Ալբոր գմբեթ
Ալբոր գմբեթ (լատ.՝ Albor Tholus), հանգած հրաբուխ Էլիզիում սարահարթում Մարսի վրա: Գտնվում է կոորդինատներում, ավելի հարավ քան Էլիզիում լեռը և Հեկատա գմբեթը:
Հրաբուխի բարձրությունը հասնում է 4,5 կմ-ի, իսկ ստորոտի տրամագիծը կազմում է 160 կմ: Նրա կալդերայի տրամագիծը կազմում է 30 կմ, իսկ խորությունը 3 կմ: Այսպիսով, այն կարող է իր մեջ ամբողջությամբ տեղավորել երկրային Էթնա հրաբուխը[1]:
Համեմատելով երկրային հրաբուխների հետ Ալբոր հրաբուխի կալդերան չափազանց խորն է, ամենախորը տեղում համարյա հասնում է հրաբուխի ստորոտին[1]:
Համաձայն «Mars Express» սարքի տվյալների վերլուծության, Էլիզիում սարահարթի հրաբուխները ակտիվ են եղել չափազանց երկար ժամանակի ընթացքում:
-
Ալբոր գմբեթը տեսանելի THEMIS գործիքով: Ձգված ձևավորումները, իրենցից ներկայացնում են փլուզումներ և լավային հոսքերի դատարկված անցումներ:
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
||||||||||||||||||||||||||