Նեպտունի տրոյացի աստերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեպտունի տրոյացի աստերոիդները L4 կետի մոտակայքում, կից ներկայացված են պլուտինոները համեմատության համար

Նեպտունի տրոյացի աստերոիդներ (անգլ.՝ Neptune trojan) — սա Կոյպերի գոտու աստերոիդների խումբ է, որոնք շարժվում են Արեգակի շուրջ Նեպտունի ուղեծրով 60°-ով առջևում (Լ4) կամ հետևում (Լ5) պտտվելով Նեպտունի ուղեծրի Լագրանժի կետերից մեկում:[1]. Այս պահին հայտնի են այս խմբի միայն 7 աստերոիդներ, որոնցից վեցը գտնվում են Լագրանժի L4 կետում, որը ընկած է 60°-ով առաջ մոլորակից մոտավորապես 5 մլրդ կմ հեռավորության վրա[2]. Անվանվել են այսպես Յուպիտերի տրոյացի աստերոիդների նմանությամբ:

Այս խմբի առաջին աստերոիդը հայտնաբերվել է 2001 թվականին «Խավարածրի խորը դիտարկում» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր ՆԱՍԱ-ի կողմից[2], բայց նրանց առանձնացնել առանձին խմբում հաջողվեց միայն 2003 թվականին[3]. Աստղագետների համար մեծ նշանակություն ուներ 2005 TN53 աստերոիդի հայտնաբերումը, որը տեղի ունեցավ 2005 թվականին: Այս աստերոիդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի շատ մեծ ուղեծրի թեքում (ավելի քան 25°) խավարածրի հարթության նկատմամբ, որը կարող է վկայել այս տարածքում բավականին մեծ թվով աստերոիդների գոյության մասին[4], քանի որ Յուպիտերի տրոյացի աստերոիդներից շատերը ունեն համարյա մինչև 40° ուղեծրի թեքում[5]. Աստղագետները համարում են, որ մեծ տրոյացի աստերոիդների քանակը, որոնց չափերը միջինում 100 կմ են, կարող է անգամներ ավելի լինել քան Յուպիտերի տրոյացի աստերոիդների քանակն է[6][7].

Եվս երկու աստերոիդ 2005 TN74 և 2007 RW10 ի սկզբանե հայտնագործման պահին դասվել էին այս խմբին, սակայն հետագայում հանվել էին այս ցանկից:

Իսկ 2005 թվականին «Փոքր մոլորակների կենտրոնը» հայտարարեց առաջին Նեպտունի տրոյացի աստերոիդի հայտնաբերման մասին L5 կետում, դա 2008 LC18 աստերոիդն էր[8]. Գտնել աստերոիդներ L5 կետի շրջակայքում չափազանց դժվար է, քանի որ այս կետը համընկնում է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հարթության հետ, — դա հենց երկնքի այն հատվածն է, որտեղ չափազանց մեծ քանակով աստղեր կան, և գտնել այստեղ փոքր և թույլ ճառագայթումով մարմիններ չափազանց դժվար է:

2008 թվականին հայտնաբերված աստերոիդը (2008 LC18), հավանաբար, 2014 թվականին, կդառնա «Նոր հորիզոններ» ծրագրի թիրախներից մեկը, երբ այս սարքը կանցնի այս տարածությամ մասի մոտով, իր ճանապարհին դեպի Պլուտոն[7]. Սակայն մոտեցումը չի լինի բավարար մոտ, այնպես, որ դեռ մնում են հույսերը գտնելու ավելի մոտ մարմին «Նոր հորիզոններ» ԱՄԿ ճանապարհին:

Նախնական
նշանակում
Լագրանժի կետեր Պերիհելի
(ա. մ.)
Ապոհելի
(ա. մ.)
Ուղեծրի թեքում
(°)
Բացարձակ աստղային մեծություն Տրամագիծ
(կմ)
Հայտնաբերման
տարեթիվը
2001 QR322 L4 29.428 31.349 1,3 8,2 ~140 2001
2004 UP10 L4 29.351 31.259 1,4 8,8 ~100 2004
2005 TN53[4] L4 28.253 32.284 25,0 9,1 ~80 2005
2005 TO74 L4 28.733 31.824 5,2 8,5 ~100 2005
2006 RJ103 L4 29.345 31.005 8,2 7,5 ~180 2006
2007 VL305[1] L4 28.131 32.171 28,1 8,0 ~160 2007
2008 LC18 L5 27.547 32.468 27,5 8,4 ~100 2008
2004 KV18 L5 24.589 35.662 13,6 8,9 ~100 2004
2011 HM102[9][10] L5 27.691 32.409 29.4 8.1 90-180 2011

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. 1,0 1,1 «List Of Neptune Trojans»։ Minor Planet Center։ http://www.minorplanetcenter.org/iau/lists/NeptuneTrojans.html։ Վերցված է 2010-08-13։ 
  2. 2,0 2,1 «Neptune May Have Thousands of Escorts»։ http://www.space.com/scienceastronomy/070130_st_neptune_trojans.html։ Վերցված է 2010-5-26։ 
  3. Jiří Grygar։ «ŽEŇ OBJEVŮ 2003 (XXXVIII.) – DÍL B»։ Astronomický ústav Slovenskej akadémie vied։ http://www.ta3.sk/zne/zneXXXVIII2003B.html։ Վերցված է 2010-5-26։ (չեխ.)
  4. 4,0 4,1 Sheppard, Scott S.; Trujillo, Chadwick A. (June 2006). «A Thick Cloud of Neptune Trojans and Their Colors» (PDF). Science 313 (5786): 511–514. doi:10.1126/science.1127173. PMID 16778021. http://www.dtm.ciw.edu/users/sheppard/pub/Sheppard06NepTroj.pdf։ Վերցված է 2008-02-26. 
  5. Jewitt, David C.; Trujillo, Chadwick A.; Luu, Jane X. (2000). «Population and size distribution of small Jovian Trojan asteroids». The Astronomical journal 120: 1140–7. doi:10.1086/301453. http://adsabs.harvard.edu/abs/2000AJ....120.1140J. 
  6. E. I. Chiang, Y. Lithwick. «Neptune Trojans as a Testbed for Planet Formation». The Astronomical journal. http://www.arxiv.org/abs/astro-ph/0502276. 
  7. 7,0 7,1 David Powell (30 января 2007)։ «Neptune May Have Thousands of Escorts»։ Space.com։ http://www.space.com/scienceastronomy/070130_st_neptune_trojans.html։ Վերցված է 2007-03-08։ 
  8. Scott S. Sheppard (2010-08-12)։ «Trojan Asteroid Found in Neptune's Trailing Gravitational Stability Zone»։ Carnegie Institution of Washington։ http://www.dtm.ciw.edu/users/sheppard/L5trojan/։ Վերցված է 2007-12-28։ 
  9. Աստղագետները հայտնաբերել են նոր Նեպտունի տրոյացի աստերոիդ
  10. Նեպտունի տրոյացի արբանյակները Փոքր Մոլորակների Կենտրոնի կայքում

Արտաքին հղումներ [խմբագրել]