000 (2008) |
| Կայք | http://www.greenpeace.org |
Գրինփիս (անգլ.՝ Greenpeace - «կանաչ խաղաղություն»), Միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում` Դեյվիդ Մաքթագգարտի կողմից 1971թ. սեպտեմբերի 15-ին: Հիմնական նպատակը-հասնել գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմանը, այդ թվում հասարակության և իշխանությունների ուշադրությունը գրավելով դրանց վրա: Գրինփիսը գոյություն ունի միայն կողմնակիցների նվիրատվությունների շնորհիվ և սկզբունքորեն չի ընդունում ֆինանսական օգնություն պետական կառույցներից, քաղաքային կուսակցությունից կամ բիզնեսից: Գրինփիսը հայտնի է իր հնչեղ ակցիաներով, որոնք միտված են ԶԼՄ-ի ուշադրությունը ուղղել դեպի էկոլոգիական խնդիրները: Վկայությունը` Գրինփիսի սկզբունքներից մեկն է: Կազմակերպությունը ձգտում է հայտնվել էկոլոգիական հանցագործության վայրում և մարդկանց տրամադրել անկախ և հավաստի ինֆորմացիա:
Բովանդակություն |
Աշխարհագրություն [խմբագրել]
Տարածաշրջանային գրասենյակներ [խմբագրել]
Տարածաշրջանային գրասենյակները միավորում են մի քանի պետություններ:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (Ավստրիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա)
Սկանդինավիա (Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա)
Միջերկրածովյան (Իսրայել, Լիբանան, Մալթա, Թուրքիա)
Հարավ-արևելյան Ասիա (Ինդոնեզիա, Թաիլանդ, Ֆիլիպիններ)
Ավստրալիա և Օվկիանիա (Ավստրալիա, Պապուա Նոր Գվինեա, Սողոմոնի կղզիներ, Ֆիջի)
Ազգային գրասենյակներ [խմբագրել]
Եվրոպա Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա
Աֆրիկա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սենեգալ, ՀԱՀ
Հյուսիսային Ամերիկա Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ
Հարավային Ամերիկա
Ավստրալիա և Օվկիանիա
Նավթային ընկերություն [խմբագրել]
Գրինփիսի ակտիվիստները իրագործում են բողոքի ցույցեր ընդդեմ նավթային ապրանքների օգտագործման, քանի որ դրանց օգտագործման արդյունքում մթնոլորտ են արտանետվում բազմաթիվ թունավոր նյութեր: Որոշ ռադիկալ ակտիվիստներ փորձեր են ձեռնարկել ներթափանցել տվյալ ընկերության նավթ տեղափոխող լցանավեր (տանկերներ):
Գրինփիսականների ամենամեծ հաղթանակներից մեկը համարվում է բրիտանական Shell ընկերության Brent Spar) նավթային պլատֆորմի Բրենտ Սպար ընկղմումից հրաժարումը 1995թ.-ին, քանի որ այն շատ թունավոր նյութ էր պարունակում: Որոշ ակտիվիստների հաջողվել էր հասնել պլատֆորմի մի տախտակամած և ամրանալ դրա վրա: ԶԼՄ-ի և հասարակության բուռն ռեկցիան բերեց հարևան պետություների կողմից ընկղման դատապարտմանը, Shell -ի արժեթղթերի անկման և այդ ընկերության դեմ բոյկոտի փորձերին: Չնայած դրան, մեծբրիտանական կառավարությունը թույլատրեց Shell ընկերությանը իրականացնել տվյալ պրոցեդուրան, սակայն ընկերության ղեկավարությունը որոշում ընդունեց չանել դա և վարվել այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ակտիվիստները` պլատֆորմը մասնատել ափին: Ինչպես նշում է Նաումի Կլայնինը` ոչ կորպորատիվ շարժման և բրենդինգի ազդեցիկ փորձագետը, կազմակերպության առաջնորդ Ռոբին Գրոով-Ռայթի ուղղված հղման մեջ.
