Մաադիմ (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաադիմի հովիտը

Մաադիմի հովիտ (անգլ.՝ Ma'adim Vallis), Մարսի ամենախոշոր կիրճերից մեկն է, մոտ 700 կմ երկարությամբ, ինչը զգալիորեն մեծ է քան Երկրի Գրանդ-Կանյոնը: Լայնությունը՝ ավելի քան 20 կմ, որոշ տեղերում խորությունը հասնում է 2 կմ: Ձգվում է հարավային իջվածքներից, համարվում է, որ անցյալում այստեղ եղել է լճերի մեծ խումբ (տես՝ Էրիդանիա) Գուսևի խառնարանի հյուսիսում մոլորակի հասարակածի մոտ:

Ենթադրում են, որ Մաադիմ հովիտը կտրվել է հոսող ջրով Մարսի պատմության վաղ ժամանակներում: Հովտի սահմաններում ընկած կարճ ու նեղ ջրանցքներից որոշները հավանաբար քանդվում են: Այս քանդումը տեղի է ունենում, երբ ստորերկրյա ջրերը մասնակիորեն քայքայում են ու քշում ժայռերը, որոնք և քանդվում են, մասնիկները ավելի են մանրացվում և քշվում էրոզիայի ընթացքում:

Մաադիմ (מאדים) իվրիտ լեզվով՝ Մարս մոլորակի անվանումը:

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]