Մարսագնաց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sojourner մարսագնացը
Curiosity մարսագնացը
ExoMars մարսագնացի նախագիծը
Մարսագնաց , մոլորակագնաց, որը նախատեսված է Մարս մոլորակի հետազոտությունների համար, ինչպես, լուսնագնաց` Լուսնի հետազոտությունների համար:
Մարսի հետազոտությունների պատմության ընթացքում, մոլորակի վրա արդյունավետ աշխատել են երեք մարսագնաց, նրանցից մեկը մինչև այսօր շարունակում է աշխատել: Բոլոր մարսագնացները կառավարվում են հեռակա, Երկրից և փոխանցում են տարբեր տեղեկություններ մոլորակի մասին:
Բովանդակություն |
Արձակված մարսագնացներ [խմբագրել]
- ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է):
- Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը:
- Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը:
- Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
- Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։
Չիրականացված մարսագնացների նախագծեր [խմբագրել]
- «Մարս-4ՆՄ», չիրականացված ծանր մարսագնացի ծրագիր, որը պետք է արձակվեր գերծանր Ն-1 կրող հրթիռով, որը այդպես էլ չհաջողվեց գործարկել: Ծրագիրը նախագծվել էր 1970 թվականին և նախատեսվում էր իրականացնել 1975-ին:[1]
Նախատեսված մարսագնացներ [խմբագրել]
- ExoMars, Եվրոպական տիեզերական գործակալության մարսագնաց: Թռիչքը նախատեսվում է 2018 թվականին:
- Mars Sample Return Mission, հնարավոր է, որ այս մարսագնացը կլինի Մարսից հողի դեպի Երկիր հասցնելու առաքելության ծրագրի մաս, թռիչքը նախատեսված է 2022 թվականին:
- Մարս-Աստեր, ռուսական մարսագնաց, թռիչքը` 2018 թվական:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Ամսագրի ֆորում». Տիեզերագնացության նորություններ. 10 հունիս 2004. http://www.novosti-kosmonavtiki.ru/phpBB2/viewtopic.php?p=16544&sid=7a23d18d5956328e6c157a5b14ce8de8.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Սովետական մարսագնաց ПрОП-М-ի լուսանկարը
- infuture.ru Կարմիր տիեզերք: Պատմության մեջ առաջին մարսագնացը հասավ Մարսին 1971 թվականին