Հյուսիսային խորխորատ (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսի հյուսիսային բևեռային գլխարկը, վաղ հյուսիսային ամառվա ժամանակ: Մուգ մեծ հետքը գլխարկի համարյա կենտրոնում, դա Հյուսիսային խորխորատն է

Հյուսիսային խորխորատ (լատ.՝ Chasma Boreale[1][2]), երկար և լայն կիրճ Մարս մոլորակի Հյուսիսային բևեռային գլխարկում, տեղակայված 83° հյուսիսային լայնության և 47,1° արևմտյան երկայնության կոորդինատներով։ Կիրճը, ունենալով մոտ 560 կմ երկարություն, հանդիսանում է Մարսի հյուսիսային բեևեռի մոտ գտնվող մաենահետաքրքիր, տեսանելի և առեղծվածային մասերից մեկը։

Հյուսիսային խորխորատի մանրամասն լուսանկարներ հնարավոր եղավ ստանալ ՆԱՍԱ«Մարիներ-9» և «Mars Reconnaissance Orbiter» ԱՄԿ-ների միջոցով։ Գիտնականներին միանգամից հետաքրքրեց այս հսկայական ճեղքվածքի առաջացումը։ Նախնական վարկածների համաձայն, ճեղքը հանդիսանում է հրաբխային գործունեության, որը հալեցրել է սառույցի շերտը[3], քամու էրոզիայի կամ ինչ-որ աղետային երևույթի հետևանք, որը տեղի է ունեցել 5 - 10 միլիոն տարի առաջ։ Սակայն Տեխասի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտից դոկտոր Ջեք Հոլտը, ով հետազոտում էր Մարսի բևեռային գլխարկը SHARAD (Shallow Subsurface Radar) ռադարի միջոցով, համադրելով ստացված տվյալները Mars Reconnaissance Orbiter ԱՄԿ-ից ստացված տվյալների հետ, հանգեց եզրակացության, որ ճեղքը ունի ավելի հին և բարդ ծագում՝

Aquote1.png

Mars Reconnaissance Orbiter-ի տվյալները ցույց են տալիս, որ ճեղքվածքը առաջացել է շատ ավելի հին սառցե շերտերում, մի քանի միլիարդ տարի առաջ: Հինավուրց սառցավահանի ձևի պատճառով կիրճը դառնում էր ավելի ու ավելի խորը, իր շուրջը սառույցի շերտերի ավելացմանը համընթաց: Բևեռային գլխարկի վրա փչող քամիները, հավանաբար խոչնդոտում են, որպեսզի կիրճում սառույց գոյանա, թույլ չտալով նրան լցվել:



Aquote2.png

Քամու մշտական ուղղությունը որոշվում է տեղանքի ռելիեֆով։ Խորխորատի տարածքում փչող քամիները զուգորդվում են հզոր փոշու փոթորիկներով, որոնք ծածկում են սառույցը փոշով, որն էլ իր հերթին նպաստում է սառույցների հետագա հալմանը[5]:

Գիտնականները կարծում են, որ Հյուսիսային խորխորատի զառիվեր պատերը ունեն հինավուրց սառույցե շերտերի երևակումներ։ Նրանց հետագա հետազոտությունը կարող է լույս սփռել Մարսի կլիմայի պատմության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բուրբա Գ. Ա. (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները, 85։  էջ` 62
  2. Մարսի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. «Հանրամատչելի մեխանիկա, Մարսի գլխարկի տակ. Հյուսիսի գաղտնիքները
  4. Dauna Coulter, Տարօրինակ Մարսյան պարուրագծերը, Սայենս@ՆԱՍԱ
  5. Մարսի բևեռային շրջանները

Արտաքին հղումներ[խմբագրել]