Այն դասը, որը Գրինփիսը քաղեց իր հաղթանակից Բրենդ Սպարի նկատմամբ, դաս էր „տարածության, որը պատկանում է ամբողջ մարդկության համագործակցությանը“ անձեռնմխելիության մասին, տարածք, որը նշված չէ ոչ մի մասնավոր ինստիտուտին և այդ պատճառով էլ հանդիսանում է համընդհանուր սեփականություն:
Ռուսաստանի Գրինփիսը [խմբագրել]
Ոչ ճիշտ գործունեություն Գրինփիսում աշխատանքների ուղղությունները կոչվում են նախագծեր: Ռուսաստանյան բաժանմունքում գործում են 10 նախագծեր:
- Էներգետիկ նախագիծ [1] (ատոմային էներգետիկայից հրաժարումը)
- Անտառային նախագիծ [2]
- Տոկսիկ նախագիծ [3] (քիմիական ախտոտման դեմ)
- Աղբի տարանջատված հավաքման նախագիծ [4]
- Վոլոնտերային /Волонтерский/ նախագիծ [5]
- "Համաշխարհային ժառանգության" նախագիծ [6]
- Բայկալի նախագիծ [7]
- Գենետիկական նախագիծ [8]
- «Էկոտուն» նախագիծ [9]
- «Մաքուր Նևա» նախագիծ [10]
Անտառային նախագիծ [խմբագրել]
Անտառային ծրագիրը դարձավ Ռուսաստանում Գրինփիսի առաջին ծրագրերց մեկը: Ծրագրերի ուղղությունների շարքում են` անտառի վերականգնման և առավել արժեքավոր անտառային տարածքների պահպանման աշխատանքները, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններ և իրավաբանական խորհրդատվություն` անտառների օգտագորրծման և պահպանման հարցերով:
2002 թվականից «Վերածնենք մեր անտառը» նախագծի շրջանակներում, Գրինփիսը դպրոցականների հետ զբաղվում էր Ռուսաստանի քիչ անտառածածկ շրջաններում անտառների վերականգնմամբ: Ծրագրի գոյության ընթացքում դրան մասնակցել են 252 դպրոց, տնկվել են 186 հազար կաղնու, սոճու, լաստենու, կնձնու տնկիներ: 2004թ-ին ծրագիրը վերաճեց «Վերածնենք մեր անտառը» հասարակական շարժման, հաշվառվում է ավելի քան 500 մասնակիցներ (ինչպես կոլոկտիվ, այնպես էլ անհատական) Ռուսաստանի 57 շրջաններից:
Աղբի կոլեկտիվ հավաքման ծրագիր [խմբագրել]
Գրինփիսը Ռուսաստանում ելույթ է ունենում բոլոր քաղաքներում և գյուղերում աղբի սելեկտիվ հավաքման և վերամշակման ներդրման նպատակով:Գրինփիսին հաջողվել է դա իրականացնել Սանկտ-Պետերբուրգում:
Այլ գործունեություն [խմբագրել]
- 2007—2008թթ. Գրինփիսը լայնամասշտաբ գործունեություն իրականացրեց Սոչիի օլիմպիադայի համար` շինարարական օբյեկտների կառուցման ուղղությամբ:
- 2008 թվականին «Ռուսաստանի Գրինփիսը» և WWF-Ռուսաստանի ղեկավարությունը ցուցադրաբար դուրս եկան ՌԴ-ի Ռուսբնության հսկողությանը կից Հասարակական խորհրդի կազմից, դրանով իսկ ցույց տալով իրենց անհամաձայնությունը տվյալ կազմակերպության ստեղծման սկզբունքների և մեթոդների նկատմամբ: WWF և Գրինփիսը ստիպված եղան բացահայտ գնահատական տալ ստեղծված խորհրդին, այն բանից հետո, երբ համոզվեցին, որ այլ միջոցներով Խորհրդի կառուցողական աշխատանքը ապահովելը անհնար կլինի:
Կեղծ հասարակական կազմակերպության ստեղծման փորձերը (կամ ինչպես մամուլն է նշել «բնապահպանական հասարակության խրթվիլակը») դրանց կազմում ընդգրկելով առանձին և ոչ մի բանի վրա չազդող կոմպոնենտ փորձագետները, արդեն բազմակի անգամ ձեռնարկվել են ոչ վաղ անցյալում և միշտ ավարտվել են լիիրավ ձախողմամբ, երբ որ դրածո էկոլոգների «քաղաքական պատվերը» ավարտվում էր: Լուրջ աշխատող հասարակական կազմակերպությունները ստեղծվում են հենց հասարակության կողմից, այլ ոչ թե պետական կամ մերձպետական կառույցների:
- Գրինփիսը բողոքել է այն նյութերի դեմ, որոնցից պատրաստում են հանրահայտ iPhone-ը:
Ակցիաներ [խմբագրել]
1997 [խմբագրել]
- 1977թ.-ին Գրինփիսի ակտիվիսները որոշ ժամանակով գրավել էին Ռոկոլլ կղզյակը:
Քննադատություն [խմբագրել]
Գրինփիսը հաճախ քննադատության է ենթարկվում որոշ գիտական համագործակցությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաև առանձին պրոֆեսիոնալ էկոլոգների կողմից, որոնց կարծիքով Գրինփիսը գործունեությունը բնությանը ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ տալիս:
Գրինփիսի որոշ հայտարարություններ գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների մասին, քննադատվել են օբյեկտիվության համար:
Գոյություն ունի այն կարծիքը, որ Գրինփիսի որոշ ակցիաներ ֆինանսավորվել են այն ընկերությունների մրցակիցների կողմից, որոնց դեմ ելույթներ էր ունենում կազմակերպությունը: Որոշները ենթադրում են, որ նաև, որ Գրինփիսը կիրառվում է քաղաքական նպատակներով: Սակայն Գրինփիսի ներկայացուցիչները ժխտում են այդ և նմանատիպ այլ մեղադրանքները:
Մյուս կողմից, որոշ ծայրահեղ էկոլոգներ հաճախ քննադատում են «Գրինփիսին» անտեղի մեղմության և «ուղղակի ազդեցության» ակցիաների պակասության համար: Որոնցից է, մասնավորապես «Գրինփիսի» նախկին ակտիվիստ Պոլ Վատսոնը :
Հղումներ [խմբագրել]
- «Գրինփիսի պաշտոնական կայքը»։ http://www.greenpeace.org/։ Վերցված է 2010-06-27։
- «Գրինփիսի կամավորների կայք»։ http://www.volonter-greenpeace.ru/։ Վերցված է 2010-06-27։