Ֆետիշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆետիշի պատկեր Հարավային Աֆրիկայում, Լոնդոնի միսիոներական համայնք, մոտ. 1900 թ.

Ֆետիշիզմ (ֆր.՝ fetiche - թալիսման, հմայիլ, կուռք), գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին մատուցվող զոհաբերություններից մինչև դրանց մեջ գամեր խրել (իբր ոգուն ցավ պատճառելու ու դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։

Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ, «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մահմեդականների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։

Գրականություն[խմբագրել]

  • Andrew Lang, Fetishism and Spiritualism, The Making of Religion, (Chapter VIII), Longmans, Green, and C°, London, New York and Bombay, 1900, pp. 147–159.
  • Бине А. О фетишизме в любви (1887)
  • Фрейд З. Три очерка по теории сексуальности (1905)
  • Фрейд З. Фетишизм (1927)

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • The Catholic Encyclopaedia: fetishism - The Catholic View.
  • Крысин Л. П. Фетишизм // Толковый словарь иноязычных слов. — 2-е изд., доп.. — М.։ Русский язык, 2000. — С. 856. — (Библиотека словарей русского языка). — 5000 экз. — ISBN 5-200-02699-7
  • Седловская А. Н. Верования древних. Религии древнего мира // Энциклопедия для детей. Религии мира. — 2-е из., испр. и доп. — М.։ Аванта+, 1996. — Т. 6, ч. 1. — 720 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png