Ուիլիամ Լասսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլիամ Լասսել
William Lassell
William Lassell.jpg
աստղագետ
Անունը Ուիլիամ Լասսել
Բնօրինակ
անունը
William Lassell
Ծնվել է 18.06.1799
Ծննդավայր Բոլտոն
Մահացել է 5.10.1880
Մահվան վայր Մեյդենհեդ, Բերքշիր
Հպատակություն Միացյալ Թագավորություն
Պարգևներ և
մրցանակներ՝
Թագավորական աստղագիտական
միության ոսկե մեդալ

Ուիլիամ Լասսել անգլ.՝ William Lassell, 18 հունիսի 1799  - 5 հոկտեմբերի 1880, բրիտանական աստղագետ։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Բոլտոնում, Լանկաշիր, Անգլիա։ Հարստություն է վաստակել որպես գարեջրագործ և ներդրել է միջոցները իր հետաքրքրության՝ աստղագիտության մեջ։ Նա կառուցել է աստղադիտարան Լիվերպուլից ոչ հեռու, որը ուներ 24-դյույմանի (60-սանտիմետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որի համար նա կառուցել է այն ժամանակվա համար նորարարական հասարակածային կառավարում, որը թույլ էր տալիս չեզոքացնել Երկիր պտույտը և հեշտությամբ հետևել երկնային մարմիններին։ Նա ինքնուրույն էր հղկել աստղադիտակի հայելին, որի համար օգտագործում էր ինքնաշեն հղկող հաստոց։

1846 թվականին նա հայտնաբերել է Տրիտոնը, Նեպտունի արբանյակներից ամենամեծը, ընդամենը 17 օր Նեպտունի գերմանացի աստղագետ Յոգան Գալլեի կողմից հայտնաբերելուց հետո։ 1848 թվականին նա դարձել է Սատուրնի Հիպերիոն արբանյակի անկախ համահայտնաբերող։ 1851 թվականին նա հայտնաբել է Ուրանի երկու նոր արբանյակներ՝ Արիելը և Ումբրիելը։

Երբ Վիկտորիա Թագուհին այցելեց Լիվերպուլը 1851 թվականին, Լասսելը միակ մարդն էր, ում հետ նա ցանկացավ անձամբ հանդիպել։

1855 թվականին Լասսելը կառուցեց 48-դյույմանի (1, 2 մետրանոց) աստղադիտակ-ռեֆլեկտոր, որը նա տեղադրեց Մալթաում, քանզի այնտեղ աստրոկլիման զգալիորեն ավելի լավն էր, քան Բրիտանիայում։

1849 թվականին Լասսելը ստացավ Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ, և 2 տարի հանդիսանում էր այդ միության նախագահը, սկսած 1870 թվականից։

Լասսելի կարողությունը, որը մնացել էր նրա մահվանից հետո, գնահատվում էր £80, 000 (որը մոտավորապես համապատասխանում է 1 միլիոն ԱՄՆ դոլարին այսօրվա փոխարժեքով հաշվարկման դեպքում)։

Նրա պատվին անվանվել են Լուսնի և Մարսի վրա խառնարաններ, և Նեպտունի մեկ օղակ։

Տես նաև[խմբագրել]