Լաոմեդեյա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Լաոմեդեյա
(S/2002 N 3; Նեպտուն XII)
հին հուն.՝ Λαομήδεια
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 13 օգոստոսի 2002թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից)
Հեռավորությունը Նեպտուն 23 567 000 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք 23 567 000 կմ[3]
Էքսցենտրիսիտետ 0,3969[3]
Սիդերիկ պարբերություն 3171,33 օր
(8,68 a)
Թեքվածություն 37,874°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 42 կմ[4]
Միջին խտություն 1,5 գ/սմ3 ենթադրված
Ալբեդո 0.04 ենթադրված[4]
Մթնոլորտային տվյալներ

Լաոմեդեյա (հին հուն.՝ Λαομέδεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն XII, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ: Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 13-ին[5]: Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Լաոմեդեյան կրում էր նախնական S/2002 N 3 անվանումը:

Նեպտունի անկանոն արբանյակներ

Արբանյակը պտտվում է Նեպտունի շուրջ 23 567 000 կմ միջին հեռավորության վրա: Նրա տրամագիծը գնահատվել է մոտ 42 կիլոմետր (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]: Այն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը ցույց է տրված դիագրամի վրա համեմատված Նեպտունի այլ արբանյակների հետ: Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները` հակադարձ: Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը:

Լաոմեդեյա անվանվել է 50 Ներեիդներից մեկի անունով[1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. 1,0 1,1 ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_discovery։ Վերցված է 2011-10-24։ 
  2. Գրին, Դենիել Վ. Ե. (13 հունվարի 2003). «Նեպտունի արբանյակներ». ՄԱՄ թերթիկ 8047. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/08000/08047.html։ Վերցված է 2011-10-24. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն, Ռ. Ա. (2008)։ «NEP078 – ՌՇԼ արբանյակների էֆեմերիդները»։ Մոլորակների արբանյակների միջին ուղեծրային տվյալները։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_elem։ Վերցված է 2009-09-23։ 
  4. 4,0 4,1 4,2 Սքոթ Շեփարդ, Դևիդ Ջուիտ, Ժան Կլեյնա (2006). «Նեպտունի շուրջ «նորմալ» անկանոն արբանյակների որոնումը». Աստղագիտական ամսագիր 132: 171–176. doi:10.1086/504799. 
  5. Հոլման, Մ. Ջ.; Կավելաարս, Ջ. Ջ.; Գրավ, Տ. (2004). «Նեպտունի հինգ անկանոն արբանյակների հայտնաբերումը» (PDF). Նեյչր 430 (7002): 865–867. doi:10.1038/nature02832. PMID 15318214. Bibcode2004Natur.430..865H. https://www.cfa.harvard.edu/~mholman/nature_final.pdf։ Վերցված է 2011-10-24. 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg