Մարսի մթնոլորտ
| Ածխաթթու գազ | 95,32 % |
| Ազոտ | 2,7 % |
| Արգոն | 1,6 % |
| Թթվածին | 0,13 % |
| Շմոլ գազ | 0,07 % |
| Ջրային գոլորշի | 0,03 % |
| Ազոտի օքսիդ (II) | 0,013 % |
| Նեոն | 2,5 ppm |
| Կրիպտոն | 300 ppb |
| Ֆորմալդեհիդ | 130 ppb |
| Քսենոն | 80 ppb |
| Օզոն | 30 ppb |
| Մեթան | 10,5 ppb |
Մարսի մթնոլորտը, Մարս մոլորակը շրջապատող գազային ծածկույթ: Զգալիորեն տարբերվում է Երկրի մթնոլորտից, ինչպես քիմիական կազմությամբ, այնպես էլ ֆիզիկական հատկություններով: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ կազմում է 0,7—1,155 կՊա (1/110 երկրայինի համեմատ, կամ համարժեք է երկրայինին մի քանի կիլոմետր բարձրության վրա): Մոտավոր մթնոլորտի հաստությունը կազմում է 110 կմ: Մարսը ունի չափազանց թույլ մագնիսական դաշտ (համեմատած Երկրի հետ), և արդյունքում արևային քամին աստիճանաբար «քշում» է մթնոլորտը տիեզերք։
Բովանդակություն |
Քիմիական կազմությունը [խմբագրել]
Մարսի մթնոլորտը 95 %-ով կազմված է Ածխաթթու գազից, ազոտի, արգոնի և թթվածնի աննշան խառնուրդով: Կա նաև փոքր քանակով ջրային գոլորշի: Հայտնաբերվել են մեթանի հետքեր, ինչը վկայում է այն մասին, որ մոլորակի վրա հնարավոր է, որ կա կենսագործունեություն, քանզի գործող հրաբուխներ չեն հայտնաբերվել: Անհրաժեշտ է նշել, որ չնայած իր նոսրության, Մարսի մթնոլորտը պարունակում է մոտ 23 անգամ ավելի շատ (մասնիկ սմ³ մեջ մակերևույթի մոտ) քան երկրայինում:
Ջերմաստիճանային տատանումները [խմբագրել]
Մարսի մթնոլորտի չափազանց նոսրության պատճառով, հասարակածում ջերմաստիճանը տատանվում է +30 °C ցերեկով մինչև −80 °C գիշերը, այս տարբերությունը տեղի է ունենում ջերմային էներգիայի անարգել ճառագայթման պատճառով դեպի տիեզերք: Բևեռներում ջերմաստիճանը կարող է ընկնել մինչև −143 °C:
Տարեկան փուլերը [խմբագրել]
Մթնոլորտի զանգվածը տարվա ընթացքում ենթարկվում է չափազանց մեծ փոփոխությունների, ձմեռային ժամանակահատվածում խտացման և սառցագոյացման և ամառային ժամանակում մեծ քանակներով ածխաթթու գազի գոլորշիացման պատճառով:
Մթնոլորտի կառուցվածքը [խմբագրել]
