Հենրիխ դ՛Արեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Լուի դ՛Արեստ
Heinrich Louis d'Arrest
Heinrich Louis d'Arrest.jpg
աստղագետ
Անունը Հենրիխ Լուի դ՛Արեստ
Բնօրինակ
անունը
Heinrich Louis d'Arrest
Ծնվել է 12.08.1822
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Մահացել է 13.06.1875
Մահվան վայր Կոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Գերմանիա Գերմանիա,
Ազգություն գերմանացի
Պարգևներ և
մրցանակներ՝
Թագավորական աստղագիտական
միության ոսկե մեդալ
(1875)

Հենրիխ Լուի դ՛Արեստ (գերմ.՝ Heinrich Louis d'Arrest, ծնվ. 1822 թ. օգոստոսի 12, Բեռլին - մահ. 1875 թ. հունիսի 13, Կոպենհագեն), գերմանացի աստղագետ ծագումով Պրուսիաից, Նեպտուն մոլորակի հայտնաբերողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Դեռևս լինելով ուսանող դ՛Արեստը օգնել է Յոհան Գալլեին Նեպտունի որոնման ժամանակ։ 1846 թվականի սեպտեմբերի 23-ին նա առաջարկեց համեմատել նկարված մանրամասն աստղային քարտեզը երկնքի այն մասում, որտեղ Ուրբեն Լե Վերյեն կանխատեսել էր մոլորակի դիրքը, ընթացիկ երկնքի իրավիճակի հետ, որպեսզի գտնել անշարժ աստղերի նկատմամբ տեղաշարժված մարմինը (մոլորակը)։ Նեպտունը հայտնաբերվեց հենց նույն գիշեր։

1857-ից 1875 թվականները դ՛Արեստը եղել է Կոպենհագենյան համալսարանի աստղադիտարանի տնօրեն։

Հայտնաբերել է երեք գիսաստղ՝ երկու երկար պարբերությամբ` C/1844 Y2 և C/1857 D1, և մեկ կարճ պարբերությամբ՝ 6P։ Վերջինը նա հայտնաբերել է 1851 թվականին Լեպցիգի աստղադիտարանում։

Ինչպես նաև հետազոտել է աստերոիդներ (հայտնաբերել է (76) Ֆրեյա աստերոիդը) և միգամածություններ։

1875 թվականին պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։

Հենրիխ Լուի դ՛Արեստը վախճանվել է Կոպենհագենում սրտի կաթվածից։

Նրա պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարս մոլորակի արբանյակ Ֆոբոսի վրա և (9133) դ'Արեստ աստերոիդը։

Գրականություն[խմբագրել]

Commons-logo.svg