Աստրաիա, (հին հունարեն՝ Αστραία[3]), ըստ հունական դիցաբանության արդարադատության տիտանուհի աստվածուհին[4], որի անունով է հետագայում անվանվել Կույսի համաստեղությունը։ Ըստ ավանդության հանդիսանում է Զևսի և Թեմիսի դուստրը։ Հունական ոսկեդարի ժամանակաշրջանում Աստրաիան ապրել է երկրի վրա՝ մարդկանց հետ։
Սակայն երբ եկավ Երկաթե դարը, մարդիկ սկսեցին զբաղվել կողոպուտով և Աստրաիան հեռացավ երկրից։ Երկրից հեռանալուց հետո նա ստացել է կույսի համաստեղությունը։ Հաճախ նրան պատկերում եմ կշեռքով և աստղերով պատված պսակով։
1985 թվականին Աստրաիայի անունով կոչվել է (5) Աստրեա աստերոիդը։