Էլիզիում սարահարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզիում սարահարթի հրաբուխները: Վերևոից ներքև՝ Հեկատա գմբեթ, Էլիզիում լեռներ, Ալբոր գմբեթ

Էլիզիում սարահարթ (լատ.՝ Elysium Planitia), մեծությամբ երկրորդ հրաբուխներից կազմված շրջանը Մարսի վրա, Թարսիս նահանգից (լատ.՝ Tharsis Montes) հետո։ Շրջանի կենտրոնը գտնվում է 2,0° հս. լայն. և 155,0° արև. երկ. կոորդինատներում։ Այս շրջանում (հյուսիսից հարավ) տեղակայված են Հեկատա գմբեթ, Էլիզիում լեռներ և Ալբոր գմբեթ հրաբուխները։ Եվս մի խոշոր հրաբուխ՝ Ապոլինարիս լեռը (լատ.՝ Apollinaris Mons) գտնվում է մյուսներից հարավ։ Բացի մեծ հրաբուխներից այս սարահարթում են գտնվում նաև մի քանի տարածքներ երկար իջվածքներով, որոնք անվանվում են ֆոսաներ: Դրանցից են՝ Ցերբերուս ֆոսան (լատ.՝ Cerberus Fossae), Էլիզիում ֆոսան (լատ.՝ Elysium Fossae) և Հեֆաեստուս ֆոսան (լատ.՝ Hephaestus Fossae

Ձևավորումը[խմբագրել]

Էլիզիումը ունի հրաբխային ծագում։ Մոտ 1 միլիարդ տարի առաջ Մարսը ապրում էր բավականին բուռն երկրաբանական կյանք, մոլորակի առանձին հատվածներում տեղի էր ունենում ակտիվ հրաբխային գործունեություն։ Դա հանգեցրեց առավել խոշոր հրաբխային շրջանների առաջացմանը՝ Էլիզիում և Թարսիս: Այսօր, այս երկու շրջանները ունեն հսկայական «փչվածքների» տեսք, 5 և 10 կմ բարձրությամբ։

Էլիզիում սարահարթի հրաբուխները[խմբագրել]

Էլիզիում սարահարթի իջվածքները (ֆոսերը)[խմբագրել]