Վիքիպեդիա:Օրվա հոդված/Նոյեմբեր 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Նոյեմբեր ամսվա հոդվածները
Նոյեմբերի 1
Նորվեգիայի տեղագրությունը
Նորվեգիայի տեղագրությունը

Նորվեգիա (նորվ.՝ Norwegian ՄՀԱ՝ [nɔrweɪ]), Պաշտոնական անվանում Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), պետություն Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևմտյան մասում։

Սահմանակից պետություններն են՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը։

Նորվեգիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․թ․ա․ VI հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմանական ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հարավից մոտ մ․ թ․ ա․ XVII դարում։ Բնակիչները զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկզբին ապրել են նահապետական-տոհմատիրական կարգով, որը քայքայվել է VIII-IX դարերում շարունակել...

Նոյեմբերի 2
«Երեք հրացանակիրներ» (ֆր.՝ Les trois mousquetaires)` Ալեքսանդր Դյումա Հոր կողմից 1844 թվականին գրված պատմաարկածային վեպ:

Այն նվիրված է դ'Արտանյանի` հրացանակիր դառնալու համար տնից հեռացած մի երիտասարդ մարդու, և նրա երեք ընկերների` Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածներին։ Դ'Արտանյանի պատմությունը շարունակվում է նաև երկու այլ վեպերում` «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ տասը տարի անց»։

Դյումայի այս պատմությունը նվիրված է դ'Արտանյանի և նրա ընկերների արկածներին` 1625-1628 թվականների մեջ ընկած ժամանակահատվածում շարունակել...

Նոյեմբերի 3
Տրդատ Գ Մեծի կնքումը
Տրդատ Գ Մեծի կնքումը

Տրդատ Գ Մեծ (250-ական թվականներ – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287)որդի:

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին, կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը շարունակել...

Նոյեմբերի 4
VLC մեդիա նվագարկիչի պատկերանիշ
VLC մեդիա նվագարկիչի պատկերանիշ

VLC մեդիա նվագարկիչը (հայտնի է նաև որպես VLC) դյուրատար, բազմապլատֆորմային նվագարկող և մեդիայի հաղորդման սպասարկիչ ազատ և բաց ելակետային կոդով ծրագրային ապահովում է, պատրաստաված VideoLan նախագծի կողմից։

VLC մեդիա նվագարկիչը աջակցում է բազմաթիվ ձայնա և տեսասեխմումների մեթոդներ և նիշքի ձևաչափեր, ներառյալ DVD-Video֊ներ, video CD֊ներ և հաղորդվող պրատակոլներ։ Այն նույնպես ունակ է համակարգչային ցանցով հաղորդելու և տրանսկոդավորելու մուլտիմեդիա ֆայլեր։

VLC֊ի բաշխումը լռելայն պարունակում է բազմաթիվ ազատ ապակոդավորման և կոդավորման գրադարաններ, ազատելով սեփականատիրական հավելումների գտնելու և կարգավորելու անհրաժեշտությունից շարունակել...

Նոյեմբերի 5
Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոց

Հայ գրերի գյուտ, հայոց այբուբենի ստեղծում (ըստ որոշ աղբյուրների՝ վերականգնում)։ Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել կամ վերականգնել է Մեսրոպ Մաշտոցը (361-440

Հայոց գրերը աշխարհի եզակի այբուբեններից է։ Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդ այբուբեններից մեկն է։

Գրերի գյուտը տեղի էր մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև շարունակել...

Նոյեմբերի 6
Հովսեփ Էմին
Հովսեփ Էմին

Հովսեփ Էմին (Էմին Հովսեփ Էմինյան 1726, Համադան, Իրան  - օգոստոսի 2 1809, Կալկաթա, Հնդկաստանհայ ազատագրական պայքարի գործիչ։

Նա մեծ ներդրում ունի հայ ազատագրական մտքի զարթոնքի մեջ, և ժամանակագրական առումով երկրորդն է՝ Իսրայել Օրուց հետո։

Հնդկահայ գաղութում հայկական հայկական ազատագրական շարժման առաջին մունետիկը եղավ Հովսեփ Էմինը։ Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա շարունակել...

Նոյեմբերի 7
Հայկական միջնադարյան գաղթավայրերը Ասիայում, հայկական գաղթավայրեր, որոնք ստվարացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների (1045) և Կիլիկիայի հայոց թագավորությունները (1375

Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։

Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը շարունակել...

Նոյեմբերի 8
Պաստառ, որն անվանված է "MOOC". «Զանգվածային բաց առցանց դասընթաց»-ի անգլերեն անվանման հապավումն է, որի անգլերեն տարբերակն է "Massive Open Online Course" և անվանումն արդեն բացատրում է դասընթացի ողջ էությունը
Պաստառ, որն անվանված է "MOOC". «Զանգվածային բաց առցանց դասընթաց»-ի անգլերեն անվանման հապավումն է, որի անգլերեն տարբերակն է "Massive Open Online Course" և անվանումն արդեն բացատրում է դասընթացի ողջ էությունը

Զանգվածային բաց առցանց դասընթաց (անգլ.՝ massive open online course, MOOC /muːk/), առցանց դասընթաց, որի նպատակն է ապահովել անսահմանափակ, ազատ և անվճար մուտք բոլոր ցանկացողներին՝ համացանցի միջոցով։

Ի հավելում ավանդական դասընթացներում առկա տեսահոլովակներին, կարդալու նյութերին, խնդիրներին` զանգվածային բաց առցանց դասընթացները առաջարկում են ինտերակտիվ ֆորումներ, ինչը օգնում է ուսանողների, պրոֆեսորների և ուսուցանող անձնակազմի համար ստեղծել համայնք։

Զանգվածային բաց առցանց դասընթացը հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է, ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից շարունակել...

Նոյեմբերի 9
Թեսևը Մինոտավրոսին սպանելիս, կողքին Աթենասը, մ.թ.ա. 425-410 թթ. աշխատանք
Թեսևը Մինոտավրոսին սպանելիս, կողքին Աթենասը, մ.թ.ա. 425-410 թթ. աշխատանք

Թեսևս(հին հունարեն՝ Θησεύς, լատին․՝ Theseus), ըստ հին հունական դիցաբանության Աթենքի արքա Էգևսի (կամ Պոսեյդոն աստծո) և Էթրեի որդին, Աթենքի 11-րդ արքան։

Ատտիկայի դիցաբանության կենտրոնական կերպարն է, ինչպես նաև ողջ հունական դիցարանի ամենահայտնի կերպարներից մեկը։ Հիշատակվել է «Իլիական»-ում (1-ին 265) և «Ոդիսական»-ում (11-րդ 323, 631)։

Թեսևսը ուժի խորհրդանիշն է։ Թեսևսը մինչտրոյական պատերազմի հերոսների սերնդից է։ Թեսևսի ծնունդը արտառոց էր։ Հոր կողմից նրա նախնիներն էին Էրիքտոնիոսը, ով Հեփեստոսի որդին էր, որը մեծացել և դաստիարակվել էր Աթենասի տաճարում շարունակել...

Նոյեմբերի 10
Արտաշեսյանների զինանշան
Արտաշեսյանների զինանշան

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 - մ.թ. 1։ Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահաալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 1 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք (Հայկական կայսրություն

Ի սկզբանե մայրաքաղաքն էր Երվանդաշատը, որ կառուցել էր Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220 - 201)։ Ապա Արտաշես Բարեպաշտը կառուցել է Արտաշատ, իսկ Տիգրան Մեծը՝ Տիգրանակերտ մայրաքաղաքները։

Արտաշեսյանների թագավորությունում պետության գլուխ կանգնած էր թագավորը շարունակել...

Նոյեմբերի 11
Անտվերպենի Աստվածամոր տաճար
Անտվերպենի Աստվածամոր տաճար

Անտվերպենի Աստվածամոր տաճար (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekathedraal), հռոմեական կաթոլիկ եկեղեցի Անտվերպենում (Բելգիա)։ Պատկանում է Անտվերպենի եպիսկոպոսությանը։

Կառուցվել է 1352 թվականին, և, չնայած առաջին փուլն ավարտվեց 1521 թվականին, տաճարի կառուցումը մինչև այժմ էլ համարվում է «անավարտ»։ Նախագծված է գոթական ոճով ճարտարապետներ Ժան և Պիտեր Ամելյաների կողմից։

Տաճարում կան ժամանակի ամենանշանավոր նկարիչներից մեկի՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի բարոկկո ոճով արված բավականին նկարներ, ինչպես նաև այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Օտտո վան Վեենը, Հակոբ դե Բաքերը, Մարտին դե Վոսը շարունակել...

Նոյեմբերի 12
Հայաստանի առաջին բաժանում կամ Մեծ Հայքի բաժանում, 387 թվականին Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը կիսվեց երկու մասի։

Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի նայ հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը։

378 թվականին վեստգոթերի դեմ Ադրիանապոլսի ճակատամարտում Հռոմեական զորքերի ծանր պարտությունից և Վաղես կայսեր զոհվելուց հետո սաստկացան «բարբարոս» ցեղերի հարձակումներր, որոնց հետևանքով թուլացած կայսրությունը զրկվեց Մերձավոր Արևելքում գործուն քաղաքականություն վարելու և Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները զենքով կանխելու հնարավորությունից շարունակել...

Նոյեմբերի 13

HTTP, հիպերտեքստ, կառուցվածքային տեքստ, որը կապում է հիպերհղումները համակարգչային գիտության մեջ ծրագրային հաղորդակարգին (այսուհետ՝ պրոտոկոլ), որը պարունակում է տեքստ։ HTTP պրոտոկոլը թույլ է տալիս փոխանակել կամ տեղափոխել հիպերտեքստ։

HTTP ստանդարտները մշակվել են Internet Engineering Task Force (IETF) և World Wide Web Consortium (W3C) ընկերությունների կողմից, ինչը հանգեցրել (անգլ.՝ Requests for Comments (RFCs)), և RFC 2616 (1999 թվականի հունիս), ինչը սահմանել է HTTP/1.1 տարբերակը, որը մինչ այժմ լայնորեն օգտագործվում է։ 2014 թվականի հունիսին RFC 2616 տարբերակից անցում կատարվեց, և HTTP/1.1 վերամշակվեց RFC 7230, 7231, 7232, 7233, 7234 և 7235 տարբերակներով։ HTTP/2 տարբերակը դեռևս գտնվում է փորձնական փուլում։

HTTP հարց-պատասխան ծրագրային պրոտոկոլը ծառայում է օգտատեր-սպասարկիչ համակարգչային մոդելի համար շարունակել...

Նոյեմբերի 14
Հարի Փոթերը և գաղտնի սենյակը (անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets), Հարի Փոթերի մասին վեպերի շարքի երկրորդ գիրքը: ԱՄՆ-ում գրքի կազմը ձևավորված է «Warner Bros. Animation» ընկերության անիմացիայի հիման վրա:

Հարի Փոթերի մասին երկրորդ վեպի գործողությունը սկսվում է նրա ծննդյան 12-րդ տարեդարձից: Ամռան սկզբից Հարին ոչ մի նամակ չի ստանում Ռոնից և Հերմիոնայից: Ծննդյան առթիվ նրան նույնպես ոչ մեկը չի շնորհավորում, ինչը չարախնդության առիթ է դառնում զարմիկ Դադլիի համար:

Քեռի Վերնոնը, չհիշելով նույնիսկ տոնական օրվա մասին, պահանջում է, որ Հարին ամբողջ երեկո լուռ նստի իր սենյակում: Այսօր պետք է հյուրընկալվեն բիզնեսի կարևոր գործընկերներ, որոնց հետ Վերնոնը ակնկալում է կնքել իր կյանքի ամենահաջող գործարքը շարունակել...

Նոյեմբերի 15
Հակաարաբական ապստամբությունները Արմինիայում 8-րդ դարում, 8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ։

Դրանք տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։

8-րդ դարում տեեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը շարունակել...

Նոյեմբերի 16
Ջիմի Հենդրիքս
Ջիմի Հենդրիքս

Ջիմի Հենդրիքս (անգլ.՝ Jimi Hendrix, ամբողջական անունը Ջեյմս Մարշալլ Հենդրիքս, անգլ.՝ James Marshall Hendrix, ծննդյան անունը Ջոննի Ալլեն Հենդրիքս, անգլ.՝ Johnny Allen Hendrix, 27 նոյեմբերի 1942 թվական, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 18 1970 թվական,Լոնդոն, Մեծ Բրիտանիա), ամերիկացի կիթառահար-վիրտուոզ, երգիչ և կոմպոզիտոր։

2009 թվականին Time ամսագիրը նրան անվանեց բոլոր ժամանակների լավագույն կիթառահարը։ Հայտնի է որպես ամենահամարձակ ու ամենահնարամիտ վիրտուոզներից մեկը ռոքի պատմության մեջ։ Հենդրիքսին դեռ կենդանության օրոք անվանում էին ֆենոմեն և հանճար։

Նա էլեկտրոկիթառի հնչողության նոր եղանակներ հայտնագործեց շարունակել...

Նոյեմբերի 17
Սուրբ Բարսեղ մայր տաճարը
Սուրբ Բարսեղ մայր տաճարը

Բրաունշվայգ, Բրաունշվեյգ, (գերմ.՝ Braunschweig [ˈbʁaʊnʃvaɪk], [ˈbrɔˑnsviːk]), խոշոր քաղաք Հյուսիսային Գերմանիայում Ստորին Սաքսոնիայի հարավ–արևելքում։ Ունի մոտավորապես 247,1 հազար բնակիչ և համարվում է Ստորին Սաքսոնիայի բնակչության թվով երկրորդ խոշոր քաղաքը։

Մինչև 1918 թվականի նոյեմբերը Բրաունշվայգը Բրաունշվեյգի դքսության մայրաքաղաքն էր։ Նոյեմբերյան հեղափոխությունից և դուքսի հրաժարականից հետո Բրաունշվեյգ հանրապետության մայրաքաղաքն էր մինչև 1946 թվականը, երբ մտավ Ստորին Սաքսոնիայի կազմի մեջ։

Բրաունշվայգը գտնվում է Գերմանիայի հյուսիսային՝ Հարց լեռնաշղթային հյուսիսային սահմանի և Հյուսիս–գերմանական դաշտավայրի միջանկյալ հատվածում շարունակել...

Նոյեմբերի 18
Կարմիր Վարդանի ապստամբություն, 571-572 թվականներին տեղի ունեցած համաժողովրդական ընդվզում Մարզպանական Հայաստանում։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 572 թվականի փետրվարի 2-ին՝ Դվինում։

Պարսից Խոսրով Ա Անուշիրվան (531-578) թագավորի օրոք տերությունում իրականացվում են վարչական փոփոխություններ, հարկային քաղաքականություն, կրկին առաջ էր քաշվում զրադաշտականության տարածման ծրագիրը շարունակել...

Նոյեմբերի 19
Արդի Հինդի, հայտնի նաև որպես Մանակ (թարգմանաբար ստանդարտ) Հինդի (Դեվանագարի։ मानक हिन्दी), Նագարի Հինդի, և Գրական Հինդի, սերված Խարիբոլի լեզվից, որը Դելիի և Արևմտյան Ուտար Պրադեշի բարբառն է՝ ստանդարտացված և սանկրիտիզացված։ Հնդկաստանի պաշտոնական լեզուն է։

Ամենալայն իմաստով «հինդի» բառը նշանակում է «հինդի լեզուների» ամբողջականություն՝ Հնդկաստանի հյուսիսի հինդի գոտու բարբառային ամբողջականությունը, բառիս առավել նեղ իմաստով «հինդի» տերմինը ներառում է բարբառներ և ստանդարտ լեզուներ «արևելյան հինդի» լեզվաճյուղից։

Ստանդարտ հինդին, որը անգլերենի հետ միասին 1965 թ.-ի հունվարի 26-ին դարձել է Հնդկաստանի պաշտոնական լեզու, օգտագործվում է կենտրոնական կառավարության կողմից շարունակել...

Նոյեմբերի 20
Աստղակենսաբանություն (էկզոկենսաբանություն), գիտություն, որի ուսումնասիրման առարկան կյանքի ծագումն է, էվոլյուցիան և տարածումը տիեզերքում։

Աստղակենսաբանությունը հիմնվում է ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, կենսաբանության, էկոլոգիայի, հնէաբանության, աշխարհագրության և երկրաբանության նվաճումների վրա՝ այլ մոլորակներում կյանքի ծագման հավանականությունը ուսումնասիրելու համար, (ինչպես նաև նախակենսաբանական քիմիայի ապացույցների որոնման և լաբորատոր ու գործնական հետազոտություններ երկրի վրա կյանքի զարգացման վաղ շրջանների ուսումնասիրման համար)։

Աստղակենսաբանություն տերմինը առաջացել է հին հունարեն ἄστρον, աստրոն - աստղ, βίος բիոս - կյանք և λογία, լոգիա - գիտություն բառերից շարունակել...

Նոյեմբերի 21
Չակ Պալանիկը Մայամիի միջազգային գրքերի շուկայում, 2011 թ.
Չակ Պալանիկը Մայամիի միջազգային գրքերի շուկայում, 2011 թ.

Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ (անգլ.՝ Charles Michael «Chuck» Palahniuk [ˈpɔːlənɪk], ծնվ. 21 փետրվարի 1962, Պեսկո, Վաշինգտոն, ԱՄՆ), ժամանակակից ամերիկյան գրող և ֆրիլանս-լրագրող։

Առավելապես հայտնի է, որպես բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարտական ակումբ» գրքի հեղինակ, որի հիման վրա Դեյվիդ Ֆինչերի կողմից նկարահանվել է համանուն ֆիլմը, գլխավոր դերերում Բրեդ Փիթի, Էդվարդ Նորթոնի և Հելենա Բոնեմ Քարթերի մասնակցությամբ։ Պալանիկն համացանցում ամենամեծ լսարան ունեցող անձնական էջերից մեկն ունի։

Պալանիկը գրել է տարբեր մրցանակների արժանացած վեպեր՝ «Վերապրածը», «Օրորոցային», «Ուրվականներ» և այլն շարունակել...

Նոյեմբերի 22
Ջրահարսը (անգլ.՝ The Little Mermaid), Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած 28-րդ մուլտֆիլմը։ Ռեժիսորներ՝ Ռոն Կլեմենս և Ջոն Մասկեր։

1995 - 1996 թվականներին Ջրահարսը սերիալը հեռարձակվում է «Դիսնեյի կախարդական գույները» հեռուստահաղորդման ժամանակ։

2013 թվականի սեպտեմբերի 13-ին մուլտֆիլմը թողարկվում է 3D ֆորմատով շարունակել...

Նոյեմբերի 23
Արշակունիների զինանշանը
Արշակունիների զինանշանը

Արշակունիների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ 52 / 66 - 428։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Արտաշես Գ-ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։

Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն (117-140) կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-331Դվին մայրաքաղաքները։

Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող շարունակել...

Նոյեմբերի 24
Բրանդենբուրգի քարտեզը Գերմանիայի վրա
Բրանդենբուրգի քարտեզը Գերմանիայի վրա

Բրանդենբուրգ (գերմ.՝ Brandenburg), երկրամաս Գերմանիայում։ Մայրաքաղաքը՝ Պոտսդամ։

Բրանդենբուրգը գտնվում է Հյուսիս–Գերմանական դաշտավայրի արևելքում, արևմուտքում սահմանակից է Սաքսոնիա–Անգալտին, հյուսիսում՝ Մեկլենբուրգ– Առաջնային Պոմերիանիայի, արևելքում՝ Լեհաստանի, հարավում՝ Սաքսոնիայի Ազատ պետության հետ։

Բրանդենբուրգի սիրտը Բեռլինն է, որը, սակայն, չի մտնում երկրամասի կազմի մեջ շարունակել...

Նոյեմբերի 25
Ռուսերեն (русский язык), ['ru.skʲɪj jɪ.'zɨk]), hնդեվրոպական լեզուների ընտանիքի արևելա-սլավոնական լեզվախմբի լեզու։

Ռուսերեն խոսում են աշխարհում 278 միլիոն մարդ։ Ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում։ Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև մի շարք եվրոպական և ասիական երկրների երկրորդ պետական լեզուն է։

Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ ռուսերենն զբաղեցնում է չորրորդ տեղն ամենաթարգմանվող լեզուների շարքում, ինչպես նաև՝ յոթերորդ տեղը այն լեզուների շարքում, որոնցով թարգմանվում է գրքերի մեծամասնությունը շարունակել...

