Վերնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերնատան անդամները Թումանյանի հարկի տակ

Վերնատուն, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջինն։ «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության» հիմնաքարը։

Անդամներ[խմբագրել]

Վերնատան մշտական անդամներն էին.

Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։

Գրականություն «Վերնատան» մասին[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]