Սիրեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրեններ
Տեսակդիցաբանական էակների դաս և group of mythical creatures?
Ենթատեսակwaterwoman? և Դիցաբանական հիբրիդներ
ՀայրԱխելոս
 Sirens Վիքիպահեստում
Բա-թռչուն, հունական սիրենների նման հոգու հայեցակարգի եգիպտական էակ, պատկերված է մարդու գլխով թռչնի տեսքով

Սիրեններ (հուն․՝ Σειρήνες), ոգեղեն էակներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են մուսաներից մեկի և Աքելոսի (հին հունարեն՝ Ἀχελῷος - նույնանուն գետիոգի) կիսաթռչնակերպ դուստրերը (Բա-ի նմանությամբ), որոնք հորից իբր ժառանգել են վայրի տարերքը, իսկ մորից՝ աստվածային ձայնը։ Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, իրենց կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Սիրենների կղզու մոտակայքով նավարկող Ոդիսևսը կախարդ Կիրկեի խորհրդով նավաստիների ականջները փակել է մեղրամոմով, իսկ իրեն պատվիրել է կապել կայմին, որպեսզր չլսի Սիրենների երգը։ Նույն կղզու մոտով անվնաս անցել են նաև արգոնավորդները։ Այս առասպելի համաձայն՝ Օրփեոսն իր հմայիչ երգով ու նվագով խլացրել է Սիրեններին և փրկել նրանց։ Հիսաթափված Սիրեններին իբր նետվել են ծովը և վերածվել ժայռերի։

Սիրեններ ընկալվելով նույնիսկ իբրև անդրաշխարհիկ մուսաներ, հաճախ պատկերվել են մահարձանների վրա։ Սիրենները սովորաբար պատկերվել են կնոջ գլխով ու կրծքով, թռչնի մարմնով։

Սիրենները հմայքի մարմնացումն են, բայց դաժան ծովային մակերեսի տակ թաքնված են սրածայր ժայռեր։ Միկենական տեքստերում գոյություն ունի se-re-mo-ka-ra-a-pi բառ, որը կարող է նշանակել «Սիրենների գլխով զարդարված»[1]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրենի հայրը համարվում է ծովային աստված Փորկիսը[2] կամ Աքելոսը, իսկ մայրը եղել է մուսաներից մեկը (Մելպոմենեն[3], Տերփսիքորան[4] կամ Կալլիոպեն[5]), Ստերոպան (Պորփաոնի դուստրը), Գեան կամ Կետոն։

Փոխակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետհոմերոսյան պատմություններում սիրենները ներկայացվել են որպես թևավոր աղջիկ, ձկան պոչով կին, կամ էլ որպես կին թռչնի մարմնով և թռչնի ոտքերով[6]։ Պահպանվել են մի քանի պատմությունները, որոնցում բացատրվում է, թե ինչու են նրանք ստացել վերջին տեսքը։

Էդվարդ Արտմիդջ: «Սիրեններ»

Նրանք եղել են Պերսեփոնեի ուղեկցորդները[7]։ Պերսեփոնեի առևանգումից հետո[8] նրանք թափառելով հասել են Ապոլոնի երկիր, որտեղ Դեմետրան կտրել է նրանց թևերը, որպեսզի նրանք չօգնեն Պերսեփոնեին[9], կամ աստվածները նրանց փոխակերպել են թռչունների, որ նրանք կարողանան փնտրել Պերսեփոնեին[10], կամ էլ Աֆրոդիտեն դարձրել է կիսաթռչուններ, որովհետև նրանք չէին ցանկանում ամուսնանալ[11]։ Կամ էլ նրանք ողբացել են Պերսեփոնեի առևանգումը, փախել Ապոլոնի ժայռի մոտ և վերածվել թռչունների[12]։

Հերայի խորհրդով նրանք երգելով մրցել են մուսաների հետ։ Վերջիններս հաղթել են և փետրահան արել սիրեններին և այդ փետուրներից պսակներ պատրաստել[13], որոնք այնուհետև սկսել են օգտագործվել որպես մուսաների գլխազարդ։ Մրցակցությունը կայացել է Կրետեի Ափտեր (Անփետուր) քաղաքում[14]։ Զևսը նրանց հատկացրել է Անֆեմոեսու կղզին[15]։

Սիրեններ և ծովագնացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրենների գտնվելու վայրը համարվել են Սիցիլիայի մոտ գտնվող կղզիները, որոնք են Պելորը, Կապրեան[16]։ Ըստ Ստրաբոնի՝ նրանք գտնվում են Պելորիադների հրվանդանում, իսկ մյուս կեսը՝ Սիրենուսի մոտ[17]։

