Գալատեա (արբանյակ)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Գալատեա
|
(S/1989 N 4; Նեպտուն VI) հին հուն.՝ Γαλάτεια |
|
![]() Գալատեան լուսանկարված «Վոյաջեր-2»-ից |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | հուլիս 1989թ.[1] թ. (Սթիվեն Սիննոտի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 21,9[3] |
| Հեռավորությունը Նեպտուն | 61 953 ± 1 կմ[4] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 61 953 ± 1 կմ[4] |
| Էքսցենտրիսիտետ | 0,00004 ± 0,00009[4] |
| Սիդերիկ պարբերություն | 0,42874431 ± 0,00000001 օր |
| Թեքվածություն | 0,052 ± 0,011°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,06°[4] (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 204×184×144 կմ (± ~10 կմ)[5][6] |
| Հասարակածային շառավիղ | 88 ± 4 կմ[3] |
| Ծավալ | ~2,8×106կմ³ |
| Զանգված | 2,12 ± 0,08 ×1018 կգ[7] |
| Միջին խտություն | ~0,75 գ/սմ³ ենթադրված[3] |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,018 մ/վ² |
| 2-րդ տիեզերական արագություն | ~0,056 կմ/վ |
| Պտույտի պարբերություն | Սինքրոն |
| Առանցքի թեքում | 0 |
| Ալբեդո | 0,08[3][5] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Գալատեա (հին հուն.՝ Γαλάτεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VI, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ չորրորդ ներքին բնական արբանյակն է: Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության Ներեիդներից մեկի, Գալատեայի անունով:
Գալատեան հայտնաբերվել է 1989 թվականի հուլիսի վերջին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա: Այն ստացավ S/1989 N 4 ժամանակավոր նշանակում[8]: Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4824) 1989 թվականի օգոստոսի 2-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են միայն "10 դիտարկումներ 5 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել հուլիսի 28-ից առաջ: Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[9]:
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր: Հավանական է, որ Գալատեան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց: Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[10]: Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[11]:
Գալատեայի ուղեծիրը մոտ է շրջանաձևին, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ:
Գալատեան հանդիսանում է հովիվ արբանյակ Ադամսի օղակի համար, որը գտնվում է արբանյակի ուղեծրից 1000 կմ-ով դուրս: Այս օղակի և Գալատեայի միջև 42:43 ուղեծրային ռեզոնանսը նույնպես ենթադրվում է որպես այս յուրահատուկ աղեղների առաջացման պատճառ օղակների համակարգում[12]: Գալատեայի զանգվածը գնահատվել է հիմնվելով այն հուզումների վրա, որոնք արբանյակը առաջացնում է օղակի վրա[7]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_discovery։ Վերցված է 2011-10-24։
- ↑ Նեպտուն մոլորակի տվյալները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 2010-10-18։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_phys_par։ Վերցված է 2011-10-11։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր 128 (3): 1412–1417. doi:. Bibcode: 2004AJ....128.1412J.
- ↑ 5,0 5,1 Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս 162 (2): 400–407. doi:. Bibcode: 2003Icar..162..400K.
- ↑ Ուիլյամս, Դևիդ Ռ. (2008-01-22)։ «Նեպտունի արբանյակների փաստերը»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն)։ http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/neptuniansatfact.html։ Վերցված է 2011-11-03։
- ↑ 7,0 7,1 Պորկո, Ս.Ս. (1991). «Նեպտունի օղակների աղեղների հետազորտությունները». Սայենս 253 (5023): 995–1001. doi:. PMID 17775342. Bibcode: 1991Sci...253..995P.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (2 օգոստոսի 1989). «Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ 4824. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/04800/04824.html։ Վերցված է 2011-10-26.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (16 սեպտեմբերի 1991). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ 5347. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/05300/05347.html։ Վերցված է 2011-10-26.
- ↑ Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս 245 (4917): 500–504. doi:. PMID 17750259. Bibcode: 1989Sci...245..500G.
- ↑ Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (հոկտեմբեր 1992). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս 99 (2): 390–401. doi:. Bibcode: 1992Icar...99..390B.
- ↑ Նամունի, Ֆ.; Ս. Պորկո (2002). «Նեպտունի արբանյակ Գալատեայի կողմից օղակների աղեղների սհմանազատումը». Նեյչր 417 (6884): 45–7. doi:. PMID 11986660. http://www.nature.com/cgi-taf/DynaPage.taf?file=/nature/journal/v417/n6884/abs/417045a_fs.html.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Գալատեայի տվյալները ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
|
||||||||||||||||||||||
