Մոնա Լիզա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մոնա Լիզա |
| La Joconde |
| Լեոնարդո դա Վինչի, 1503-1506 |
| Յուղաներկ կտավի վրա |
| 77 × 53 սմ |
| Լուվր |
Մոնա Լիզա (Mona Lisa) կամ Ջոկոնդա (իտալերեն՝ La Gioconda, լրիվ անունը` Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալերեն՝ Ritratto di Monna Lisa del Giocondo) ― կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը։
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, ստեղծված Լեոնարդո դա Վինչիի կողմից՝ մոտ 1503 - 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։