Հետհոմերոսյան պատմություններում[18] սիրենները նկարագրվում են որպես հեքիաթային գեղեցկության փերիներ, որ ունեն հիասքանչ ձայն։ Իրենց երգի ձայնով նրանք թմրեցնում էին ճամփորդներին, իսկ հետո բաժանում նրանց մասերի և ուտում։ Արգոնավորդները փրկվել են մահից միայն այն պատճառով, որ Օրփեոսը խլացրել էր սիրենների ձայնը իր երգով և ֆորմինքի (կամ քնարի) նվագով։ Արգոնավորդներից մեկը՝ Բուտը, գերվելով նրանց ձայնից, նետվել է ծովը, սակայն փրկվել է Ափրոդիտեի կողմից, որը նրան բնակեցրել է Լիլիբեում[19]։

Սիրենի կորուստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրենների մասին առաջին պահպանված հիշատակումը հանդիպում է «Ոդիսականում»։ Նրանք ապրում են Ցիրկայի և Սցիլիայի միջև՝ կղզու ժայռերի վրա, որտեղ նրանց զոհերի ոսկորներն ու չորացած մաշկն էր։ Զոհվել են բազմաթիվ մարդիկ, որոնց ոսկորները սպիտակել են մարգագետնում[20]։ Սիրենները դյութիչ երգերով գայթակղել են կղզու մոտով անցնող լողորդներին, ովքեր, մոռանալով ամեն ինչի մասին, մոտեցել են կախարդական կղզուն և կործանվել իրենց նավերի հետ[21]։ Ոդիսևսն ինքը սիրեններից խուսափել է Ցիրկայի նախազգուշացման շնորհիվ․ նա իր ուղեկիցների ականջները փակել է մոմանյութերով և հրամայել, որ իրեն կապեն նավակայմին։

Սիրեններին համար կանխագուշակվել էր, որ նրանք կզոհվեն, երբ ճամփորդներից որևէ մեկը անցնի նրանց կղզու մոտով և չգայթակղվի։ Այդ պատճառով, երբ նրանց մոտով անցնում էր Ոդիսևսի նավը[22], նրանք նետվել են ծովը[23], կամ էլ դեն են նետել փետուրներն ու խեղդվել[24]։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սոֆոկլեսի՝ նրանք պատմել են իրեն Հադեսի օրենքը[25]։ Դիոնիսոսը Սոֆոկլեսին անվանել է նոր Սիրեն[26]։

Դասական անտիկ ժամանակում խթոնյան սիրենները վերածվում են քաղցրաձայն իմաստուն սիրենի, որոնցից ամեն մեկը նստում էր ութ երկնային շերտերից մեկի վրա՝ իր երգեցողությամբ ստեղծելով տիեզերքի ներդաշնակություն[27]։ Գտնվում են Հադեսի թագավորությունում[28]։ Նրանք նաև կապված են հարմոնիայի և դելփիների հետ[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.75, 140
  2. Софокл, фр.861 Радт из неизвестной драмы
  3. Ликофрон. Александра 722 и комм.
  4. Аполлоний Родосский. Аргонавтика IV 887
  5. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 7, 10
  6. Обнорский, 1890—1907
  7. Еврипид. Елена 168—178
  8. Клавдиан. Похищение Прозерпины III 255
  9. Овидий. Метаморфозы V 554—563; Гигин. Мифы 141
  10. Первый Ватиканский мифограф II 84, 1
  11. Евстафий. К «Одиссее» XII 47 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.173
  12. Гигин. Мифы, выписки Досифея 8
  13. Павсаний. Описание Эллады IX 34, 3
  14. Цец. Комментарий к «Александре» Ликофрона 653 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.173
  15. Гесиод. Перечень женщин, фр.27 М.-У.; Аполлоний Родосский. Аргонавтика IV 883
  16. Первый Ватиканский мифограф I 42, 1
  17. Страбон. География I 2, 12 (стр.22)
  18. Օրինակ՝ Ապոլոնիուս Ռոդոսցու «Argonautica»:
  19. Аполлоний Родосский IV 900—919
  20. Гомер. Одиссея XII 45
  21. Гомер. Одиссея XII, 39 и след.
  22. Гигин. Мифы 141
  23. Орфическая аргонавтика 1284—1290 // Примечания А. А. Тахо-Годи в кн. Платон. Собрание сочинений. М., 1990-94. В 4 т. Т.2. С.466
  24. Стефан Византийский. Этника
  25. Софокл, фр.861 Радт = Плутарх. Застольные беседы IX 14, 6, пер. Боровского; пер. Зелинского и Смыки дает иную интерпретацию
  26. Павсаний. Описание Эллады I 21, 1
  27. Платон. Государство X 617b; См. Платон. Федр 259с
  28. Платон. Кратил 403d
  29. Ямвлих. О пифагорейской жизни 82
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 409