Նեպտունի արբանյակների և օղակների համակարգը
Նեպտունի օղակների համակարգը շատ ավելի թույլ են արտահայտված, քան, օրինակ Սատուրնինը: Օղակների համակարգում կան հինգ օղակներ: Այն հայտնաբերվել է, սկզբում որպես աղեղներ, 1984 թվականին Չիլիում, Պատրիս Բուշեյի, Ռեյնհոլդ Հաֆների և Ժան Մանֆրոյդի կողմից Լա Սիլա աստղադիտարանում[1][2]: Դրանք լուսանկարվել են 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի կողմից[3]: Նեպտունի օղակների ամենախիտ մասերը համեմատելի են Սատուրնի օղակների առավել նոսր մասերի հետ, ինչպիսիք են C օղակը կամ Կասինիի բաժանումը, սակայն Նեպտունի օղակների համակարգի մեծ մասը բավականին նոսր է, աղոտ և փոշիացված, ավելի շատ նման է Յուպիտերի օղակներին: Նեպտունի օղակները անվանվել են այն աստղագետների պատվին, ովքեր զգալի ներդրում են ունեցել մոլորակի հետազոտություններում[3]` Գալլե, Լևերյե, Լասսել, Արագո և Ադամս[4][5]: Նեպունը ունի նաև աղոտ անանուն օղակ, որը ունի Գալատեա արբանյակի ուղեծրին մոտ ուղեծիր: Այլ երեք արբանյակներ պտտվում են օղակների միջև` Նայադան, Տալասան և Դեսպինան[5]:
Նեպտունի օղակները կազմված են չափազանց մուգ նյութից, նման օրգանական միացություններին, որոնք ռադիացիայի ազդեցության են ենթարկվել, Ուրանի օղակների նման[6]: Փոշու մասնաբաժինը օղակներում (20% - 70% միջև) բարձր է[6], մինչդեռ նրանց օպտիկական խորությունը ցածրից միջին է, պակաս քան 0,1[7]: Ադամսի օղակը պարունակում է հինգ առանձին աղեղներ, որոնք անվանվել են` Ֆրատերնիտե, Էգալիտե 1 և 2, Լիբերտե, և Կուրաժ (անվանումները ֆրանսիական նշանաբանից են` «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն», ավելացնելով «խիզախություն» բառը): Աղեղները զբաղեցնում են նեղ ուղեծրի մասը և տարորինակորեն հաստատուն են, իրենց հայտնաբերման ժամանակից միայն մի փոքր են փոխվել[6]: Թե ինչպես են աղեղները հաստատուն մնում դեռևս քննարկման առարկա է: Այնուամենայնիվ, նրանց հաստատունությունը հավանաբար պայմանավորված է Ադամսի օղակի և նրա հովիվ արբանյակի, Գալատեայի միջև ուղեծրային ռեզոնանսով[8]:
Օղակների նկարագիրը[խմբագրել]
Համեմատաբար նեղ, մոլորակից ամենահեռու Ադամսի օղակը տեղակայված է 63 000 կմ հեռավորության վրա մոլորակի կենտրոնից, Լևերյեի օղակը գտնվում է 53 000 կմ հեռավորության վրա և ավելի լայն է, ավելի թույլ Գալեյի օղակը գտնվում է 42 000 կմ հեռավորության վրա: Արագո օղակը գտնվում է 57 000 կմ հեռավորության վրա: Լևերյե օղակի արտաքին սահմանից մինչև Արագոյի ներքին սահմանը գտնվում ե լայն Լասսելի օղակը[9]:
Արտաքին հղումներ[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ «Նեպտունի օղակների համակարգի օսկուլացիոն հայտնաբերումը». Տասնըվեցերորդ Լուսնային և մոլորակային համաժողովի համառոտագրեր, 11-15 մարտի 1985, Հյուստոն, Տեխաս:. 1985. Bibcode: 1985LPICo.559...35H.
- ↑ Մանֆրոյդ, Ջ.; Հաֆներ, Ռ.; Բուշե, Պ. (1986). «Նեպտունի շուրջ օղակի նոր ապացույց». Աստղագիտությւոն և աստղաֆիզիկա 157 (1): L3. Bibcode: 1986A&A...157L...3M.
- ↑ 3,0 3,1 Մայներ, Էլիաս Դ., Վեսեն, Ռանդիլ Ռ., Կազի, Ջեֆրի Ն. (2007)։ "Նեպտունի օղակների համակարգի հայտնաբերումը", Մոլորակային օղակների համակարգեր։ Սփրինգեր Փրաքսիս Բուքս։ ISBN 978-0-387-34177-4։
- ↑ Հերթականությունը մոլորակից հեռանալու կարգով
- ↑ 5,0 5,1 5,2 Մայներ, Էլիաս Դ., Վեսեն, Ռանդիլ Ռ., Կազի, Ջեֆրի Ն. (2007)։ "Նեպտունի օղակների համակարգի ժամանակակից տվյալները", Մոլորակային օղակների համակարգեր։ Սփրինգեր Փրաքսիս Բուքս։ ISBN 978-0-387-34177-4։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բանֆիլդ, Դ.; Բարնետ, Ս.; Բասիլևսկի, Ա. Տ.; Բիբի, Ռ. Ֆ.; Բոլինգեր, Կ.; Բոյս, Ջ. Մ. և այլոք։ (1989). «Վոյաջեր 2-ը Նեպտունի մոտ. Լուսանկարման արդյունքները». Սայենս 246 (4936): 1422–1449. doi:10.1126/science.246.4936.1422. PMID 17755997. Bibcode: 1989Sci...246.1422S.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հորն, Լինդա Ջ.; Հույ, Ջոն; Լեյն, Արտուր Լ. (1990). «Նեպտունի օղակների դիտարկումները Վոյաջերի ֆոտոպոլարիմետրի միջոցով». Գեոֆիզիկական հետազոտությունների նամակներ 17 (10): 1745–1748. doi:10.1029/GL017i010p01745. Bibcode: 1990GeoRL..17.1745H.
- ↑ Բարնս, Ջ. Ա. (2001). «Փոշիային օղակները և մոլարակի շրջակա փոշին. Դիտարկումները և պարզ ֆիզիկան». in Գրուն, Ե.; Գուստաֆսոն, Բ. Ա. Ս.; Դերմոտ, Ս. Տ.; Ֆերտիգ Հ. (pdf). Միջմոլորակային փոշի. Բեռլին: Սփրինգեր. pp. 641–725. http://www.astro.umd.edu/~hamilton/research/preprints/BurHamSho01.pdf.
- ↑ Բլու, Ջենիֆեր (8 դեկտեմբեր 2004)։ «Օղակների և օղակների ճեղքերի անվանումները»։ Գազետեր օֆ փլանետարի։ ՄՆԳՍ։ Արխիվացված օրիգինալից 2012-06-04-ին։ http://www.webcitation.org/68AR39EP9։ Վերցված է 2008-02-28։
- ↑ Քոլուել, Ջոշուա Ե.; Էսպոզիտո, Լարի Վ. (1990). «Նեպտունի օղակների համակարգում փոշու առաջացման մոդել». Գեոֆիզիկայի հետազոտության նամակներ 17 (10): 1741–1744. doi:10.1029/GL017i010p01741. Bibcode: 1990GeoRL..17.1741C.
- ↑ 11,0 11,1 Պորկո, Ս. Ս. (1991). «Նեպտունի օղակների աղեղների բացատրությունը». Սայենս 253 (5023): 995–1001. doi:10.1126/science.253.5023.995. PMID 17775342. Bibcode: 1991Sci...253..995P.