Թեմիս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Թեմիս (Θέμις) |
|
|---|---|
' |
|
| Դիցաբանություն՝ | հունական |
| Սեռ՝ | իգական |
| Մայր՝ | Գեա |
| Քույր՝ | Փեբե |
| Ամուսին: | Զևս |
| Զավակներ՝ | Հորաներ, Մոյրաներ ըստ Էսքիլեսի Պրոմեթևս |
Թեմիս (հուն.՝ Θέμις, տիտանուհի), Զևսի կինը, Հորաների և Մոյրաների մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը , որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 93։