Ասկրիաուս լեռ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկրիաուս լեռ (լատ.՝ Ascraeus Mons)[1][2][3], հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի հարևանությամբ: այս շրջանի հրաբուխներից ամենահյուսիսայինը: Նրանից հարավ են գտնվում Սիրամարգի լեռ, իսկ ավելի հարավ Արսիա լեռ հրաբուխները: Դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված է Արեգակնային համակարգի ամենամեծ լեռը՝ Օլիմպոս հանգած հրաբուխը:
Ասկրիաուս լեռը համարվում է Մարսի ամենաբարձր հրաբուխներից մեկը: Նրա բարձրությունն է 18 կմ Մարսի միջին բարձրության հանդեպ[4], մթնոլորտային ճնշումը այս լեռան գագաթին կազմում է 0.8 մԲար (80 Պա) [5]: Հրաբուխը ունի 460 կմ տրամագիծ[4], այն ձևավորվել է համեմատաբար նոր հեղուկ լավայի ժայթքման հետևանքով:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։
- ↑ Մարս մոլորակի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
- ↑ Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզ»
- ↑ 4,0 4,1 Մալինի տիեզերական գիտությունների համակարգերի հմր. MOC2-950 բուլետեն Mars Global Surveyor 2004-12-24
- ↑ Մարսի եղանակի դիտարկումներ
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Մարսի վրա հրաբխային գործունեության մասին (անգ.)
- Հանրամատչելի հոդված մոլորակների հրաբխային գործունեության մասին (ռուս.)
|
||||||||||||||||||||||||||