Մարսի մթնոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսը Հաբբլ աստղադիտակից 2005 թվականի հոկտեմբերի 28, երևում է փոշու հողմ (գույները իրական չեն)
Ածխաթթու գազ 95,32 %
Ազոտ 2,7 %
Արգոն 1,6 %
Թթվածին 0,13 %
Շմոլ գազ 0,07 %
Ջրային գոլորշի 0,03 %
Ազոտի օքսիդ (II) 0,013 %
Նեոն 2,5 ppm
Կրիպտոն 300 ppb
Ֆորմալդեհիդ 130 ppb
Քսենոն 80 ppb
Օզոն 30 ppb
Մեթան 10,5 ppb

Մարսի մթնոլորտը, Մարս մոլորակը շրջապատող գազային ծածկույթ։ Զգալիորեն տարբերվում է Երկրի մթնոլորտից, ինչպես քիմիական կազմությամբ, այնպես էլ ֆիզիկական հատկություններով։ Մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ կազմում է 0,7 - 1,155 կՊա (1/110 երկրայինի համեմատ, կամ համարժեք է երկրայինին մի քանի կիլոմետր բարձրության վրա)։ Մոտավոր մթնոլորտի հաստությունը կազմում է 110 կմ։ Մարսը ունի չափազանց թույլ մագնիսական դաշտ (համեմատած Երկրի հետ), և արդյունքում արևային քամին աստիճանաբար «քշում» է մթնոլորտը տիեզերք։

Ամպերի շարժման անիմացիա, լուսանկարները կատարված են Ֆենիքս

Քիմիական կազմությունը[խմբագրել]

Մարսի մթնոլորտը 95 %-ով կազմված է Ածխաթթու գազից, ազոտի, արգոնի և թթվածնի աննշան խառնուրդով։ Կա նաև փոքր քանակով ջրային գոլորշի։ Հայտնաբերվել են մեթանի հետքեր, ինչը վկայում է այն մասին, որ մոլորակի վրա հնարավոր է, որ կա կենսագործունեություն, քանզի գործող հրաբուխներ չեն հայտնաբերվել։ Անհրաժեշտ է նշել, որ չնայած իր նոսրության, Մարսի մթնոլորտը պարունակում է մոտ 23 անգամ ավելի շատ (մասնիկ սմ³ մեջ մակերևույթի մոտ) քան երկրայինում:

Ջերմաստիճանային տատանումները[խմբագրել]

Մարսի մթնոլորտի չափազանց նոսրության պատճառով, հասարակածում ջերմաստիճանը տատանվում է +30 °C ցերեկով մինչև −80 °C գիշերը, այս տարբերությունը տեղի է ունենում ջերմային էներգիայի անարգել ճառագայթման պատճառով դեպի տիեզերք։ Բևեռներում ջերմաստիճանը կարող է ընկնել մինչև −143 °C:

Տարեկան փուլերը[խմբագրել]

Մթնոլորտի զանգվածը տարվա ընթացքում ենթարկվում է չափազանց մեծ փոփոխությունների, ձմեռային ժամանակահատվածում խտացման և սառցագոյացման և ամառային ժամանակում մեծ քանակներով ածխաթթու գազի գոլորշիացման պատճառով։

Մթնոլորտի կառուցվածքը[խմբագրել]