Բացարձակ աստղային մեծություն
Բացարձակ աստղային մեծություն (M), աստղերի համար այն որոշվում է նրանց տեսանելի աստղային մեծությամբ, եթե այն տեղաբաշխված լիներ դիտողից 10 պարսեկ հեռավորության վրա: Արեգակի բացարձակ բոլոմետրիկ (այսինքն հաշվի առնելով էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր ալիքի երկարությունները) աստղային մեծությունն է +4,7:
Եթե հայտնի է տեսանելի աստղային մեծությունը
և հեռավորությունը մինչև մարմինը
, ապա կարելի է հաշվել բացարձակ աստղային մեծությունը հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
= 10 պկ ≈ 32.616 լուսային տարի
Համապատասխանաբար, եթե հայտնի են տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները, հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝
Բացարձակ աստղային մեծությունը կապված է լուսատվության հետ հետևյալ հարաբերությամբ՝
որտեղ՝
և
— Արեգակի լուսատվությունն ու բացարձակ աստղային մեծությունն են:
Բովանդակություն |
Արեգակնային համակարգի մարմինների բացարձակ աստղային մեծությունը (H) [խմբագրել]
Արեգակնային համակարգի մարմինների համար (մոլորակներ, աստերոիդներ և գիսաստղեր) օգտագործվում է բացարձակ աստղային մեծության այլ տարբերակ[1]: Նրանց համար բացարձակ աստղային մեծությունը ընդունվում է հավասար տեսանելի մեծությանը, որը նրանք կունենային 1 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և դիտողից, ընդ որում, դիտողը պետք է տեսնի մարմնի ամբողջական ֆազան (այսինքն տեսականորեն դիտողը պետք է գտնվի Արեգակի կենտրոնում):
Հարկ է նշել, որ ինքնալուսատու մարմինների համար՝
- H = M − 31,57.
Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղուսյակներ աստերոիդների առավել տարածված ալբեդոների արժեքների համար (0,25 — 0,05):[2][3][4]


