Կալդերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիակչակ լեռան կալդերան (Ալյասկա)

Կալդերա (պորտուգ.՝ caldera - կաթսա), կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք։ Տերմինը ծագել է Պալմա կղզու (Կանարյան կղզիներ) հրաբխի վիթխարի խառնարանի անունից։

Առաջանում է Երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։ Հայտնի են կալդերաներ, որոնց մակերեսը հասնում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ2։