Արամ (Մարս)
Արամ քաոս (լատ.՝ Aram Chaos, անվանում են նաև Արամ խառնարան), չափազանց էրոզիայի ենթարկված հարվածային խառնարան Մարսի վրա, որի կենտրոնը տեղակայված է կոորդինատներում: Խառնարանը տեղակայված է Մարիների հովիտների մեծ կիրճի արևելյան մասում, Արեսի հարթավայրի մոտ: Բազմազան երկրաբանական գործընթացները վերածել են այն շրջանաձև շրջանի քաոտիկ ռելիեֆով: Արամ քաոսը այսպես է անվանվել ի պատիվ Արամ Մարսի ալբեդոյի մասնիկի, որը դիտարկում էր Ջովանի Սկիապարելլին: Նա անվանել է այս մասնիկը ի պատիվ բիբլիական Արամի երկրի: Ուղեծրից կատարված սպեկտրոսկոպիկ հետազոտությունները վկայում են միներալային հեմատիտի գոյության մասին այս տարածքում, որը առաջացել է ջրային միջավայրում:
Արամ քաոսը ունի մոտ 280 կմ անկյունագծով: Այն գտնվում է Մարգարիտիֆերի երկիր շրջանում, որում բազմաթիվ ջրով տաշված ջրանցքների գոյությունը խոսում է հզոր ջրհեղեղային հոսանքի իջնելու մասին բարձրունքներից շատ տարիներ առաջ: THEMIS սարքը, որը տեղադրված է Mars Odyssey ուղեծրակայանի վրա, ցույց տվեց, որ Արամի հատակին գոյություն ունի գորշ բյուրեղային հեմատիտ: Mars Reconnaissance Orbiter-ի վրա տեղադրված CRISM սպեկտրոսկոպը, հայտնաբերեց հիդրատացված սուլֆատներ, յարոզիտ և հեմատիտ[1]:
-
Օքսիան ճահճի (լատ.՝ Oxia Palus) քարտեզը, վրան նշված ուշագրավ օբյեկտներով: Այս տարածքը պարունակում է բազմաթիվ քաոսների շրջաններ և ջրհորդաններ (հին գետերի հովիտներ): Արամը գտնվում է լուսանկարի ներքևում
-
Արամի մասերը, որոնցում հավանաբար կա ջուր: Պատկերը THEMIS սարքից:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ս. Մարչի և ընկ. 2009. Mars Reconnaissance Orbiter-ից կատարված մեկամյա հետազոտությունների արդյունքում Մարսի միներալների ընդհանրացումը: Երկրաֆիզիկական հետազոտությունների ամսագիր՝ 114