Էրատո (մուսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրատոյի արձանը

Էրատո (հին հունարեն՝ Ἐρατώ ՝ «սիրելի»), հունական դիցաբանության մեջ սիրո և կրքահարույց քերթության մուսան, Զևսի և Մնեմոսինեի դուստրը[1]։ Պատկերվում էր քնարը ձեռքին երիտասարդ կնոջ կերպարանքով։ Էրատոյի կերպարը հաճախ է հանդիպում պոեզիայում (Էրատոյի քնքուշ բարեկամ... Ալեքսանդր Պուշկին, «Փոքր քաղաք. Վոլտերի մասին»)[2]։

Մուսայի անունով է կոչված Էրատո (62) աստերոիդը՝ հայտնաբերված 1860 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 88։