Կենտավրոսներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Կենտավրոս (այլ կիրառումներ)
| ‡ Տրանսնեպտունային գաճաճ մոլորակները "պլուտոիդներն" են |
Արեգակնային համակարգի մարմինների տեղաբաշխումը։ Կենտավրոսները (նարնջագույն) ընկած են Կոյպերի գոտու (կանաչ) մեջ, ինչպես նաև մասնակիորեն նրա սահմաններից դուրս
Կենտավրոսներ, աստերոիդների խումբ, որը գտնվում է Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերի միջև, իրենց հատկություններով զբաղեցնում են միջանկյալ դիրք հիմնական գոտու աստերոիդների և Կոյպերի գոտու մարմինների միջև (ինչպես նաև որոշ հատկանիշներով մոտ են գիսաստղերին)։
Այս խմբի մարմիններին տրվում են անտիկ դիցաբանության կենտավրոսների անուններ։
Պատմություն [խմբագրել]
Առաջին հայտնաբերված կենտավրոսն էր Քիրոնը (1977). Պերիհելիին մոտենալու պահին նրա մոտ դիտարկվում է կոմա, որը հատկանշական է գիսաստղերի համար, այդ պատճառով Քիրոնը համարվում է դասակարգմամբ միաժամանակ և գիսաստղ (95P/Chiron), և աստերոիդ (2060 Chiron), չնայած նա զգալիորեն մեծ է տիպային գիսաստղից։
Առավել հայտնի կենտավրոսներ [խմբագրել]
| Համար | Անվանումը | Հասարակածային տրամագիծ, կմ | Մեծ կիսաառանցք, ա. մ. | Պերիհելի, ա. մ. | Ապոհելի, ա. մ. | Հայտնաբերվել է |
|---|---|---|---|---|---|---|
| 2060 | Քիրոն (Chiron) | 137 ± 5 | 13,670 | 8,449 | 18,891 | 1977 |
| 5145 | Ֆոլուս (Pholus) | 185 ± 16 | 20,431 | 8,720 | 32,142 | 1992 |
| 7066 | Նեսսուս (Nessus) | մոտ 58 | 24,558 | 11,786 | 37,330 | 1993 |
| 8405 | Ասբոլուս (Asbolus) | 66 ± 4 | 17,942 | 6,834 | 29,049 | 1995 |
| 10199 | Քարիկլո (Chariclo) | 258,6 ± 10,3 | 15,87 | 13,08 | 18,66 | 1997 |
|
|||||||||||||||||||||||