Օլիմպոս (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատները` 18° հս. լ. 134° ամ. ե. / 18° հս. լ. 134° ամ. ե.

Լուսանկարը` «Վիկինգ-1»

Օլիմպոս լեռ (լատ.՝ Olympus Mons)[1] [2][3], հանգած հրաբուխ Մարսի վրա, գտնվում է Թարսիս նահանգում, Արեգակնային համակարգի ամենաբարձր հայտնի լեռն է: Անվանվել է Հունական Օլիմպոս լեռան անվամբ, որի վրա, համաձայն առասպելների ապրում էին օլիմպացի աստվածները:

Մինչ տիեզերական սարքերով հետազոտությունները (որոնց արդյունքում պարզվեց, որ Օլիմպոսը լեռ է) այս վայրը հայտնի էր աստղագետներին որպես Nix Olympica («Օլիմպոսի ձյուն», քանի որ այն ուներ բարձր ալբեդո): Այն ժամանակ ևս կասկածներ կային որ Օլիմպոսը լեռ է[4]:

Օլիմպոսը համարյա երեք անգամ ավելի բարձր է քան Էվերեստը Երկրի վրա: Այն ամենաերիտասարդն է Մարսի հրաբուխներից, ձևավորվել է Ամազոնիական դարաշրջանում:

Բովանդակություն

Նկարագիրը [խմբագրել]

Լուսանկարը կատարվել է Mars Global Surveyor կայանից 900 կմ բարձրությունից

Օլիմպոսի բարձրությունը կազմում է 26,2 կմ իր հիմքի նկատմամբ[3][5], ինչը ավելին քան երկու անգամ բարձր է Մաունա-Կեաից, որը հանդիսանում է հրաբխային ծագման ամենամեծ կառույցը Երկրի վրա (բարձրությունը հիմքից մոտ 10 կմ): Օլիմպոսի հիմքի լայնությունը տարածվում է 540 կմ և ունի զառիվեր ստորոտներ, որոնք տեղերում հասնում են 7 կմ բարձրության: Այսպիսի հսկայական զառիթափերի առաջացման պատճառները դեռ համոզիչ բացատրություն չեն սացել, սակայն շատերը հակված են մտածել, որ հրաբուխի հիմքի մասում ապարները լվացվել են հնում գոյություն ունեցող մարսյան օվկիանոսի կողմից:

Օլիմպոս լեռան հրաբխային կալդերայի երկարությունը կազմում է 85 կմ, լայնությունը` 60 կմ: Կալդերայի խերությունը հասնում է 3 կմ, շնորհիվ վեց իրաի հետ հատվող հրաբխային խառնարանների առկայության: Համեմատության համար, Երկրի խոշորագույն հրաբուխ Մաունա Լոայի մոտ, որը գտնվում է Հավայան կղզիներում, խառնարանի տրամագիծը կազմում է 6,5 կմ:

Կալդերան և հրաբխային խառնարանները

Լեռան գագաթի մոտ մթնոլորտային ճնշումը կազմում է ընդամենը 2 % այն ճնշումից, որը բնորոշ է մարսյան միջին բարձրության համար (համեմատության համար, Երկրի Էվերեստի գագաթին գրանցված ցուցանիշը կազմում է ծովի մակերևույթի ճնշումի ընդամենը 25 %):

Օլիմպոսը գրավում է այնքան մեծ տարածք, որ այն հնարավոր չէ ամբողջությամբ տեսնել մոլորակի մակերևույթից (հեռավորությունը, որը անհրաժեշտ է հրաբուխը դիտելու համար այնքան մեծ է, որ այն կծածկվի հորիզոնի ետևում): Այդ պատճառով, Օլիմպոսի ամբողջական պատկերը կարելի է տեսնել միայն օդից կամ ուղեծրից: Համապատասխանաբար, եթե կանգնել հրաբուխի գագաթին, ապա նրա ստորոտը կանցնի հորիզոնից:

Օլիմպոսը հանգած հրաբուխ է, որը գոյացել է լավայի հոսանքների շնորհիվ, որոնք ժայթքել են ընդերքից և քարացել: Այն հանգամանքը, որ հրաբուխի լայնությունը երեք անգամ գերազանցում է նրա բարձրությունը, խոսում է այն մասին, որ ժայթքումը երկար ժամանակ է տեղի ունեցել:

«Mars Express» սարքից կատարված լուսանկարների վերլուծությունը ցույց տվեց, որ հրաբուխի լանջերին ամենանոր լավայի հոսքերը ունեն ենթադրաբար 2 միլիոն տարվա տարիք: Այսպիսով, չի կարելի բացառել, որ հրաբուխը նորից կսկսի ժայթքել:

Օլիմպոսի հսկայական չափերը խոսում են այն մասին որ, ամենայն հավանականությամբ, Մարսը չունի տեկտոնիկ սալեր ինչպես Երկիրը: Քանի որ սալերի շարժը թույլ չէր տա հրաբուխին այսքան երկար գոյատևել:


Շրջապատը [խմբագրել]

Օլիմպոս լեռը գտնվում է Թարսիս նահանգում, որտեղ տեղակայված են մի շարք այլ հրաբուխներ, այդ թվում` Արսիա լեռը, Սիրամարգի լեռը և Ասկրիաուս լեռը, որոնք նույնպես ունեն հսկայական չափեր, չնայած զիջում են Օլիմպոսին: Այս երեք հրաբուխները գտնվում են Թարսիսի լեռներում, իսկ Օլիմպոսը գտնվում է Թարսիսի իջվածքի հատակին, որի խորությունն է մոտ 2 կմ:

Հրաբուխը շրջապատող տարածքը շատ տեղերում ծածկված է ոչ մեծ լեռնաշղթաներով և սարերով: Այս լեռնային համակարգը անվանում են Օլիմպոսի պսակ: Պսակը տարածվում է մինչև 1000 կմ հեռավորության վրա հսկայական «թերթիկների» տեսքով: Պսակի ծագումը մտնում է Մարսի գաղտնիքների ցանկի մեջ: Նրա առաջացման վարկածներից մեկը կապում է Պսակի առաջացումը Օլիմպոսի ստորոտների փլուզման հետ, ըստ մեկ այլ վարկածի, այն կապված է սառցադաշտերի գործունեության հետ, ևս մի վարկածի համաձայն, դա հին լավային հոսքեի մնացորդներն են, որոնք հետագայում ենթարկվել են քանդման և էրոզիաի:

Պսակի տարբեր մասերի խոշորացված լուսանկարների վրա, տեսանելի են բազմաթիվ զուգահեռ գծեր` յարդանգներ (տես. լուսանկարը): Հավանավաչ, նրանց ուղղվածությունը ցույց է տալիս այս տեղանքում փչող քամիների ուղղությունը: Յարդանգները սովորաբար առաջանում են մակերևույթի այն հատվածներում, որը հեշտությամբ է ենթարկվում էրոզիայի, օրինակ` հրաբխային մոխրից կազմված ապարների դեպքում:

Պատկերասրահ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։ 
  2. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. 3,0 3,1 Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  4. Պատրկ Մուր, 1977, Մարսի ուղեցույց, Լոնդոն (ՄԲ), Քաթեվորթ պրեսս, էջ` 96
  5. Ջ. Բ. Պլեսցիա (2004). Մարսյան հրաբուխների մորֆոմետրիկ առանձնահատկությւոնները: Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր, 109(E03003):

Արտաքին հղումներ [խմբագրել]