Դիոդորոս Սիկիլիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիոդորոս Սիկիլիացի (հունարեն՝ Διόδωρος Σικελιώτης, լատիներեն՝ Diodorus Siculus, մոտավորապես մ.թ.ա. 90 — 30 թթ.), անտիկ շրջանի ազգությամբ հույն պատմիչ, 40 գրքից բաղկացած «Պատմական գրադարան» աշխատության հեղինակ: «Պատմական գրադարանը» քաղագրական բնույթի երկ է, որտեղ հեղինակը շարադրում է Միջերկրածովյան երկրների և Մերձավոր Արևելքի ժողովուրդների պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև Հուլիոս Կեսարի Գալլիական պատերազմները (մ.թ.ա. 59թ.): Գիրքը արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև Հայոց պատմության վերաբերյալ: Դիոդորոսի աշխատությունը մեզ է հասել հատվածաբար, պահպանվել են միայն 1-5, 11-20 գրքերն ամբողջությամբ, և ծավալուն հատվածներ 6-րդ և 21-40 գրքերից: Դիոդորոսի երկը հանդիսացել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գլխավոր աղբյուրներից մեկը, ինչի մասին նշում է ինքը Պատմահայրը[1]:

«Պատմական գրադարանի» այն հատվածները, որոնք առնչվում են Հայոց պատմության հետ, հայերեն են թարգմանվել Ս.Կրկյաշարյանի կողմից[2]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Ոչ հնախօսութիւնք եղեալ մերոյ աշխարհիս, և ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարչութեան ճամանակին. նա և ոչ մատենագրութիւնք Դիոդորի հուպ առմեզ են, զի նմա պահելով զկն՝ անմոռաց անցանէաք ընդ բնաւն, զի մի ինչ ի մէնջ մնասցէ ի գլխաւորացն և ի պիտանեացն, և արժանի յիշատակի մերոց շարագրութեանց: (Խորենացի, Հայոց պատմություն, Գ, ա)
  2. Դիոդորոս Սիկիլիացի, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Ս.Մ.Կրկյաշարյանի, Երևան, 1985

Արտաքին հղումներ [խմբագրել]

Դիոդորոս Սիկիլիացու «Պատմական գրադարանի» հայերեն թարգմանված հատվածները