Մակեդոնիա և Թրակիա, (հունարեն՝ Αποκεντρωμένη Διοίκηση Μακεδονίας - Θράκης), Հունաստանի յոթ ապակենտրոնացված շրջաններից է։
Հիմնվել է 2011 թվականին՝ «Կալիկրատիս»[2] օրենքի համաձայն, հանդիսանում է պետական իշխանության տարածքային մարմին և նրա վարչական բաժանման մի մասը։ Այն իր մեջ ներառում է Արևելյան Մակեդոնիայի, Թրակիայի և Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիաներ։ Վարչական կենտրոնը հանդիսանում է Կոմոտինի քաղաքը։ Վարչական շրջանի ղեկավարը Հունաստանի իշխանության կողմից նշանակված համակարգողն է։