Մեծ մութ հետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ մութ հետքը

Մեծ մութ հետք (հայտնի է նաև որպես` GDS-89[1]), Նեպտուն մոլորակի վրա մութ հետք է, որը նման է Յուպիտերի Մեծ կարմիր հետքին: Հայտնաբերվել է 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի միջոցով։ Նեպտունի մեծ մոթ հետքը, ինչպես նաև Յուպիտերի Մեծ կարմիր հետքը, հանդիսանում են հակացիկլոններ: Սակայն, Յուպիտերի հետքի հետ համեմատ, որը դիտարկվում է արդեն մի քանի հարյուրամյակների ընթացքում, Նեպտունի Մեծ մութ հետքի կյանքի երկարությունը նշանակալիորեն կարճ է։ Ելնելով «Վոյաջեր-2» սարքի և «Հաբլ» աստղադիտակի կատարած դիտարկումներից, հետքը անհետացել է 1994 թվականին։

Առանձնահատկությունները[խմբագրել]

Մութ, էլիպսաձև հետք է (13000 × 6600 կմ) չափերով հիշեցնում է Երկիրը: Հետքի շուրջ քամու արագությունը կազմում էր 2400 կմ/ժ, որը հանդիսանում է առավելագույն ցուցանիշը ամբողջ Արեգակնային համակարգում: Ենթադրվում է, որ հետքը իրենից ներկայացնում էր անցք Նեպտունի մեթանային ամպերի մեջ։ Մեծ մութ հետքը անընդհատ փոխում էր իր ձևը և չափը։

Անհետացումը[խմբագրել]

1994 թվականի նոյեմբերին, հետքը «Հաբլ» աստղադիտակով նկարելու փորձի ժամանակ պարզվեց, որ այն համարյա ամբողջությամբ անհետացել է։ Այս պահին արդեն մի քանի տարվա ընթացքում դիտարկվում է նոր հետք, որը ստացել է «Հյուսիսային մեծ մութ հետք» անվանումը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Համմել, Հ. Բ.; Գ. Վ. Լոքվուդ, Ջ. Ռ. Միլս, Ս. Դ. Բարնետ (1995). «Հաբբլ աստղադիտակի կողմից Նեպտունի ամպերի կառուցվածքի լուսանկարումը 1994 թվականին». Սայենս 268 (5218): 1740–1742. PMID 17834994. 

Արտաքին հղումներ[խմբագրել]