Նոյեմբերի 26
Բյուզանդական Հայաստան, Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող Մեծ Հայքի մի քանի նահանգների և Փոքր Հայքի գավառներ։ Հատակ սահմաններ չեն եղել, քանի որ մշտապես ենթարկվել են փոփոխության։

Ստեղծվել է Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ, երբ Մեծ Հայքի մոտ 20 տոկոսն անցավ Բյուզանդիային (Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիքի մի մաս), իսկ մնացածը՝ Սասանյան Պարսկաստանին։ Ապա Հայաստանը բաժանվեց երկրորդ անգամ, և կայսրության սահմաններն ընդլայնվեցին։

Այս իրավիճակը տևեց մինչև արաբական արշավանքները շարունակել...

Նոյեմբերի 27
«Յոթերորդ կնիքը» (շվեդ.՝ Det Sjunde Inseglet), Շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր՝ Ինգմար Բերգմանի կողմից, 1957 թվականին։

Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1957 թվականի փետրվարի 16-ին, Շվեդիայում։ Բերգմանի ճանաչված գործերից մեկն է։ Արված է՝ «փիլիսոփայական առակ» ժանրով։

Ֆիլմի գործողությունը ծավալվում է 14-րդ դարում։ Ասպետ՝ Անտոնիուս Բլոկն, իր զինակից Յոնսի հետ, վերադառնում են դեպի հայրենի Շվեդիա, Խաչակրաց արշավանքից, տաս տարվա բացակայությունից հետո շարունակել...

Նոյեմբերի 28
տեսարաներ Գյումրի քաղաքից
տեսարաներ Գյումրի քաղաքից

Գյումրի (մինչև 1837 թվականը՝ Գյումրի, 1837-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1991 թվականներին՝ Լենինական), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։

Տարածքը՝ 3626 հա, 2012 թ. դրությամբ ունեցել է 145,9 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։

Քաղաքի կարգավիճակ ունի 1840 թ․-ից շարունակել...

Նոյեմբերի 29
Յուպիտերի օղակներ#Հիմնական օղակՅուպիտերի օղակներ#Սարդոստանային օղակներՅուպիտերի օղակներ#Հալո-օղակԱմալթեա (արբանյակ)Ադրաստեա (արբանյակ)Մետիս (արբանյակ)Թեբե (արբանյակ)
Յուպիտերի օղակները և ներքին արբանյակները (սխեմա):

Յուպիտերյան օղակների համակարգ, Յուպիտերի մոլորակային օղակների համակարգ:

Սա երրորդ օղակների հայտնաբերված համակարգն է Արեգակնային համակարգում, Սատուրնի և Ուրանի օղակների հայտնաբերումից հետո։ Օղակների գոյությունը ենթադրել է դեռևս 1960 թվականին ռուս աստղագետ Սերգեյ Վսեխսվյատսկին:

Առաջին անգամ Յուպիտերի օղակները նկատվել են «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից ստացված լուսանկարներում շարունակել...

Նոյեմբերի 30
Զմրուխտյա կրետ
Զմրուխտյա կրետ

Զմրուխտյա կրետը, որին կոչում են նաև խավարասերի զմրուխտյա կրետ և ակնեղենի կրետ (Ampulex compressa), Ampulicidae ընտանիքին պատկանող, առանձնացված ապրող կրետի (solitary wasps) տեսակ է, որը հայտնի է բազմացման իր անսովոր վարքագծի համար։

Վարքագծի անսովորությունը կայանում է նրանում, որ կրետը իր ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն ներարկելով “զոմբիացնում” է ամերիկյան խավարասերին, և ապա ուղղորդում է նրան իր բույնը՝ վրան ձվադրելու համար։ Նրան այդ պատճառով դասում են էնտոմոնաֆագ (հունարեն՝ entomon՝ “միջատ” և հունարեն՝ phagos՝ "-ակեր") մակաբույծների շարքին։

Հանդիպում է Հարավային Ասիայի, Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային շրջաններում շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր