Մեծ հյուսիսային հարթավայր
Մեծ հյուսիսային հարթավայր (լատ.՝ Vastitas Borealis[1]), Մարսի վրա գտնվող ամենամեծ իջվածքը: Գտնվում է մոլորակի հյուսիսային լայնություններում և շրջապատում է հյուսիսային բևեռային շրջանը: Երբեմն այն անվանում են նաև պարզապես Հյուսիսային հարթավայր կամ Հյուսիսային իջվածք: Հարթավայրը ընկած է 4-5 կմ ավելի ներքև մոլորակի միջին շառավղի մակարդակից: Նրանից հյուսիս է գտնվում Հյուսիսային սարահարթը[2]: Շրջանի անվանումը տվել է Էժեն Անտոնիադին, ով նշել էր հյուսիսային հարթավայրերի տարբեր ալբեդոյի արժեքները իր ֆր.՝ La Planète Mars (1930) գրքում: Անվանումը պաշտոնապես ընդունվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 1973 թվականին[3]:
Մեծ հյուսիսային հարթավայրում տարանջատվում են երկու ավազան՝ Հյուսիսային բևեռային ավազանը և Ուտոպիա հարթավայրը: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Մարսի պատմության ինչ-որ պահին այս հարթավայրերը ծածկված են եղել օվկիանոսով և ենթադրյալ ափերի գոտին անց են կացրել այս հարթավայրերի հարավային սահմանների երկայնքով: Այսօր, դրանք թեթևակի թեքված հարթավայրեր են, որտեղ կան լեռնաշղթաներ, ոչ բարձր բլուրներ և հազվագյուտ խառնարաններ: Մեծ հյուսիսային հարթավայրը նկատելիորեն ավելի հարթ է, քան նմանատիպ տոպոլոգիական շրջանը մոլորակի հարավային կիսագնդում: 2005 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը Mars Express արբանյակի միջոցով հայտնաբերեց ջրային սառույցի զգալի քանակություն Մեծ հյուսիսային հարթավայրի խառնարաններից մեկում: Տեղանքի էկոլոգիական իրավիճակը բավարար է մնայուն սառույցի շերտերի առաջացման համար: Պարզվել է, որ չնայած հյուսիսային կիսագնդում տեղի ունեցող ածխաթթու գազի գոլորշիացմանը Մարսի ամառվա սկզբում, այս սառույցները կարելի է համարել կայուն ամբողջ մարսյան տարվա ընթացքում[4]:
2008 թվականի մայիսի 25-ին (մարսյան ամառվա սկզբում) Մեծ հյուսիսային հարթավայրի շրջանում, որը ոչ պաշտոնապես անվանվում է «Կանաչ հարթավայր» (անգլ.՝ Green Valley), բարեհաջող վայրէջք կատարեց Ֆենիքս (ՆԱՍԱ) սարքը: Այն վայրէջք կատարեց [5], որպեսզի անշարժ դիրքում հավաքի և հետազոտի հողի նմուշները, ջրի որոնման համար, ինչպես նաև որպեսզի պարզվի, արդյոք մոլորակը անցյալում (երբևե) եղել է հարմար կյանքի զարգացման համար: Սարքը գործել է համարյա հինգ ամիս, մինչև Մարսի ձմեռային պայմանները նրա աշխատանքի համար չափազանց խիստ գտնվեցին[6]:
Բովանդակություն |
Մակերևույթը [խմբագրել]
Ի տարբերություն մի քանի տեղերից, որոնք դիտարկվել են Վիկինգ և Pathfinder սարքերով, բոլոր քարերը սարքերի տակ և վայրէջքի վայրին մոտ փոքր են: Այնքան, որքան կարող է տեսնել սարքի տեսախցիկը մակերևույթը հարթ է, սակայն «բաժանված է» բազմանկյունների: Այս մարմինների տրամագիծը մոտ 2-3 մետր է, իսկ բաժանված են իրարից 20 - 50 սմ խորությամբ ակոսներով: Այս ձևավորումները պայմանավորված են հողի մեջ եղած սառույցի փոփոխություններով ջերմաստիճանի կտրուկ տատանումների ժամանակ[7]: Հողի վերին շերտը կեղևակալած է: Մանրադիտակի տակ հետազոտությունը ցույց տվեց, որ հողը բաղկացած է հարթ (հավանաբար կավ) և շրջանաձև մասնիկներից: Հողի նմուշի վերցնելիս այս մասնիկները կպչում էին իրար: Ի տարբերություն Մարսի այլ մասերում այլ սարքերով դիտարկած դյունաների և բծերի, Ֆենիքսի վայրէջքի վայրում այսպիսի բաներ չեն նկատվել: Սառույցը ընկած է մի քանի սանտիմետր մակերևույթից ներքև բազմանկյունների կենտրոնի տակ: Բազմանկյունների կողմերի երկայնքով սառույց հանդիպում է ոչ բարձր քան 20,48 սմ խորության վրա: Ամառը մթնոլորտի ազդեցության տակ սառույցը դանդաղ անհետանում է[8]: Ձմռանը գոլորշիները նստում են ձյան տեսքով մակերևույթին[9]:
Մակերևույթի քիմիական կազմությունը [խմբագրել]
Համաձային Ֆենիքս սարքի առաքելության հետազոտությունների արդյունքների, նմուշների մեջ հայտնաբերվել են քլորիդներ, բիկարբոնատներ, մագնիում, նատրիում, կալիում, կալցիում և, հնարավոր է նաև սուլֆատներ: Պարզվել է, որ թթվա-հիմնային հավասարակշռությունը (pH) հավասար է 7,7 +/- 0,5: Ինչպես նաև հայտնաբերվել է չափազանց ուժեղ օքսիդիչ պերքլորատ (ClO4): Պերքլորատի առկայությունը դարձավ շատ կարևոր հայտնագործություն, քանի որ այս քիմիական միացությունը կարող է օգտագործվել որպես հրթիռների վառելիքի ռեակտիվ մաս, ինչպես նաև թթվածնի աղբյուր ապագա բնակիչների համար: Որոշակի պայմաններում պերքլորատը կարող է կյանքի առաջացմանը խոչնդոտել, սակայն չնայած այդ հանգամանքին, որոշ միկրոօրգանիմները ստանում են այս նյութից էներգիա (անաէրոբ վերականգնում):
Հողի կառուցվածքը [խմբագրել]
Մեծ հյուսիսային հարթավայրի մակերևույթի մեծ մասը ծածկված է նախշերով, երբեմն մակերևույթը ունի բազմակողմանիների տեսք: Մակերևույթի բազմանկյուններից կազմության մեծ ճշգրտության լուսանկարներ կատարվել են Ֆենիքս սարքի միջոցով: Այլ վայրերում մակերևույթը ներկայացված է բնական թումբերի շղթաներով: Գիտնականները դրանք անվանում են «մատնահետքեր», քանի որ այսպիսի բազմաթիվ գծերը միասին երևում են որպես ինչ-որ մեկի մատնահետքեր: Այս երկու տեսակի ռելիեֆ կարելի է գտնել մերձսառցադաշտային տարածքներում Երկրի վրա, այնպիսիք, ինչպիսին է Անտարկտիկան: Անտարկտիկայի բազմանկյունները առաջանում են հողի և ջրի խառնուրդի կրկնվող ընդարձակումներով և սեղմումներով, որոնք տեղի են ունենում եղանակի սեզունային փոփոխությունների հետևանքով: Երբ չոր ավազը ընկնում է ճեղքերի մեջ, առաջացած ավազե «սեպերը» ուժեղացնում են սեզոնային էֆեկտը: Այս գործընթացի շնորհիվ ձևավորվում է «լարված» կազմության բազմանկյունների ցանց:[10].
-
Դյունաներ իսպ.՝ Olympia Planitia Dunes, HiRISE սարքից տեսանիելի
: Mars Reconnaissance Orbiter սարքի կողմից այստեղ հայտնաբերվել է Գիպս[11]: -
Նախշեր հողի վրա, որոնք անվանել են «մատնահետքեր»:
Մութ կետերը, ոչ բարձր հողաթմբերն են:
Կենտրոնում մոգ հրաբուխների շրջանը. Լուսանկարը Mars Global Surveyor-տց
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Բուրբա Գ. Ա. (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները, 85։ էջ` 62
- ↑ Հյուսիսային սարահարթ // USGS
- ↑ Մեծ հյուսիսային հարթավայր (Vastitas Borealis), USGS Մոլորակագիտական անվանումները
- ↑ «Մարսի հյուսիսային բևեռում ջրային սառույց խառնարանի հատակին»։ Եվրոպական տիեզերական գործակալություն։ http://www.esa.int/SPECIALS/Mars_Express/SEMGKA808BE_0.html։ Վերցված է 2007-08-04։
- ↑ Լակդավալա, Էմիլի (2008-05-27)։ «Ֆենիքսի մամլո հաղորդագրություն»։ Մոլորակային հասարակության կայքի մատյան։ Մոլորակային հասարակություն։ http://planetary.org/blog/article/00001470/։ Վերցված է 2008-06-04։
- ↑ «Մարսյան իջեցվող սարքը նպատակաուղղվել է վայրէջք կատարել 'Կանաչ հարթավայրում'»։ Նյու Սայենթիստ Տիեզերք։ http://space.newscientist.com/article/dn13661-mars-lander-aims-for-touchdown-in-green-valley.html։ Վերցված է 2008-04-14։
- ↑ Ջ. Ջ. Լևի, Հեդ և Դ. Մերչանտ. 2009. Ջերմային փոփոխությամբ պայմանավորված բազմանկյուններ Մարսի վրա. Դասակարգումը, բաշխումը և կլիմատիկ ազդեցությունները HiRISE-ով դիտելիս: Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր: 114. p E01007
- ↑ Մարսի վրա իջեցվող սարքով հողի հետազոտությունները: Անդրեա Թոմսոն, 02 հուլիս 2009 (Space.com)
- ↑ Ուայթվեյ Ջ. և ընկ. 2009. Մարսի ջրի-սառույցի ամպերը և նստվածքները. Սայենս՝ 325. էջեր՝ 68-70
- ↑ Մեծ հյուսիսային հարփավայրում էոլյան և Պերիգլասյան գերծունեությունը, լուսանկարը՝ HiRISE
- ↑ Մարչի Ս. և ընկ. 2009. Մարսի ջրային միներալոգիան, 1 մարսյան տարի Mars Reconnaissance Orbiter-ով կատարված դիտարկումների հիման վրա: Գեոֆիզիկական հետազոտությունների կենտրոն, 114
|
||||||||||||||||||||||||||