Ստեփան Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Լիսիցյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1865(1865-09-22)[1] կամ սեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էհունվարի 4, 1947(1947-01-04)[3][1][2] (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, դասախոս և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Ներսիսյան դպրոց[1], Հասկեր[1], Երևանի պետական համալսարան[1], Հայաստանի Պատմության Թանգարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտազգագրություն, աշխարհագրություն և բանասիրություն
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1884)[1] և Վարշավայի համալսարան (1889)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
Երեխա(ներ)Սրբուհի Լիսիցյան, Լևոն Լիսիցյան և Նազելի Լիսիցիան
ՀայրԴանիել Լիսիցյան
 Stepan Lisitsyan Վիքիպահեստում

Ստեփան Դանիելի Լիսիցյան, (սեպտեմբերի 22, 1865(1865-09-22)[1] կամ սեպտեմբերի 23, 1865(1865-09-23)[2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - հունվարի 4, 1947(1947-01-04)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1889 թվականին՝ Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1889-1891 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, 1894-1915 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում։ 1904 թվականին և 1910-1911 թվականներին ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյանների գրադարանում, Բեռլինի և Եվրոպայի այլ քաղաքների թանգարաններում եղած հայագիտական նյութերը։ 1892-1903 թվականներին եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921 թվականներին՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911 թվականից՝ գիմնազիա, 1921 թվականից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-1898 թվականներին աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Լիսիցյանի դիմաքանդակը Երևանի թիվ 34 դպրոցի առջև

Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է (1905-1917, 1922) «Հասկեր» մանկական ամսագիրը։ Հովհաննես Թումանյանի ու Լևոն Շանթի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագիրքը (Թիֆլիսում, Կ. Պոլսում)։ 1924 թվականից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդաբանական բյուրոյում, 1925-1928 թվականներին՝ Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավար, 1938-1943 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1924-1947 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում (1940 թվականից՝ աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ)։ 1928-1947 թվականներին ղեկավարել է ՀՊՊԹ ազգագրության բաժինը։ Կազմակերպել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական նյութեր, ձեռք բերել թանգարանային ավելի քան 1000 ցուցանմուշ։

Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946)։ Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր)։ Եղել է Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալ (1937-1939)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Լիսիցյանի անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը, որտեղ տեղադրված է Ստեփան Լիսիցյանի կիսանդրին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Դանիելի Լիսիցյան, Ե., 1987 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, №41)։
  • Մարտիրոսյան Հ.Մ., Ստեփան Լիսիցյանը մանկավարժ, Ե., 1989։
  • Варданян Л.М., Степан Лисициан и истоки армянской этнографии, Е., 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Лисициан Степан Данилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Լիսիցյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Լիսիցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 625